ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 924-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վրաստանում կայանալիք` Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 3-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ.սեպտեմբերի 27-ի N 924-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հովհաննիսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ |
Կ. Մուրադյան | - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ք. Սարգսյան | - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ.սեպտեմբերի 27-ի N 924-Ա որոշման |
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Տեղաշարժման (տրանսպորտային ծախսերը) |
Գումարը |
Օդանավակայան (երկաթուղային կայարան) տեղափոխում (Թբիլիսի և շրջաններ) |
30 |
Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) |
20 |
Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) |
90 |
Վարձակալված մեքենաների համար տեղական ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրություն |
20 |
Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) |
10 |
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) |
130 |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը |
300 |
Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո, 4 օր) |
120 |
Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 25 եվրո, 4 օր) |
100 |
Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո, 4 օր) |
120 |
Փաստաթղթերի փոխանցում ( յուրաքանչյուր դիտորդի կողմից) |
10 |
Հյուրանոց՝ յուրաքանչյուր դիտորդի համար (5 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար՝ առավելագույնը 215 եվրո |
1075 |
Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար՝ օրական 50 եվրո, առավելագույնը 6 օր) |
300 |
Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 45 եվրո՝ 2 օրվա համար) |
90 |
Բնակության վայր և սնունդ՝ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 45 եվրո՝ 2 օրվա համար) |
90 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
1905 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2205 |
Երևան-Թբիլիսի-Երևան փոխադրամիջոց (1x20.000) |
20.000 դրամ |
Երևան-Թբիլիսի-Երևան փոխադրամիջոց (1x 50.000) |
50.000 դրամ |
Երևան-Թբիլիսի-Երևան փոխադրամիջոց (1x 50.000) |
50.000 դրամ |
Ընդամենը |
120.000 դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |