ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
16 հուլիսի 2022 թ. N 3-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հուլիսի 2022 թ. N 1811-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 8-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 273-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի՝
Հրամայում ենք`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 15-ի N 8-Ն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2013 թվականի ապրիլի 4-ի N 273-Ն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրամադրվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող տեղեկանքի ձևը սահմանելու մասին» համատեղ հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանությանգեներալ-մայոր ______________ Վ. Ղազարյան
|
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
______________ Ա. Միրզոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2022 թվական: