«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312333
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17 օգոստոսի 2012 թ. |
թիվ 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 12-ի «Հաշվետվություն անասնաբուծության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի թիվ 27-Ն որոշման
ՁԵՎ 24-ԳՏ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 20 թ. __________________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |
Ներկայացնում է __________________________________________________________________ (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը __________________________________________________________________ I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը /Վարչական շրջանը _______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
______________________________________________________________ I___I___I___I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշների անվանումը |
Տողի համարը |
Չափի |
Հաշվետու ամսվա ծավալը |
Աճողական ծավալը տարվա սկզբից |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
Իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն (կենդանի քաշով) |
100 |
ցենտներ |
||
Կթված է կաթ կովի և մատակի |
110 |
- //- |
||
Ստացված է հավի ձու |
120 |
հատ |
||
Խուզված է ոչխարի բուրդ |
130 |
ցենտներ |
||
Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը |
200 |
գլուխ |
x | |
որից` կովեր |
200.1 |
- //- |
x | |
Խոզեր |
210 |
- //- |
x | |
Ոչխարներ և այծեր |
220 |
- //- |
x | |
Թռչուններ, ընդամենը |
230 |
- //- |
x | |
որից` ածան հավեր |
230.1 |
- //- |
x | |
Աշխատողների միջին ցուցակային |
(300) |
________ |
մարդ |
|
Ղեկավար |
___________________________ (Ազգանուն, անուն) |
_____________________ (Ստորագրություն) |
| ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
___________________________ (Ազգանուն, անուն) |
_____________________ (Ստորագրություն) |
«__»______ ____20___թ. |
Հավելված 2
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2012 թ. օգոստոսի 17-ի թիվ 27-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24 - ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և հիմնարկները, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հրահանգը կազմված է հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:
5. Հաշվետվության, անասնաբուծական մթերքի արտադրության վերաբերյալ բոլոր տվյալները ցույց են տրվում հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից:
6. «Իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն (կենդանի քաշով)» թիվ 100 տողում լրացվում է տնտեսությունից սպանդի համար իրացված, ինչպես նաև տնտեսությունում մորթված և օգտագործված անասունի ու թռչունի կենդանի քաշը:
7. «Կթված է կաթ` կովի և մատակի» թիվ 110 տողում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քանակը: Այդ տվյալներում ներառվում է նաև հորթերին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում:
8. «Ստացված է հավի ձու» թիվ 120 տողում լրացվում է տնտեսությանը պատկանող հավերից ստացված ձուն:
9. «Խուզված է ոչխարի բուրդ» թիվ 130 տողում լրացվում է բնական խուզված բուրդը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
10. Թիվ 200-230.1 տողերում ցույց է տրվում հաշվետու ժամկետում տնտեսությունում առկա բոլոր հասակի անասունների և թռչունների գլխաքանակը:
11. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակ» թիվ 300 տողով ցույց է տրվում տարվա վերջի դրությամբ կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2018, թիվ 71-Ն | 01.02.2019, թիվ 27-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|