ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2012 թվականի N 757-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 20-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և 2012 թվականի սեպտեմբերի 18-22-ը փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին։
3. Պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կ. Հակոբյանինը, Տ. Պետրոսյանինը, Կ. Կրիտյանինը և Ա. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը և Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 7 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. օգոստոսի 7-ի N 757-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-22-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզաբեկյան |
-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ) |
Ա. Ղևոնդյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական |
Կ. Հակոբյան |
-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ |
Ա. Կարապետյան |
-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. օգոստոսի 7-ի N 757-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-22-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ
Ս. Աբրահամյան |
-ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ- վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար) |
Ս. Աբրահամյան |
-ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ |
Դ. Վիրաբյան |
-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի առաջին քարտուղար |
Կ. Կրիտյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
Տ. Պետրոսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2012, N 892-Ա | 15.09.2012, N 757-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|