ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2012 թվականի N 762-Ա
Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ Ս. Մաթևոսյանին 2012 թվականի օգոստոսի 14-18-ը գործուղել Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն)` Ասիայի և Խաղաղ Օվկիանոսի տարածաշրջանի քաղաքաշինության ու բնակարանաշինության նախարարական համաժողովի քաղաքային և գյուղական պլանավորման և կառավարման հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ս. Մաթևոսյանի՝ Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Մաթևոսյանի՝ Նյու Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 7 Երևան |