«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2013 թ. N 233-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հաստատել անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ս. Կարապետյան |
Հավելված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի N 2-Ն և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 17-ի N 233-Ն համատեղ հրամանի |
ՀԱՐՑԱՇԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 31.08.15 N 195-Ն)
1. Գործառույթը՝
1) կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով,
2) կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով, համապատասխան տարածքում՝ մարզում, համայնքում, բնակավայրում, սահմանում և չեղյալ է հայտարարում կարանտինը,
3) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոններին հակահամաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացման գործում,
4) աջակցում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային կենտրոններին հակահամաճարակային կանխարգելիչ, ախտորոշիչ և հարկադիր միջոցառումների իրականացման գործընթացում:
2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք և ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի թիվ 671-Ն որոշումն է:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնա-բերված խախտում-ները |
Առաջար-կություններ հսկո-ղության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերա-բերյալ |
Հայտնա-բերված խախտում-ները վերացնելու համար սահման-ված ժամկետ-ները |
1. Մարզի տարածքում անասնահամաճարակի բռնկման դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարանտինի սահմանում: |
||||||
2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մարզային և տեղական հակաանասնահամաճարակային հանձնաժողովների կազմի և հաստատված կանոնադրության հաստատում: |
||||||
3. Կարանտինային գոտու սահմանների հաստատման և անհրաժեշտ անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: |
||||||
4. Կարանտինային գոտում լրիվ կամ մասնակի արգելք սահմանելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով տարածքային կառավարման մարմնի որոշման ընդունում: |
(հավելվածը խմբ. 31.08.15 N 195-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2021, N 1522-Ն | 25.12.2021, N 233-Ն | |
31.08.2015, N 195-Ն | 12.11.2015, N 233-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|