«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10115218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիսի 2015 թ. N 21-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
26 մայիսի 2015 թ. N 6-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 51-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 41-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով և ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1304-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1405-Ն որոշումների 2-րդ կետերի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրման կարգը հաստատելու մասին» N 51-Ն և N 41-Ն համատեղ հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հրամանի նախաբանում և հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 1-ին կետում «Զինծառայողների» բառը փոխարինել «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների» բառերով:
2. Կարգի 4-րդ կետում «Որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով:
3. Կարգի 5-րդ կետում «13» թիվը փոխարինել «16» թվով:
4. Ուժը կորցրած ճանաչել կարգի 7-րդ կետը:
ՀՀ առողջապահության նախարար |
ՀՀ ազգային անվտանգության Գ. Հակոբյան |