«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
29 դեկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 հունվարի 2015 թ. ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 հունվարի 2015 թ. ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
13 փետրվարի 2015 թ. ք. Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2015 թ. ք. Երևան |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1913-Ն որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների համաճարակաբանական հսկողությունը լիարժեք և արդյունավետ դարձնելու նպատակով`
Հրամայում ենք`
Հաստատել` մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման ուղեցույցը` համաձայն հավելվածի:
ՀՀ առողջապահության նախարար |
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ նախարար |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
ՀՀ |
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 12 դեկտեմբերի 2014 թ. N 67-Ն |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 29 դեկտեմբերի 2014 թ. N 15-Ն |
ՀՀ պաշտպանության նախարարի 26 հունվարի 2015 թ. N 1-Ն |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 30 հունվարի 2015 թ. N 1-Ն |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի 13 փետրվարի 2015 թ. N 5-Ն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2 մարտի 2015 թ. N 57-Ն համատեղ հրաման |
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարումը ներառում է կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների պատրաստվածությունը և բռնկման փուլերում շահագրգիռ կառույցների գործելակերպը:
2. «Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման ուղեցույցը» (այսուհետ՝ Ուղեցույց) սահմանում է դրույթներ կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ գործելակերպի համար:
3. Առանձին հիվանդությունների բռնկումների պատրաստվածության և դրանց ժամանակ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը կատարվում է համաձայն առանձին հիվանդություններին վերաբերող սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի:
ԲԱԺԻՆ 2. ԸՍՏ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Գլուխ 1. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելման միջոցառումներ
4. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններով պայմանավորված բռնկումների կանխարգելման համար հանրային առողջապահության, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինների կողմից պարբերաբար իրականացվում են բռնկումների առաջացման ռիսկերի գնահատում, ռիսկերի մշտադիտարկում:
5. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների հետազոտության և հսկողության հաջողությունը կախված է արձագանքման օպերատիվությունից և պարտականությունների հստակ բաշխումից:
6. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններով պայմանավորված բռնկումների կասկածի կամ արձանագրման դեպքում իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) բռնկման փաստի հաստատում և արձանագրված դեպքերի սահմանում /ցանկացած վարակիչ հիվանդության կամ թունավորման դեպք/,
2) վարակի աղբյուրի բացահայտմանն ուղղված նմուշառում,
3) նախնական ախտորոշում` կլինիկական և համաճարակաբանական տվյալների հիման վրա,
4) ախտորոշման լաբորատոր հաստատում,
5) վարակի օջախում դեպքերի հաշվառում,
6) վարակի տարածման տեսակետից ռիսկի ենթակա տարածքների և բնակչության թվի որոշում,
7) համաճարակաբանական վերլուծություն` առկա տվյալների հիման վրա,
8) բռնկման վարկածի մշակում, վարկածի գնահատում,
9) համաճարակաբանական, շրջակա միջավայրի և լաբորատոր լրացուցիչ հետազոտությունների իրականացում` ըստ անհրաժեշտության,
10) վարակի տարածման կանխարգելմանն ուղղված հսկողական միջոցառումների իրականացում:
7. Բռնկման տարածման կանխարգելման նպատակով ախտորոշման հաստատումից հետո տարածքային կառավարման մարմնի ղեկավարի կողմից ձևավորվում է օպերատիվ շտաբ, որը համակարգում է բոլոր ձեռնարկված միջոցառումները և գործում է մինչև բռնկման վերացումը:
8. Օպերատիվ շտաբի կողմից մշակվում է աշխատանքային ծրագիր` համաձայնեցնելով լիազոր մարմինների հետ: Աշխատանքային ծրագիրը ներառում է`
1) Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտի պատասխանատումների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ խորհրդակցության և նրանց իրազեկման կազմակերպում,
2) Ներգրավված անհատների և կազմակերպությունների գործառույթների հստակ սահմանում,
3) Բռնկումը հետազոտելու համար առկա ռեսուրսներ/կառույցներ:
9. Օպերատիվ շտաբում ընդգրկվում են`
1) համաճարակաբան,
2) սննդի անվտանգության ոլորտի մասնագետ (սննդի հիգիենիստ),
3) վարակաբան (մարզային մակարդակի),
4) անասնաբույժ,
5) թունաբան,
6) մանրէաբան,
7) ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար և այլն):
10. Օպերատիվ շտաբը կազմավորվում է՝ կախված բռնկման դրսևորումից/լրջության աստիճանից, աշխարհագրական սփռվածությունից, տեղական առանձնահատկություններից և առկա ռեսուրսներից:
11. Օպերատիվ շտաբը ձևավորվում է, եթե
1) հիվանդությունը կարևորվում է իր ծանրության կամ տարածման բարձր հակվածության առումով,
2) դեպքերն ունեն աշխարհագրական լայն տարածվածություն` առանց վարակի հստակ աղբյուրի առկայության,
3) դեպքեր են արձանագրվել բարձր ռիսկայնության հաստատություններում (մանկական կազմակերպություններ, ցերեկային խնամքի կազմակերպություններ, հիվանդանոցներ, սննդի օբյեկտներ և այլն):
12. Վարակիչ հիվանդությունները հետազոտվում են ինչպես հիվանդության շարունակվող փոխանցումը, այնպես էլ հետագայում նմանատիպ բռնկումները կանխելու նպատակով:
13. Հնարավոր բռնկման հետազոտության ժամանակ իրականացվում է առկա ամբողջ տեղեկատվության գնահատում: Գնահատումը կատարվում է հնարավորինս արագ` հետագա տարածումը կանխելու համար և ներառում է`
1) տեղեկատվության հավաստիության ստուգում,
2) անցկացված լաբորատոր հետազոտության արդյունքների ստացում,
3) դեպքերի բացահայտում և դրանց մասին տեղեկությունների ստացում,
4) անհրաժեշտ կլինիկական նմուշների և սննդի նմուշների հավաքում:
14. Հիվանդների կամ կասկածելիների հետ առաջին հանդիպման ժամանակ հավաքվում են նրանց կլինիկական նմուշները (կղանքի կամ փսխման զանգվածի նմուշները):
15. Եթե կասկածվում է, որ վարակը փոխանցվել է սննդի միջոցով, ապա հնարավորինս շուտ կազմակերպվում են այցեյություններ տվյալ սննդի արտադրություն, դրա մշակման կամ պատրաստման վայրեր:
16. Նմուշառումն իրականացվում է սննդի, շրջակա միջավայրի և սննդի օբյեկտի աշխատակիցներից:
17. Իրականացվում է տվյալների հավաքում համաձայն N 1 աղյուսակի`
Աղյուսակ 1
Հարցվածի հերթական համարը |
Հարցվածի անունը, հայրանունը, ազգանունը |
Տարիքը |
Սեռը |
Ինչ է կերել, երբ է կենդանու հետ շփվել, որտեղ (այլ՝ նշել) |
Հիվան-դու-թյունը սկսվելու օրը և ժամը |
Հիմնական ախտանշանները |
Լաբորատոր հետազո-տության արդյունքները | ||||
մաշկի վրա վերքերի առկա-յություն |
փսխում |
ջերմու-թյան առկա-յություն/ հոդա-ցավեր |
սրտ-խառնոց-/այլ (նշել) |
Նմուշ |
Արդյունք | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
18. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, սննդային ծագման թունավորումների և հիվանդությունների, բռնկումների, համաճարակների վերաբերյալ տարածքային, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 480-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածով սահմանված կարգով:
19. Համայնքային մակարդակով տեղական ինքնակառավարման մարմնի նախաձեռնությամբ ևս ձևավորվում է օպերատիվ շտաբ: Վերջինիս կողմից իրականացվում են վարակի տարածման կանխարգելման բոլոր միջոցառումները: Ինչպես նաև անասնահամաճարակների դեպքում «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ մարզերում ստեղծվում են տարածքային անասնահամաճարակային մշտական գործող հանձնաժողովներ, որոնց կազմը և լիազորությունները հաստատում է մարզպետը:
Գլուխ 2. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման գործընթացում արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող միջոցառումներ
20. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման անասնահամաճարակի կամ դրա իրական սպառնալիքի ժամանակ վարակի տարածման կանխարգելման և բռնկման վերացման նպատակով բռնկման արձանագրումից հետո տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և համայնքների ղեկավարների կողմից ձևավորվում է օպերատիվ շտաբ, որը համակարգում է բոլոր ձեռնարկված միջոցառումները և գործում է մինչ բռնկման վերացումը:
21. Բռնկման ժամանակ տարածքային կառավարման մարմինները և գործընթացում ընդգրկված կազմակերպություններն ու կառույցները կատարում են օպերատիվ շտաբի հանձնարարականները:
22. Անսովոր կամ անսպասելի, խմբակային դեպքերի, բռնկման կասկածի մասին տեղական ինքնակառավարման մարմինն իրազեկվում է տարածքը սպասարկող անասնաբուժական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից:
23. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, պահանջի դեպքում, առողջապահության կամ անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնին տրամադրում են տնօրինած անհրաժեշտ տեղեկատվությունը:
24. Համայնքի ղեկավարը առողջապահության կամ անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պահանջին համապատասխան ներկայացնում է տարածքի քարտեզը, տեղեկատվություն է տրամադրում ջրագծերի տեխնիկական վիճակի և համաճարակային նշանակության այլ հարցերի մասին:
25. Սպասարկման տարածքի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը անսովոր և անսպասելի, խմբակային դեպքերի, բռնկումների ժամանակ տարածքային կառավարման մարմնի ղեկավարին կամ համայնքի ղեկավարին ներկայացնում է արտահերթ հաղորդում արձանագրված դեպքերի մասին: Համայնքի ղեկավարը դեպքի մասին անհապաղ հաղորդում է մարզպետին` ներկայացնելով իրավիճակի մանրամասները, առկա խնդիրները, կատարված աշխատանքը և ձեռնարկվող միջոցառումները:
26. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վարվում է արձանագրված բռնկումների ռեգիստր, համաձայն աղյուսակ 2-ի`
Աղյուսակ 2
Ռ Ե Գ Ի Ս Տ Ր
արձանագրված բռնկումների վարման
ԹԻՎ |
Տարեթիվ/ Ամիս/օր |
Տեղեկատվության բովանդակություն |
Ո՞վ է հաղորդել |
Ու՞մ է հաղորդվել |
Ձեռնարկված միջոցառումներ |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
27. Համայնքի ղեկավարն առողջապահության կամ անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պահանջի դեպքում տրամադրում է տվյալ համայնքի կենսական օբյեկտների ցանկը:
28. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բռնկման տեղայնացման համար կարող են հրավիրվել համապատասխան փորձագետ-մասնագետներ:
29. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները աջակցում են բժշկական օգնություն և անասնաբուժական սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող բժշկահիգիենիկ և անասնաբուժասանիտարական գիտելիքների ուսուցման և առողջ ապրելակերպի քարոզչության աշխատանքներին:
30. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման գործընթացում արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատուների կողմից միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Գլուխ 3. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման գործընթացում ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության պատասխանատուների կողմից իրականացվող միջոցառումներ
31. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման գործընթացում ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության ոլորտի պատասխանատուներն աջակցում են բռնկումների տեղայնացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին (սահմանափակող միջոցառումների, կարանտինի սահմանման աջակցություն, հիվանդների տեղափոխման ուղեկցում և այլ միջոցառումներ՝ ելնելով իրավիճակից):
Գլուխ 4. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման գործընթացում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումներ
32. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների պատրաստվածության գործընթացում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները մշտապես իրականացնում են վարակիչ հիվանդությունների հաշվառում և ՀՀ օրենքով սահմանված կարգով հաղորդում:
33. Բացի վարակիչ հիվանդություններից հաշվառվում են նաև անսովոր և անսպասելի դեպքերը: Անսովոր և անսպասելի դեպքերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1138-Ն որոշմամբ:
34. Անսովոր և անսպասելի դեպքերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 58-Ն հրամանի պահանջների համաձայն:
35. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվում են`
1) հիվանդների հայտնաբերում, այդ թվում` բակային համայցների միջոցով,
2) արձանագրված հիվանդների բուժում,
3) վարակիչ հիվանդի հետ շփման մեջ գտնվող անձանց նկատմամբ բժշկական հսկողություն և լաբորատոր հետազոտությունների կազմակերպում և իրականացում,
4) կարանտինային միջոցառումների իրականացման մասնակցություն, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն:
ԲԱԺԻՆ 6. ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՐԳ
Գլուխ 5. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների հետազոտման իրականացում
36. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների, սննդային ծագման թունավորումների և հիվանդությունների, բռնկումների կանխարգելման ուղղությամբ միջոցառումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության (2013 թվականի հունիսի 20-ի թիվ 32-Ն), Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների (2013 թվականի օգոստոսի 5-ի թիվ 670-Ն), Հայաստանի Հանրապետության բնապահպանության (2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 132-Ն), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության (2013 թվականի հուլիսի 1-ի թիվ 120-Ն) նախարարների համատեղ հրամանի պահանջների:
Գլուխ 6. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարկածի կազմում
37. Վարկածի կազմումը բռնկման հետազոտման կարևոր քայլերից մեկն է: Վարկածները կարող են կազմվել զանազան եղանականերով` առարկայի վերաբերյալ գիտելիքների, տվյալների, դեպքերի ուսումնասիրության, բնակիչների հետ զրուցելու միջոցով: Հիմնավոր վարկածի բացակայության դեպքում համաճարակաբանական ուսումնասիրություններն արդյունավետ չեն կարող լինել:
38. Վարկածի կազմում
1) համաճարակաբանության մեջ վարկած համարվում է ենթադրությունը, որը ծագել է դիտարկման կամ մտորման արդյունքում, որը բերում է անհերքելի կանխատեսումների կամ հիմնավորված ենթադրության՝ հիմնվելով փորձարկման ենթակա գիտելիքների, մտքերի կամ որոշակի տեղեկությունների վրա:
39. Վարկածը անդրադառնում է՝
1) հարուցչին,
2) վարակի աղբյուրին,
3) փոխանցման մեխանիզմին,
4) տարածման մեխանիզմներին, որոնք մեծացնում են հիվանդության առաջացման ռիսկը:
40. Վարկածը կարևորվում է`
1) ի՞նչ է պատրաստվում հետազոտել,
2) ինչպիսի՞ հարցեր են պատրաստվում ընդգրկել հարցաթերթիկում,
3) կլինիկական ինչպիսի՞ նմուշներ են պատրաստվում վերցնել,
4) շրջակա միջավայրի ինչպիսի՞ նմուշներ են պատրաստվում վերցնել:
41. Վարկածը կազմվում է՝
1) ըստ հարուցիչների տեսակի, որով պայմանավորված է տվյալ հիվանդությունը կամ կլինիկական նկարագիրը,
2) ըստ վարակի աղբյուրի,
3) ըստ հարուցչի հիմնական պաշարների,
4) ըստ փոխանցման մեխանիզմների,
5) ըստ ռիսկային գործոնների,
6) ըստ ժամանակի,
7) ըստ հայտնաբերման/ժամանակահատվածի,
8) մյուս դեպքերի համեմատությամբ ի՞նչ ընդհանուր ներգործություն է արձանագրվել սույն դեպքի մոտ, այդ թվում՝ տարբեր ժամանակահատվածներում,
9) ըստ վայրի, հյուր է թե ոչ,
10) ըստ անձի:
Նկար 1. Բռնկման հետազոտման գործընթաց
42. Բռնկումների վարկածի կազմումից հետո իրականացվում է վերջինիս համեմատում փաստերի, լաբորատոր հետազոտությունների տվյալների հետ:
Գլուխ 7. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքի սահմանում
43. Դեպքի սահմանումները կիրառվում են առօրյա վերահսկողության, բռնկման հետազոտությունների, ինչպես նաև համաճարակաբանական ուսումնասիրությունների ժամանակ:
44. Բռնկման ժամանակ մշակվում է դեպքի աշխատանքային սահմանում, որը կարող է տարբերվել ստանդարտ սահմանումից: Բռնկման հետազոտությունների ժամանակ յուրաքանչյուր դեպքը չի հետազոտվում, եթե բռնկումն արդեն հաստատվել է:
45. Վարակի փոխանցման հավանական մեխանիզմները չեն ներառվում դեպքի սահմանման մեջ:
46. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների հետազոտման համար կիրառվում են հետևյալ չափանիշները`
1) զգայուն (ավելի ընդգրկուն)` բռնկման հետազոտության սկզբնական տվյալների ստացման փուլում,
2) սպեցիֆիկ (ավելի սահմանափակ)՝ բռնկման հետազոտության վերլուծության փուլի ընթացքում:
47. Ցանկացած վերահսկողության համակարգի նպատակն է հաստատված դեպքի սահմանման միջոցով պարզաբանել, արդյո՞ք առկա է բռնկում, թե` ոչ:
48. Եթե բռնկումը հաստատվել է, ապա անհրաժեշտ է`
1) հաստատել բռնկումը,
2) տարբերակել վարակված խմբերը,
3) նկարագրել տիպիկ կլինիկական պատկերը,
4) պատկերել համաճարակաբանական կորը,
5) նկարագրել աշխարհագրական կառուցվածքը:
49. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման արձանագրման ժամանակ հնարավոր են տարբեր դեպքերի սահմանումներ, կախված իրավիճակից և դեպքի սահմանումից (դրանք կարող են փոխվել նոր տեղեկությունների ստացմանը զուգահեռ):
Գլուխ 8. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ռիսկերի հաղորդակցում, դրա բաղադրիչները
50. Մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկման արձանագրման ժամանակ իրականացվում են ռիսկի հաղորդակցում, այն է`
1) տեղեկությունների և տեսակետների փոխանակում,
2) արդյունավետ երկխոսության հաստատում այն անհատների միջև, որոնք պատասխանատու են ռիսկերի գնահատման, նվազեցման և կարգավորման համար և նրանց միջև, ովքեր կարող են այդ ռիսկերի հետևանքների ազդեցությանը ենթարկվել:
51. Ռիսկի հաղորդակցման բաղադրիչներն են` վստահությունը, բռնկման վաղ հայտարարումը, աշխատանքների կազմակերպման թափանցիկությունը և պլանավորումը, հասարակության ըմբռնումը, վստահությունը: