Գլխավոր տեղեկություն
Համար
N 1661-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.26/29(412).1 Հոդ.1622
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2011 թվականի N 1661-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1011-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, 30-րդ հոդվածի 2-րդ և 31-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» N 1011-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) Բ բաժնի «Տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակի 2-րդ կետը «տեղամասային ավագ տեսուչ» բառերից առաջ լրացնել «տեղամասային ոստիկանության բաժանմունքի պետ,» բառերով.

2) Գ բաժնի «ՀՀ ոստիկանության, անձնագրային և վիզաների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժնի, բաժանմունքների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի`» սյունակը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. համակարգչային վերլուծության խմբի ավագ տեսուչ».

3) Դ բաժնի`

ա. «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակի 1-ին կետը «ներքին անվտանգության վարչությունների» բառերից հետո լրացնել «, օպերատիվ-տեխնիկական բաժնի» բառերով,

բ. «Տրանսպորտային վարչության և ենթակա ստորաբաժանումների`» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

  

 

 

1

2

3

4

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`

12800

1.

պետ, պետի տեղակալ

2.

քրեական հետախուզության` ավագ օպերլիազոր, օպերլիազոր

 ».

4) Ե բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 

1

2

3

4

Ե

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության ծառայողներ

10200

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների`

1.

պետի տեղակալներ (կադրերի և անձնակազմի գծով)

2.

շտաբի ծառայողներ

Հասարակական կարգի ապահովման` բաժնի, պրոֆիլակտիկայի, ծառայության բաժանմունքի, խմբի`

1.

պետ, պետի տեղակալ, անչափահասների բաժանմունքի` ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ

2.

Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի` պետի տեղակալ (ծառայության գծով), ավագ տեսուչ, տեսուչ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գծային բաժնի, «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի`

1.

ծառայության` ավագ տեսուչ, տեսուչ

2.

համակարգչային վերլուծության խմբի ոստիկան

3.

ծառայության` վաշտի, ջոկի ծառայողներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի (բացառությամբ գնդի հերթապահ մասի ծառայողների), մարզային վարչությունների ենթակա տարածքային բաժինների պարեկապահակակետային ծառայության վաշտի, դասակի, ջոկի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումներ (բացառությամբ հերթապահ մասի ծառայողների) ծառայողներ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ծառայողներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների`

1.

ռազմամոբիլիզացիոն աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ, հետաքննության բաժանմունքի` պետ, ՀԿՀ ավագ տեսուչ, ավագ տեսուչ, տեսուչ, հաշվառման գծով ավագ տեսուչ, թույլտվության համակարգի ավագ տեսուչ, կապի ավագ ինժեներ, ինժեներ, կազմ-վերլուծական բաժանմունքի` պետ, ավագ տեսուչ, տեսուչ

 ». 

5) Զ բաժնի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության`» սյունակում «իրավական ապահովման» բառերը փոխարինել «իրավաբանական» բառով, իսկ «ուսումնական կենտրոնի,» բառերը հանել:

2. 2011 թվականի ապրիլի 7-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ-տեխնիկական բաժնի ծառայողների արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարները վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի N 1011-Ն որոշման հավելվածի Դ բաժնում նշված չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 29
Երևան