«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
26 հունվարի 2016 թ. |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 13-րդ կետի «ա» ենթակետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի նախաբանում «30-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի 4-րդ մասի 13-րդ կետի «ա» ենթակետով» բառերով,
2) Հրամանով հաստատված հավելվածի 1-ին կետում «Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-147 (JAR - 147), ՋԱՌ ՖՍԼ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի (JAR FCL part 1, part 2, part 3, part 4)» բառերը փոխարինել ««Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA)՝ «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147-ը (PART-147) և Էյր Քրու (EASA Air Crew)» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |