«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11111143
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ. Պողոսյան |
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. Խաչատրյան |
21 փետրվարի 2011 թ. N 42-Ն |
28 փետրվարի 2011 թ. N 72-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 827-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1751-Ն որոշման 2-րդ կետի և վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել «Վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ընթացակարգը»` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հայտի ձևը»` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել ««Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի հայտերի, «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծվող մշակութային արժեքի և վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին տեղեկանքների գրանցամատյանը»` համաձայն N 3 հավելվածի:
4. Հաստատել ««Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծվող մշակութային արժեքի կամ վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու» մասին տեղեկանքի ձևը»` համաձայն N 4 հավելվածի:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության 1998 թվականի հունիսի 10-ի «Մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման կարգը հաստատելու մասին» N 19 հրամանը:
ՀՀ մշակույթի նախարար
___________ Հ. Պողոսյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _______________ Գ. Խաչատրյան |
Հավելված N 1 ՀՀ մշակույթի նախարարի 21 փետրվարի 2011 թ. N 42-Ն հրամանի ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 28 փետրվարի 2011 թ. N 72-Ն հրամանի |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն ընթացակարգով սահմանվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման գործընթացը` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով:
2. Վերանորոգելու (այսուհետ` վերականգնելու) նպատակով ժամանակավոր ներմուծված մշակութային արժեք (այսուհետ` մշակութային արժեք) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծելիս հայտարարատուն կամ նրա լիազորված անձը (այսուհետ` հայտարարատու) մինչև մաքսային մարմնում հայտարարագրելը դիմում է ՀՀ մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալություն (այսուհետ` գործակալություն)` վերականգնելու նպատակով ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանք ստանալու համար:
3. Տեղեկանք ստանալու նպատակով հայտարարատուն գործակալություն է ներկայացնում հայտ (հավելված N 2)` գործակալության պետի անունով և դրան կից հետևյալ փաստաթղթերը`
1) մշակութային արժեքի վերականգնման պայմանագրի պատճենը, որի դրույթները սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 827-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1751-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում),
2) մշակութային արժեքի երկու լուսանկար,
3) հայտարարատուի անձնագրի պատճենը, եթե հայտարարատուն ֆիզիկական անձ է, կամ պետական գրանցման վկայականի պատճենը, եթե հայտարարատուն իրավաբանական անձ է:
4. Գործակալության հայտարարագրման և վկայագրման բաժնի (այսուհետ` վկայագրման բաժին) աշխատակիցը հայտն ընդունում և նույն օրը գրանցում է սույն հրամանով հաստատված էլեկտրոնային գրանցամատյանում (հավելված N 3):
Գրանցամատյանում հայտին տրվում է հաշվառանիշ, որը ներառում է գրանցման հերթական համարը, գրանցման օրը, ամիսը և տարին: Հայտի վրա դրվում է դրոշմակնիք, որտեղ լրացվում է գրանցամատյանում հայտին տրված հաշվառանիշը:
Գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ, որում գրանցման համարների հերթականությունը սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:
5. Հայտը մերժվում է, եթե չի ներկայացվել սույն ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը և/կամ, եթե չեն ապահովվել որոշմամբ սահմանված պայմանագրի դրույթները:
6. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա վկայագրման բաժնի աշխատակիցը կազմում է համապատասխան գործ` որպես հերթական համար դրան տալով գրանցամատյանում հայտի ստացած հաշվառանիշը և լրացնում է մշակութային արժեքի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ գրավոր հարցման ու գործի հանձնման ձևաթերթերը (այսուհետ` ձևաթերթեր): Հայտարարատուի գործը ձևաթերթերի հետ հանձնվում է վկայագրման բաժնի պետին:
7. Վկայագրման բաժնի պետը ստորագրում է ձևաթերթերը և ներկայացված գործի հետ հանձնում գործակալության տեղեկատվության և առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների պահպանության բաժին (այսուհետ` պահպանության բաժին):
8. Պահպանության բաժնի պետը բաժնի հափշտակված, կորած, գողացված մշակութային իրերի շտեմարանում ստուգում է ներկայացված մշակութային արժեքի մասին տվյալները, դրա` հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ կազմում է տեղեկանք և ձևաթերթով հանձնում վկայագրման բաժին:
9. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ մշակութային արժեքը հետախուզման մեջ է, ապա վկայագրման բաժնի պետն այդ մասին գրավոր իրազեկում է գործակալության պետին, ով այդ փաստի մասին գրավոր տեղեկացնում է մաքսային մարմնին և ոստիկանության համապատասխան իրավասու մարմիններին:
10. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ մշակութային արժեքը հետախուզման մեջ չէ, ապա վկայագրման բաժնի պետն այդ մասին գրավոր իրազեկում է գործակալության պետին, ով հանձնարարում է համապատասխան մասնագետ(ներ)ին` մաքսային հսկողության տարածքում իրականացնելու մշակութային արժեքի զննումը:
Սույն ընթացակարգի 6-10-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Գործակալության մասնագետ(ներ)ը մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է (են) մշակութային արժեքի զննումը, որի արդյունքում կազմում է (են) մշակութային արժեքի մանրամասն նկարագիրը և ներկայացնում վկայագրման բաժնի պետին:
12. Վկայագրման բաժնի պետը կազմում է մշակութային արժեքի վերաբերյալ տեղեկանք (հավելված N 4) և այն մշակութային արժեքի հիմնական տվյալների նշումով մեկ լուսանկարի հետ ներկայացնում գործակալության պետի հաստատմանը: Տեղեկանքը հաշվառվում և գրանցվում է սույն հրամանով հաստատված գրանցամատյանում: Գործակալության պետի կողմից վավերացված տեղեկանքն ու մշակութային արժեքի վավերացված լուսանկարը տրամադրվում է հայտատուին` մաքսային մարմին ներկայացնելու համար:
Սույն կետով սահմանված գործառույթներն իրականացվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
13. Տեղեկանքում մշակութային արժեքի վերականգնման ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան, բայց ոչ ավելի, քան մեկ տարի: Տեղեկանքի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի հաշվառանիշն է:
14. Հայտարարատուն, մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար, մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը, որտեղ նշվում է տեղեկանքի համարը, տրամադրման ամսաթիվը: Մաքսային հայտարարագրին կցվում է նաև գործակալության պետի կողմից վավերացված ու կնքված մշակութային արժեքի վերաբերյալ տեղեկանքը և լուսանկարը (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը):
15. Գործակալության պետի կողմից վավերացված մշակութային արժեքի վերաբերյալ տեղեկանքի և լուսանկարի հիման վրա մաքսային մարմինը մշակութային արժեքը ձևակերպում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով:
16. Հայտարարատուն վերականգնվող մշակութային արժեքի վերականգնման աշխատանքների կատարման ընթացքի յուրաքանչյուր քառորդ փուլից հետո այդ ընթացքը փաստող մեկական լուսանկար ներկայացնում է գործակալություն` պայմանագրով նախատեսված վերականգնման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
17. Վերականգնման աշխատանքների ավարտից հետո հայտարարատուն գործակալություն է ներկայացնում վերականգնված մշակութային արժեքը և դրա վերջնական տեսքի երկուական լուսանկար` վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով:
18. Գործակալության պահպանության բաժինը վերականգնված մշակութային արժեքը հանձնման-ընդունման ակտով ժամանակավոր պահպանության է վերցնում` համեմատական զննման, ներկայացված լուսանկարների և մշակութային արժեքի սկզբնական ու վերջնական տեսքի հետ համապատասխանությունը ստուգելու և դրա նույնականությունը հավաստող համապատասխան տեղեկանքը կազմելու նպատակով:
Գործակալության համապատասխան մասնագետ(ներ)ը մշակութային արժեքը համեմատում է (են) դրա սկզբնական, ինչպես նաև վերականգնման ընթացքի հաջորդական փուլերն ու ավարտը փաստող լուսանկարների հետ և համապատասխանության դեպքում վկայագրման բաժնի պետին գրավոր կարծիք է (են) ներկայացնում վերականգնման նպատակով ժամանակավոր ներմուծված և վերականգնված մշակութային արժեքի նույնականության վերաբերյալ:
19. Վկայագրման բաժնի պետը կազմում է վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին տեղեկանք (հավելված N 4) և մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող մեկ լուսանկարի հետ ներկայացնում է գործակալության պետի վավերացմանը:
20. Վավերացված տեղեկանքը վկայագրման բաժնի աշխատակցի կողմից հաշվառվում է գրանցամատյանում և վավերացված մեկ լուսանկարի հետ տրամադրվում հայտարարատուին` մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմին ներկայացնելու համար:
Պահպանության բաժնի պետը գործակալության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա հանձնման-ընդունման ակտի միջոցով ժամանակավոր պահպանության վերցված վերականգնված արժեքը վերադարձնում է հայտարարատուին:
Սույն ընթացակարգի 18-20-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:
21. Մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող լուսանկարի տվյալների և նույնականությունը հավաստող համապատասխան տեղեկանքի հիման վրա մաքսային մարմինը ձևակերպում է մշակութային արժեքի վերաարտահանումը:
22. Եթե պահպանության բաժինը մշակութային արժեքի համապատասխան ստուգումներից հետո դրա սկզբնական և վերջնական տեսքերի միջև անհամապատասխանություն է հայտնաբերում, ապա բաժնի պետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է գործակալության պետին, վերջինս` մաքսային մարմնին և ոստիկանության համապատասխան իրավասու մարմիններին:
23. Վերականգնման նպատակով ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքի և վերաարտահանելիս դրա նույնականությունը հավաստող տեղեկանքները կազմվում են երեք օրինակից: Տեղեկանքների մեկական օրինակները պահպանվում են գործակալությունում:
Հավելված N 2 ՀՀ մշակույթի նախարարի 21 փետրվարի 2011 թ. N 42-Ն հրամանի ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 28 փետրվարի 2011 թ. N 72-Ն հրամանի |
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Պետ ______________________________________ ին |
Հայտատու ______________________________________ ից |
__________________________________________________ |
__________________________________________________ |
Հ Ա Յ Տ
Ցանկանում եմ վերականգնման նպատակով ժամանակավոր ներմուծել ներքոհիշյալ մշակութային արժեք/ներ/ը`
հհ |
մշակութային արժեք/ներ/ի տեսակը, անվանումը |
քանակը/բաղկացուցիչ մասերը |
այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
Կից ներկայացնում եմ մշակութային արժեք/ներ/ի երկու/ական/ գունավոր լուսանկար, վերականգնման պայմանագրի և անձնագրի/պետական ռեգիստրի վկայականի պատճենները ու լիազորագիր (եթե հայտարարատուի կողմից անձամբ չի ներկայացվել)
_____________________________________________________________________________________________________________
Խնդրում եմ տալ համապատասխան տեղեկանք ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեք/ներ/ի վերաբերյալ:
« » 20 թ. հայտատու` |
_________________________ |
______________________________ /անունը, ազգանունը/ |
Հավելված N 3 ՀՀ մշակույթի նախարարի 21 փետրվարի 2011 թ. N 42-Ն հրամանի ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 28 փետրվարի 2011 թ. N 72-Ն հրամանի |
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի հայտերի, դրանց տեղեկանքների և վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին տեղեկանքների
Գրանցման ամսաթիվը |
Գրանցման համարը |
Հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը |
Հայտատուի բնակության կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարը |
Մշակութային արժեք/ներ/ի անվանում/ներ/ը, հիմնական տվյալները |
Մշակութային արժեք/ներ/ի քանակը |
Կից փաստաթղթերը |
Տեղեկանքի տեսակը, տրման ամսաթիվը |
Այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Հավելված N 4 ՀՀ մշակույթի նախարարի 21 փետրվարի 2011 թ. N 42-Ն հրամանի ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 28 փետրվարի 2011 թ. N 72-Ն հրամանի |
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ N
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծվող մշակութային արժեքի մասին |
| |
Վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին |
| |
Նշել համապատասխան վանդակում |
Տրվում է հայտատու _______________________________________________________ ին |
_____________________________________________________________________________ /բնակության վայրը, հեռախոսահամարը, քաղաքացիությունը, անձնագրի տվյալները/ |
հհ |
մշակութային արժեք/ներ/ի տեսակը, անվանումը կամ վերնագիրը |
ստեղծողը կամ հեղինակը, ստեղծման վայրը, ժամանակը |
նյութը |
չափսը/քաշը |
քանակը/բաղկացուցիչ մասերը |
վիճակի նկարագիրը |
այլ նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Կցվում է վերոհիշյալ մշակութային արժեք/ներ/ի վավերացված գունավոր լուսանկար/ներ/ը`_____ հատ: |
Գործակալության պետ` |
_______________________ /ստորագրությունը/ |
________________________ /անունը, ազգանունը/ |
« » 20 թ. |