Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հոդ.134
Ընդունող մարմին
Մշակույթի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.02.2011
Ստորագրող մարմին
Մշակույթի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11111143

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ. Պողոսյան 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

 ՆԱԽԱԳԱՀ

Գ. Խաչատրյան

   

21 փետրվարի 2011 թ. N 42-Ն

28 փետրվարի 2011 թ. N 72-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 827-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1751-Ն որոշման 2-րդ կետի և վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել «Վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ընթացակարգը»` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հայտի ձևը»` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել ««Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի հայտերի, «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծվող մշակութային արժեքի և վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին տեղեկանքների գրանցամատյանը»` համաձայն N 3 հավելվածի:

4. Հաստատել ««Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծվող մշակութային արժեքի կամ վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու» մասին տեղեկանքի ձևը»` համաձայն N 4 հավելվածի:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության 1998 թվականի հունիսի 10-ի «Մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման կարգը հաստատելու մասին» N 19 հրամանը:

 

ՀՀ մշակույթի նախարար

 

___________ Հ. Պողոսյան

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

_______________ Գ. Խաչատրյան

 

 

Հավելված N 1

ՀՀ մշակույթի նախարարի

21 փետրվարի 2011 թ.

N 42-Ն հրամանի

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

28 փետրվարի 2011 թ.

N 72-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

 ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման գործընթացը` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

2. Վերանորոգելու (այսուհետ` վերականգնելու) նպատակով ժամանակավոր ներմուծված մշակութային արժեք (այսուհետ` մշակութային արժեք) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծելիս հայտարարատուն կամ նրա լիազորված անձը (այսուհետ` հայտարարատու) մինչև մաքսային մարմնում հայտարարագրելը դիմում է ՀՀ մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալություն (այսուհետ` գործակալություն)` վերականգնելու նպատակով ժամանակավոր ներմուծման մասին տեղեկանք ստանալու համար:

3. Տեղեկանք ստանալու նպատակով հայտարարատուն գործակալություն է ներկայացնում հայտ (հավելված N 2)` գործակալության պետի անունով և դրան կից հետևյալ փաստաթղթերը`

1) մշակութային արժեքի վերականգնման պայմանագրի պատճենը, որի դրույթները սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 827-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1751-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում),

2) մշակութային արժեքի երկու լուսանկար,

3) հայտարարատուի անձնագրի պատճենը, եթե հայտարարատուն ֆիզիկական անձ է, կամ պետական գրանցման վկայականի պատճենը, եթե հայտարարատուն իրավաբանական անձ է:

4. Գործակալության հայտարարագրման և վկայագրման բաժնի (այսուհետ` վկայագրման բաժին) աշխատակիցը հայտն ընդունում և նույն օրը գրանցում է սույն հրամանով հաստատված էլեկտրոնային գրանցամատյանում (հավելված N 3):

Գրանցամատյանում հայտին տրվում է հաշվառանիշ, որը ներառում է գրանցման հերթական համարը, գրանցման օրը, ամիսը և տարին: Հայտի վրա դրվում է դրոշմակնիք, որտեղ լրացվում է գրանցամատյանում հայտին տրված հաշվառանիշը:

Գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ, որում գրանցման համարների հերթականությունը սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

5. Հայտը մերժվում է, եթե չի ներկայացվել սույն ընթացակարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը և/կամ, եթե չեն ապահովվել որոշմամբ սահմանված պայմանագրի դրույթները:

6. Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա վկայագրման բաժնի աշխատակիցը կազմում է համապատասխան գործ` որպես հերթական համար դրան տալով գրանցամատյանում հայտի ստացած հաշվառանիշը և լրացնում է մշակութային արժեքի հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ գրավոր հարցման ու գործի հանձնման ձևաթերթերը (այսուհետ` ձևաթերթեր): Հայտարարատուի գործը ձևաթերթերի հետ հանձնվում է վկայագրման բաժնի պետին:

7. Վկայագրման բաժնի պետը ստորագրում է ձևաթերթերը և ներկայացված գործի հետ հանձնում գործակալության տեղեկատվության և առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների պահպանության բաժին (այսուհետ` պահպանության բաժին):

8. Պահպանության բաժնի պետը բաժնի հափշտակված, կորած, գողացված մշակութային իրերի շտեմարանում ստուգում է ներկայացված մշակութային արժեքի մասին տվյալները, դրա` հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ կազմում է տեղեկանք և ձևաթերթով հանձնում վկայագրման բաժին:

9. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ մշակութային արժեքը հետախուզման մեջ է, ապա վկայագրման բաժնի պետն այդ մասին գրավոր իրազեկում է գործակալության պետին, ով այդ փաստի մասին գրավոր տեղեկացնում է մաքսային մարմնին և ոստիկանության համապատասխան իրավասու մարմիններին:

10. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ մշակութային արժեքը հետախուզման մեջ չէ, ապա վկայագրման բաժնի պետն այդ մասին գրավոր իրազեկում է գործակալության պետին, ով հանձնարարում է համապատասխան մասնագետ(ներ)ին` մաքսային հսկողության տարածքում իրականացնելու մշակութային արժեքի զննումը:

Սույն ընթացակարգի 6-10-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

11. Գործակալության մասնագետ(ներ)ը մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է (են) մշակութային արժեքի զննումը, որի արդյունքում կազմում է (են) մշակութային արժեքի մանրամասն նկարագիրը և ներկայացնում վկայագրման բաժնի պետին:

12. Վկայագրման բաժնի պետը կազմում է մշակութային արժեքի վերաբերյալ տեղեկանք (հավելված N 4) և այն մշակութային արժեքի հիմնական տվյալների նշումով մեկ լուսանկարի հետ ներկայացնում գործակալության պետի հաստատմանը: Տեղեկանքը հաշվառվում և գրանցվում է սույն հրամանով հաստատված գրանցամատյանում: Գործակալության պետի կողմից վավերացված տեղեկանքն ու մշակութային արժեքի վավերացված լուսանկարը տրամադրվում է հայտատուին` մաքսային մարմին ներկայացնելու համար:

Սույն կետով սահմանված գործառույթներն իրականացվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Տեղեկանքում մշակութային արժեքի վերականգնման ժամկետը սահմանվում է պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան, բայց ոչ ավելի, քան մեկ տարի: Տեղեկանքի գրանցման համարը տվյալ հայտատուի գործի հաշվառանիշն է:

14. Հայտարարատուն, մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար, մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը, որտեղ նշվում է տեղեկանքի համարը, տրամադրման ամսաթիվը: Մաքսային հայտարարագրին կցվում է նաև գործակալության պետի կողմից վավերացված ու կնքված մշակութային արժեքի վերաբերյալ տեղեկանքը և լուսանկարը (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը):

15. Գործակալության պետի կողմից վավերացված մշակութային արժեքի վերաբերյալ տեղեկանքի և լուսանկարի հիման վրա մաքսային մարմինը մշակութային արժեքը ձևակերպում է «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով:

16. Հայտարարատուն վերականգնվող մշակութային արժեքի վերականգնման աշխատանքների կատարման ընթացքի յուրաքանչյուր քառորդ փուլից հետո այդ ընթացքը փաստող մեկական լուսանկար ներկայացնում է գործակալություն` պայմանագրով նախատեսված վերականգնման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

17. Վերականգնման աշխատանքների ավարտից հետո հայտարարատուն գործակալություն է ներկայացնում վերականգնված մշակութային արժեքը և դրա վերջնական տեսքի երկուական լուսանկար` վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով:

18. Գործակալության պահպանության բաժինը վերականգնված մշակութային արժեքը հանձնման-ընդունման ակտով ժամանակավոր պահպանության է վերցնում` համեմատական զննման, ներկայացված լուսանկարների և մշակութային արժեքի սկզբնական ու վերջնական տեսքի հետ համապատասխանությունը ստուգելու և դրա նույնականությունը հավաստող համապատասխան տեղեկանքը կազմելու նպատակով:

Գործակալության համապատասխան մասնագետ(ներ)ը մշակութային արժեքը համեմատում է (են) դրա սկզբնական, ինչպես նաև վերականգնման ընթացքի հաջորդական փուլերն ու ավարտը փաստող լուսանկարների հետ և համապատասխանության դեպքում վկայագրման բաժնի պետին գրավոր կարծիք է (են) ներկայացնում վերականգնման նպատակով ժամանակավոր ներմուծված և վերականգնված մշակութային արժեքի նույնականության վերաբերյալ:

19. Վկայագրման բաժնի պետը կազմում է վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին տեղեկանք (հավելված N 4) և մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող մեկ լուսանկարի հետ ներկայացնում է գործակալության պետի վավերացմանը:

20. Վավերացված տեղեկանքը վկայագրման բաժնի աշխատակցի կողմից հաշվառվում է գրանցամատյանում և վավերացված մեկ լուսանկարի հետ տրամադրվում հայտարարատուին` մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմին ներկայացնելու համար:

Պահպանության բաժնի պետը գործակալության կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա հանձնման-ընդունման ակտի միջոցով ժամանակավոր պահպանության վերցված վերականգնված արժեքը վերադարձնում է հայտարարատուին:

Սույն ընթացակարգի 18-20-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:

21. Մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող լուսանկարի տվյալների և նույնականությունը հավաստող համապատասխան տեղեկանքի հիման վրա մաքսային մարմինը ձևակերպում է մշակութային արժեքի վերաարտահանումը:

22. Եթե պահպանության բաժինը մշակութային արժեքի համապատասխան ստուգումներից հետո դրա սկզբնական և վերջնական տեսքերի միջև անհամապատասխանություն է հայտնաբերում, ապա բաժնի պետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է գործակալության պետին, վերջինս` մաքսային մարմնին և ոստիկանության համապատասխան իրավասու մարմիններին:

23. Վերականգնման նպատակով ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքի և վերաարտահանելիս դրա նույնականությունը հավաստող տեղեկանքները կազմվում են երեք օրինակից: Տեղեկանքների մեկական օրինակները պահպանվում են գործակալությունում:

 

 

Հավելված N 2

ՀՀ մշակույթի նախարարի

21 փետրվարի 2011 թ.

N 42-Ն հրամանի

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

28 փետրվարի 2011 թ.

N 72-Ն հրամանի

 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

Պետ ______________________________________ ին 
                                 /անունը, հայրանունը, ազգանունը/                                   

Հայտատու ______________________________________ ից
                                   /անունը, ազգանունը կամ անվանումը/                                 

 

__________________________________________________
                       /բնակության վայրը, հեռախոսահամարը/                                 

__________________________________________________
                        /քաղաքացիությունը, անձնագրի տվյալները/                                  

 

Հ Ա Յ Տ

 

 Ցանկանում եմ վերականգնման նպատակով ժամանակավոր ներմուծել ներքոհիշյալ մշակութային արժեք/ներ/ը`

հհ

մշակութային արժեք/ներ/ի տեսակը, անվանումը

քանակը/բաղկացուցիչ մասերը

այլ նշումներ

1

2

3

4

       

 Կից ներկայացնում եմ մշակութային արժեք/ներ/ի երկու/ական/ գունավոր լուսանկար, վերականգնման պայմանագրի և անձնագրի/պետական ռեգիստրի վկայականի պատճենները ու լիազորագիր (եթե հայտարարատուի կողմից անձամբ չի ներկայացվել)

 _____________________________________________________________________________________________________________

 Խնդրում եմ տալ համապատասխան տեղեկանք ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեք/ներ/ի վերաբերյալ:

 

«     » 20 թ. հայտատու`

_________________________
                /ստորագրությունը/

______________________________
                     /անունը, ազգանունը/

 

 

Հավելված N 3

ՀՀ մշակույթի նախարարի

21 փետրվարի 2011 թ.

N 42-Ն հրամանի

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

28 փետրվարի 2011 թ.

N 72-Ն հրամանի

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի հայտերի, դրանց տեղեկանքների և վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին տեղեկանքների

Գրանցման ամսաթիվը

Գրանցման համարը

Հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը

Հայտատուի բնակության կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարը

Մշակութային արժեք/ներ/ի անվանում/ներ/ը, հիմնական տվյալները

Մշակութային արժեք/ներ/ի քանակը

Կից փաստաթղթերը

Տեղեկանքի տեսակը, տրման ամսաթիվը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

 

Հավելված N 4

ՀՀ մշակույթի նախարարի

21 փետրվարի 2011 թ.

N 42-Ն հրամանի

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի

28 փետրվարի 2011 թ.

N 72-Ն հրամանի

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՏԵՂԵԿԱՆՔ N

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծվող մշակութային արժեքի մասին

 

 

 

Վերաարտահանվող մշակութային արժեքը «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունք լինելու մասին

 

 

 

Նշել համապատասխան վանդակում

Տրվում է հայտատու _______________________________________________________ ին
                                                                    /անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը/

_____________________________________________________________________________

                            /բնակության վայրը, հեռախոսահամարը, քաղաքացիությունը, անձնագրի տվյալները/

հհ

մշակութային արժեք/ներ/ի տեսակը, անվանումը կամ վերնագիրը

ստեղծողը կամ հեղինակը, ստեղծման վայրը, ժամանակը

նյութը

չափսը/քաշը

քանակը/բաղկացուցիչ մասերը

վիճակի նկարագիրը

այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

               
               

Կցվում է վերոհիշյալ մշակութային արժեք/ներ/ի վավերացված գունավոր լուսանկար/ներ/ը`_____ հատ:

Գործակալության պետ`

_______________________ 
                /ստորագրությունը/
________________________

  /անունը, ազգանունը/

«      » 20  թ.
    Կ. Տ.