ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2011 թվականի N 1094-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 7 հավելվածի «Կոտայքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլան» գլխի «II. Հրազդանի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «18874.02 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 804.18 քառ. մետր մակերեսով» բառերը փոխարինել «17830 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 822.14 քառ. մետր մակերեսով» բառերով, իսկ «0,78 հեկտար» բառերը` «0,722 հեկտար» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. օգոստոսի 9 |