040.0174.09.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2001 թվականի N 174
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը (կցվում է):
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մաքսային վիճակագրության վարման համար անհրաժեշտ տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը:
2. Մաքսային վիճակագրության նպատակների համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի դրույթներին համապատասխան մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման ժամանակ օգտագործվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:
(2-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
3. Հավաքված տվյալներն ամփոփվում են մաքսատներում: Ամփոփված տվյալների հիման վրա մաքսատները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ներկայացնում են`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի վերաբերյալ տեղեկատվություն` ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչների տեսքով, ոչ ուշ, քան 15 օրը մեկ անգամ (համակարգչային ցանցի առկայության դեպքում` ամեն օր).
բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մաքսատան կողմից մաքսային ձևակերպում ստացած միջազգային փոստային առաքումների և մաքսատան կողմից գանձված մաքսային վճարների մասին տեղեկություններ` մինչև հաջորդ ամսվա տասը:
(3-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն ստացված տվյալները երկօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնում ենթարկվում են համապատասխան համակարգչային մշակման:
5. Մշակված տվյալների հիման վրա վարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը` ամսական հաշվետվական ձևերի, եռամսյա ժողովածուների և տարեկան տեղեկագրերի տեսքով:
6. Սույն կարգով մշակված վիճակագրական փաստաթղթերը և տեղեկությունները այլ պետական մարմինների տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
7. Մաքսային կետերը և մաքսատները մաքսային վիճակագրության վարման նպատակով տեղեկությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից սահմանված հատուկ ձևերով:
(7-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը հրատարակում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տարեկան տեղեկագիր` դրանում ներառելով մաքսային վիճակագրության վարման համառոտ մեթոդաբանությունը:
(8-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
9. Սույն կարգի 5-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ամսական հաշվետվական ձևերը, եռամսյա ժողովածուների և տարեկան տեղեկագրերի ձևերը (տեսքը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն:
(9-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն հրատարակված տարեկան վիճակագրական տեղեկագրերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանություններին և հյուպատոսական ներկայացուցչություններին ու Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին` ըստ նրանց կողմից ներկայացված պահանջի:
(10-րդ կետը փոփ. 25.08.01 N 770)