ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2011 թվականի N 509-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման հավելվածը լրացնել հետևյալ նոր տողերով՝
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի վարիչի պաշտոնի անձնագիր N 147».
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 148».
գ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 149».
2) որոշման հավելվածից հանել՝
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 15».
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 16».
գ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 41» տողերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 6
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան