ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Բյուրավանի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2010 թ. N 8/2-Ն
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջներով՝
Բյուրավանի համայնքի ավագանին որոշում է.
Բյուրավան համայնքի վարչական տարածքում 2011թ-ի համար սահմանել Տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.
Հիմնական օբյեկտների համար`
1) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական տների, ինչպես նաև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար - 5000 դրամ.
2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված օբյեկտների համար ՝
ա. 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար - 4000 դրամ.
բ. 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար - 4000 դրամ.
գ. 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար - 6000 դրամ.
Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար `
3) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար - 1000 դրամ.
/ 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար - 2000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերնակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով չի նախատեսվում կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող կառույցների հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն - 1000 դրամ:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է - 2500 դրամ:
4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է՝
1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ - 2500 դրամ
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ - 2500 դրամ:
5. Համայնքի տարածքում՝
1) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար - 350 դրամ.
2) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է -150000 դրամ:
6. Համայնքում աճուրդներ և մրցույթներ կազմակերպելու համար մասնակցության վճար սահմանել - 2000 դրամ:
1, 2, 3 կետերի համար կիրառված է 0.5 գործակիցը:
Բյուրավանի գյուղապետ` |
Գ. Հովակիմյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|