«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32908350
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
28 հոկտեմբերի 2008 թ. N 144-Ն ք. Երևան |
27 հոկտեմբերի 2008 թ. N 16-Ն ք. Երևան |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 03/11-Ն/ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում ենք՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության 2003 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 03/11-Ն/ 3-Ն հրամանով հաստատված կարգի.
1. 2-րդ կետում «մաքսային կետում» բառերը փոխարինել «մաքսատանը» բառով։
2. 2-րդ և 3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով։
3. 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մաքսատներում և մաքսային կետերում ավտոտրանսպորտային միջոցներ տեղափոխող անձին տրվում է փոխադրման ամփոփագրի մեկ օրինակ և տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցի բոլոր փաստաթղթերը՝ կնքված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից։ Փոխադրման ամփոփագիրը և ավտոտրանսպորտային միջոցի փաստաթղթերը ավտոտրանսպորտային միջոցներ տեղափոխող անձը մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն է ներկայացնում մինչև փոխադրման ամփոփագրում նշված ժամկետի ավարտը։»։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, մ/ծ գեներալ-մայոր
Գ. Խաչատրյան |
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր
Ա. Սարգսյան |