Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.09.01/29(303) Հոդ.260
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.07.2008
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11508235

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

25 հուլիսի 2008 թ.
N 104-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

25 հուլիսի 2008 թ.
N 10-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 435-Ն որոշման 2-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել գործատուի միջոցներից ապահովագրական նպաստները վճարելու ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործատուի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվության հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Գործատուի միջոցներից ապահովագրական նպաստները վճարելու ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործատուի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին հաշվետվության հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող տեղեկանքի ձևը հաստատելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 03.07.2006 թ. թիվ 124-Ն, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի 03.07.2006 թ. թիվ 88-Ն և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 04.07.2006 թ. թիվ 1-05/11-Ն համատեղ հրամանը:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար
Ա. Համբարձումյան

 

ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային պետական
ծառայության պետ
Վ. Բարսեղյան

 

 

Հավելված

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2008 թ. հուլիսի 25-ի
թիվ 104-Ն հրամանի

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետի
2008 թ. հուլիսի 25-ի
թիվ 10-Ն հրամանի

 

Փաստաթղթի համարը N ______________

___ _______________ 20__ թ.

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

Տ ե ղ ե կ ա ն ք

 

գործատուի միջոցներից ապահովագրական նպաստները վճարելու ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործատուի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին հաշվետվության հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացվող

 

Գործատուի

Ապահովադրի կոդը                 ՀՎՀՀ                
անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը)  
գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հաշվառման վայրը)  
Նպաստները փաստացի վճարելու

տարին

       

Կից թերթերի քանակը`

 

ամիսը

 
Հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարը (թվերով և տառերով)  
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին կատարված ծախսեր (թվերով և տառերով), այդ թվում`  
ա) հղիության և ծննդաբերության նպաստ (թվերով և տառերով)  
բ) հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ (թվերով և տառերով)  
գ) աշխատող քաղաքացու թաղման նպաստ (թվերով և տառերով)  
Փոխհատուցման ենթակա ծախսը (թվերով և տառերով)  

 

___ ______________ 20__ թ.

 

Կազմակերպության ղեկավար կամ

անհատ ձեռնարկատեր (նոտար) _____________________________ Կ.Տ.

(ԱԱՀ, ստորագրություն)

 

Կազմակերպության գլխավոր հաշ-

վապահ կամ նրան փոխարինող ______________________________

(ԱԱՀ, ստորագրություն)

 

Ուսումնասիրվել է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, ապահովագրական
նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունը օրենքին, փոխհատուցման
ենթակա ծախսի գումարը կազմում է _________ __________________________ դրամ:

(թվերով և տառերով)

 

ՀՏ մասնագետ ______________________________

(ԱԱՀ, ստորագրություն)

Կ. Տ.

 

ՀՏ պետ __________________________________

(ԱԱՀ, ստորագրություն)

 

 

___ ________________ 20__ թ.