«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2011 թ. |
թիվ 77-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպությանը հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրումը, հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» Կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի ենթահավելված 9-ը և ենթահավելված 10-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. ապրիլի 4 |
|
Ենթահավելված 9
«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի
ՀՀ զինանշան |
Գրանցված է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ---- թվականի թիվ --- որոշմամբ | |
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --- | ||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ |
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է | |
ԲԱՆԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
_______________________________________________________ (բանկի գտնվելու վայրը) | |
Գրանցման համարը _________________________ | ||
Գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________ | ||
Հարկ վճարողի հաշվառման համարը __________________ | ||
Ք. ԵՐԵՎԱՆ |
Հայաստանի Հանրապետության |
Ենթահավելված 10
«Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի Հավելված 1-ի
ՀՀ զինանշան |
Գրանցված է | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ |
ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ --- | |
Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների` սույն վկայականը տրվում է | ||
__________________________________ օտարերկրյա բանկին(անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը) | ||
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
___________________________________________մասնաճյուղ:(օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրը) | |
Գրանցման համարը _________________________ | ||
Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________ | ||
Հարկ վճարողի հաշվառման համարը ________________ | ||
Հայաստանի Հանրապետության | ||
Ք. ԵՐԵՎԱՆ |
…………………... …….__20 ... թ.. Կ.Տ. |