ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(Քաղվածք)
Ի կատարումն Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին 1958 թվականի մայիսի 14-ին Հայկական ՍՍՌ չորրորդ գումարման Գերագույն Սովետի սեսիայի ընդունած Օրենքի, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.
1. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրությանը, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությանը, շրջսովետների գործկոմներին, կոլտնտեսությունների վարչություններին, անտառտնտեսությունների, սովխոզների և օժանդակ տնտեսությունների դիրեկտորներին` հողի էրոզիայի դեմ պայքարելու համար անցկացնել հետևյալ միջոցառումները.
ա) արգելել հողի երկայնական հերկումը 6 աստիճանից բարձր թեքություն ունեցող լեռնալանջերում, որտեղ հերկը կատարել միայն ընդլայնական ուղղությամբ` ըստ հորիզոնականների.
բ) 16 աստիճանից բարձր թեքություն ունեցող հողատարածությունները մտցնել մարգագետնաարոտավայրային ցանքաշրջանառությունների մեջ, այդ տարածությունների համար ընտրելով այնպիսի կուլտուրաներ, որոնք ապահովեն հողի մակերեսի արագ ամրապնդումը.
գ) արգելել 16 աստիճանից բարձր թեքություն ունեցող սարալանջերի ծառերի ու թփերի կտրումը, ինչպես նաև անասունների վաղ գարնանային և ուշ աշնանային արածացումը մարգագետիններում ու արոտավայրերում, երբ հողը խոնավ է.
դ) թեք սարալանջերի մակերեսի քարերը հավաքելիս դրանք դարսել դարավանդներով.
ե) արգելել անտառահատումները հիմնական գետերի (Փամբակ, Դեբետ, Աղստաֆա, Գառնի, Հասան, Մեհրաբ, Բերդ, Ոխչի, Որոտան) գոտում` յուրաքանչյուր ափից մինչև մեկ կիլոմետր տարածության վրա, բացառությամբ խնամքի, անտառավերականգնման և սանիտարական նպատակներով կատարվող անտառահատումների.
զ) արգելել միջնակների վերացումը 6 աստիճանից բարձր թեքություն ունեցող հողատարածություններում:
2. Սահմանել, որ ագրոկոմպլեքսի մեջ մտնող հակաէրոզային միջոցառումները պետք է իրագործվեն տնտեսությունների ուժերով ու միջոցներով: Հանձնարարել ՆՏ կայանների և ՄՏ կայանների դիրեկտորներին` մեքենա-մելիորատիվ ջոկատների միջոցով օգնություն ցույց տալ սովխոզներին և կոլտնտեսություններին հակաէրոզիային միջոցառումների անցկացման գործում:
Անտառաշերտերի և անտառատարածությունների ստեղծման, ջրամբարների կառուցման, գետերի կարգավորման և հեղեղումների դեմ պայքարելու կապիտալ աշխատանքները կատարում են Հայկական ՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրությունը, Հայկական ՍՍՌ Ջրային տնտեսության մինիստրությունը և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը` բյուջետային հատկացումների հաշվին, ներգրավելով կոլտնտեսությունների, սովխոզների և հասարակական-կոոպերատիվ այլ կազմակերպությունների միջոցները:
9. Արժեքավոր որսորդա-արդյունագործական և մուշտակավոր կենդանիների, ինչպես նաև օգտակար թռչունների պահպանման, վերարտադրության և ռացիոնալ օգտագործման նպատակով արգելել հավելվածում նշված կենդանիների և թռչունների որսը:
Հայկական ՍՍՌ-ում որս անելու իրավունք տալ միայն Որսորդների ու ձկնորսների ռեսպուբլիկական ընկերության և Համամիութենական ռազմա-որսորդական ընկերության անդամներին:
15. Արգելանոցներում տարվող գիտահետազոտական աշխատանքների ղեկավարությունը դնել Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի վրա:
16. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Ներքին գործերի մինիստրությանը` ապահովել միլիցիայի օրգանների ակտիվ մասնակցությունը անտառօգտագործման, որսի և ձկնորսության կանոնները խախտողների դեմ մղվող պայքարին, առանձնացնելով օպերատիվ աշխատողներ անտառային և որսորդական պահպանության օրգաններին օգնելու համար:
17. Հանձնարարել Հայկական ՍՍՌ Դատախազությանը և Հայկական ՍՍՌ Արդարադատության մինիստրությանը ուժեղացնելու հսկողությունը անտառային և որսորդական տնտեսության կանոնները խախտողների վերաբերյալ գործերին ընթացք տալու համար:
18. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրությանը և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությանը` մամուլի, ռադիոյի և կինոյի միջոցով կազմակերպել լայն պրոպագանդա` պարզաբանելու բնության, կենդանիների, անտառների, պաշտպանական անտառաշերտերի պահպանության, էրոզիայի դեմ պայքարի և պատմական ճարտարապետական հուշարձանների պահպանության նշանակությունը:
19. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Ժողովրդական տնտեսության խորհրդին (ընկ. Ս. Մովսիսյանին)`
ա) օդը և ջրային աղբյուրները արդյունաբերական թափոնքներով (գազեր, փոշի, մոխիր և այլն) կեղտոտվելուց պաշտպանելու համար մոտակա տարիներին ապահովել գազորսիչ սարքերի, կոյուղու կոլեկտորների և մաքրման կառուցվածքների պատրաստումը համապատասխան ձեռնարկություններում.
բ) արգելել այն արդյունաբերական ձեռնարկությունների շահագործման հանձնումը, որոնք ապահովված չեն բանած գազերի որսման և կեղտա ջրերի մաքրման սարքերով:
20. Հանձնարարել Երևանի, Լենինականի, Կիրովականի և մյուս քաղաքային Սովետների գործկոմներին`
ա) բարելավել փողոցների, զբոսայգիների, պուրակների, բակերի և քաղաքի տերիտորիայում եղած կանաչ տնկարկների խնամքը, մշակումը, բուժումն ու պահպանումը.
բ) ապահովել զբոսայգիների, պուրակների, բուլվարների և փողոցային տնկարկների հետագա հիմնումը քաղաքի տերիտորիայում:
21. Հանձնարարել Երևանի քաղաքային Սովետի գործկոմին (ընկ. Գ. Փահլևանյանին)` բոլոր այն հողամասերը, որոնք առանձնացված են տնկարանների համար, օգտագործել Երևան քաղաքի փողոցներում, զբոսայգիներում, պուրակներում և բուլվարներում ծառեր ու թփեր տնկելու նպատակով տնկանյութ աճեցնելու համար:
22. Արգելել որսը Երևան, Լենինական, Կիրովական և Դիլիջան քաղաքների շրջակայքում` 10 կիլոմետր շառավիղով:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահի Տեղակալ` |
Յա. ԶԱՐՈԲՅԱՆ |
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարիչ` |
Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
13 սեպտեմբերի 1958 թ., N Պ-341 Քաղ. Երևան |
հավելված հայկական սՍՌ մինիստրների Սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի N Պ-341 որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՅՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՈՐՍԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՏԵՐԻՏՈՐԻԱՅՈՒՄ
1. Բոլոր տեսակի սողուններ, բացի թունավոր օձերից.
2. Թռչուններից` բոլոր տեսակի որորներ, կռունկներ, բվեճներ, ցերեկային գիշատիչ թռչուններ, բոլոր տեսակի բարձրասրունք թռչուններ, բացի գորշագույն ու շիկագույն ձկնկուլից, մեծ ու փոքր ջրացուլից (արագիլների ընտանիքից) բոլոր տեսակի կարապներ, կարմրաթևիկներ, այծկիթներ. կկու և կովկասյան փասիան. ճնճղուկների ընտանիքին պատկանող բոլոր տեսակի թռչուններ, բացի ագռավից, կաչաղակից, ճնճղուկից և կեռնեխից:
3. Կաթնասուններից` բոլոր տեսակի ձեռնաթևիկներ և միջատակերներ, բացի խլուրդից. աքիս, ժանտաքիս, ընձառյուծ, փոքրասիական վայրի ոչխար (մուֆլոն), բեզոարական այծ, պտավոր և կովկասյան եղջերու:
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարիչ` |
Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
