ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների (հարկային և մաքսային) վարչարարության ռազմավարության 2008-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 941-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի «Մաս Բ. Գործողությունների (միջոցառումների) ցանկը և ժամանակացույցը» մասում՝
ա. 34-րդ, 46-րդ, 61-րդ, 69-րդ, 70-րդ, 73-րդ և 83-րդ կետերի «կատարման ժամկետը (սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)» սյունակից հանել աստղանիշը,
բ. ուժը կորցրած ճանաչել 17-րդ, 30-րդ, 51-րդ և 80-րդ կետերը,
գ. 46-րդ կետի «կատարման ժամկետը (սկիզբը և ավարտը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)» սյունակում «31.12.11» թվերը փոխարինել «30.12.10» թվերով.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 17-րդ, 30-րդ, 51-րդ և 80-րդ կետերը,
բ. 46-րդ կետի «ավարտը» սյունակում «31.12.11» թվերը փոխարինել «30.12.10» թվերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 17-րդ, 34-րդ, 46-րդ, 61-րդ, 73-րդ և 83-րդ կետերը.
4) որոշման N 4 հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 51-րդ միջոցառումը,
բ. 43-րդ, 44-րդ միջոցառումների «կատարման ժամկետը» սյունակում «2011 թ. I եռամսյակ», «2011 թ. II եռամսյակ» բառերը համապատասխանաբար փոխարինել «2012 թ. IV եռամսյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 24 |