ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ» ԿԻՐԱՐԿՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները (որոնցից յուրաքանչյուրը՝ «Կողմ», իսկ միասին՝ «Կողմեր») ցանկանում են կնքել համաձայնագիր միջազգային տնտեսական գործունեություն իրականացնելիս հարկերից խուսափման դեմ պայքարում իրենց համագործակցությունը բարելավելու նպատակով,
Նկատի ունենալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունել է իրավական ակտ, որը հայտնի է որպես «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ» (ՕՀՀՀԱ), որը ֆինանսական հաստատությունների համար հաշվետվության ռեժիմ է սահմանում որոշակի հաշիվների նկատմամբ,
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը սատարում է հարկային պարտավորությունների կատարման բարելավմանն ուղղված՝ ՕՀՀՀԱ-ի նպատակները,
Նկատի ունենալով, որ ՕՀՀՀԱ-ն բարձրացրել է մի շարք հարցեր, ներառյալ, որ հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունները չկարողանան բավարարել ՕՀՀՀԱ-ի մի շարք պահանջներ՝ ներքին իրավական խոչընդոտների պատճառով,
Նկատի ունենալով, որ ՕՀՀՀԱ-ի կիրարկման օժանդակությանն ուղղված միջպետական համագործակցությունը կանդրադառնա այս խնդիրներին և կթեթևացնի Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների բեռը,
Նկատի ունենալով, որ Կողմերը ցանկանում են կնքել համաձայնագիր, որը կնպաստի ՕՀՀՀԱ-ի կիրարկմանն օժանդակելուն ուղղված համագործակցությանը՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների կողմից ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությանը հաշվետվության ուղղակի տրամադրման վրա, պահանջի դեպքում՝ տեղեկությունների փոխանակման ապահովմամբ՝ պահպանելով գաղտնիությունը և ստորև նախատեսած ապահովության այլ միջոցներ, ներառյալ՝ փոխանակված տեղեկությունների օգտագործումը սահմանափակող դրույթները,
Հետևաբար, Կողմերը համաձայնել են հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
1. Սույն համաձայնագրի և նրա բոլոր հավելվածների համար («Համաձայնագիր») հետևյալ եզրույթներն ունեն ստորև ներկայացված իմաստները.
(ա) «Միացյալ Նահանգներ» եզրույթը նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ներառյալ նրա նահանգները, սակայն չի ներառում ԱՄՆ տարածքները: Ցանկացած հղում Միացյալ Նահանգների որևէ «Նահանգի» ընդգրկում է Կոլումբիայի շրջանը:
(բ) «ԱՄՆ տարածք» եզրույթը նշանակում է Ամերիկյան Սամոա, Հյուսիսային Մարիանյան Կղզիների Համագործակցություն, Գուամ, Պուերտո Ռիկոյի Համագործակցություն կամ ԱՄՆ Վիրջինյան կղզիներ:
(գ) «ՆԵԾ» եզրույթը նշանակում է Միացյալ Նահանգների Ներքին եկամուտների ծառայություն:
(դ) «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետություն:
(ե) «Գործընկեր երկիր» եզրույթը նշանակում է այնպիսի երկիր, որը փաստացի համաձայնագիր ունի Միացյալ Նահանգների հետ ՕՀՀՀԱ-ի կիրարկմանն օժանդակելու մասին: ՆԵԾ-ը հրապարակում է Գործընկեր երկրների ցանկը:
(զ) «Իրավասու մարմին» եզրույթը նշանակում է.
1) Միացյալ Նահանգների պարագայում՝ Գանձապետարանի Քարտուղարը կամ նրա ներկայացուցիչը, իսկ
2) Հայաստանի Հանրապետության պարագայում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(է) «Ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում Է Պահառու հաստատություն, Ավանդ (Դեպոզիտ) ընդունող հաստատություն, Ներդրումային կազմակերպություն կամ Սահմանված հատուկ ապահովագրական ընկերություն:
(ը) «Օտարերկրյա հաշվետվության ենթակա գումար» եզրույթը նշանակում է, համաձայն Միացյալ Նահանգների Գանձապետարանի համապատասխան ընթացակարգի՝ ֆիքսված կամ հաշվարկվող տարեկան կամ պարբերական եկամտի վճար, որը կլիներ պահման ենթակա վճար, եթե կատարվեր Միացյալ Նահանգներում գտնվող աղբյուրներից:
(թ) «Պահառու հաստատություն» եզրույթը նշանակում է որևէ կազմակերպություն, որի բիզնեսի գերակշիռ մասը կազմում է այլ անձանց համար ֆինանսական միջոցների պահումը: Կազմակերպության բիզնեսի գերակշիռ մասը կազմում է այլ անձանց համար ֆինանսական միջոցների պահումը, եթե կազմակերպության համախառն եկամուտը, որն առնչվում է ֆինանսական միջոցները պահելու կամ հարակից ֆինանսական ծառայությունների հետ, հավասար է կամ գերազանցում է կազմակերպության համախառն եկամտի 20 տոկոսը՝ հաշվարկված հետևյալներից ամենակարճի հիման վրա՝ (i) եռամյա ժամանակահատվածում, որն ավարտվում է դեկտեմբերի 31-ին (կամ ոչ-օրացուցային տարվա հաշվետու ժամանակահատվածի վերջին օրը) այն տարվանից առաջ, երբ կատարվում է հաշվարկը կամ (ii) այն ժամանակահատվածում, որի ընթացքում կազմակերպությունը գոյություն է ունեցել:
(ժ) «Ավանդ (Դեպոզիտ) ընդունող հաստատություն» եզրույթը նշանակում է կազմակերպություն, որն ընդունում է ավանդներ (դեպոզիտներ) սովորական բանկային կամ նմանատիպ գործունեության շրջանակներում:
(ի) «Ներդրումային կազմակերպություն» եզրույթը նշանակում է որևէ կազմակերպություն, որը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է (կամ կառավարվում է մի կազմակերպության կողմից, որն իրականացնում է որպես ձեռնարկատիրական գործունեություն) հետևյալ գործունեություններից կամ գործառնություններից մեկը կամ ավելին հաճախորդի համար կամ նրա անունից.
1) դրամային շուկայի գործիքների (չեկեր, մուրհակներ, դեպոզիտար ստացականներ, ածանցյալներ և այլն); արտարժույթի, բորսայի, տոկոսադրույքի և ինդեքսային գործիքների, փոխանցելի արժեթղթերի կամ ապրանքային ֆյուչերսների առք և վաճառք,
2) անհատական և կոլեկտիվ պորտֆելային ներդրումների (արժեթղթերի) կառավարում, կամ
3) այլ անձանց անունից ֆինանսական միջոցների կամ փողի այլ տեսակի ներդրում, ղեկավարում կամ կառավարում:
Սույն ենթապարբերություն 1(ի) մեկնաբանվում է Ֆինանսական գործողությունների հատուկ հանձնաժողովի առաջարկություններում կայացված «ֆինանսական հաստատություն» եզրույթի սահմանմանը համահունչ լեզվով:
(լ) «Սահմանված հատուկ ապահովագրական ընկերություն» եզրույթը նշանակում է որևէ կազմակերպություն, որն ապահովագրական ընկերություն է (կամ էլ ապահովագրական ընկերության հոլդինգային ընկերություն է), որը կնքում է կամ պարտավոր է կատարել Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրից կամ Անուիտետային պայմանագրից բխող վճարումներ:
(խ) «Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է (i) որևէ ֆինանսական հաստատություն՝ հիմնադրված Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, սակայն բացառությամբ այդպիսի ֆինանսական հաստատության որևէ մասնաճյուղի, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և (ii) ֆինանսական կազմակերպության որևէ մասնաճյուղ, որը չի հիմնադրվել Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, եթե այդպիսի մասնաճյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
(ծ) «Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է (i) որևէ ֆինանսական հաստատություն, որը հիմնադրվել է Գործընկեր երկրում, սակայն բացառությամբ այդպիսի ֆինանսական հաստատության որևէ մասնաճյուղի, որը գտնվում է Գործընկեր երկրից դուրս, և (ii) Գործընկեր երկրում չհիմնադրված ֆինանսական կազմակերպության որևէ մասնաճյուղ, որը գտնվում է Գործընկեր երկրում:
(կ) «Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետության որևէ ֆինանսական հաստատություն, որը Հայաստանի Հանրապետության ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն չէ:
(հ) «Հայաստանի Հանրապետության ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է Հայաստանի Հանրապետության ցանկացած ֆինանսական հաստատություն կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող որևէ այլ կազմակերպություն, որը նկարագրված է Հավելված II-ում որպես Հայաստանի Հանրապետության ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն կամ այլ կերպ որակվում է որպես համապատասխանող ՕՖՀ կամ որպես ազատված շահառու սեփականատեր՝ համաձայն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգի:
(ձ) «Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն» եզրույթը նշանակում է Ոչ-մասնակից ՕՖՀ, ինչպես այդ եզրույթը սահմանված է ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգում, սակայն չի ներառում Հայաստանի Հանրապետության որևէ ֆինանսական հաստատություն կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն, բացի որևէ ֆինանսական հաստատությունից, որը դիտարկվում է որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն՝ համաձայն սույն Համաձայնագրի Հոդված 4-ի պարբերություն 2-ի կամ Միացյալ Նահանգների և Գործընկեր երկրի միջև կնքված համաձայնագրի համապատասխան դրույթի:
(ղ) «Նոր հաշիվ» եզրույթը նշանակում է Ֆինանսական Հաշիվ, որը բացվել է Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության կողմից 2014 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
(ճ) «ԱՄՆ հաշիվ» եզրույթը նշանակում է Ֆինանսական Հաշիվ, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետության որևէ Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից և պատկանում է մեկ կամ ավելի Նախատեսված ԱՄՆ անձանց կամ ոչ-ԱՄՆ կազմակերպությանը, որը Վերահսկող անձը կամ անձինք հանդիսանում են Նախատեսված ԱՄՆ անձ: Չնայած վերոհիշյալին՝ հաշիվը չպետք է դիտարկվի որպես ԱՄՆ հաշիվ, եթե այդպիսի հաշիվը չի բացահայտվում ԱՄՆ հաշիվ Հավելված I-ում ներկայացված վիճակի գնահատման ընթացակարգերն իրականացնելուց հետո:
(մ) «Համաձայնություն չտրամադրած ԱՄՆ հաշիվ» եզրույթը նշանակում է Ֆինանսական հաշիվ, որը սպասարկվում է Հայաստանի Հանրապետության Հաշվետու Ֆինանսական հաստատության կողմից 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ, որի նկատմամբ (i) Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը որոշել է, որ այն ԱՄՆ Հաշիվ է համաձայն Հավելված I-ում ներկայացված վիճակի գնահատման ընթացակարգի, (ii) Հայաստանի Հանրապետության օրենքներն արգելում են ներկայացնել ՕՖՀ համաձայնագրով պահանջվող հաշվետվությունը Հաշվետիրոջ համաձայնության բացակայութան պայմաններում, (iii) Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը փորձել է, սակայն չի կարողացել ստանալ հաշվետվություն տալու համաձայնությունը կամ էլ հաշվետիրոջ ԱՄՆ ՀՀՀ-ն (Հարկատուի հաշվառման համար) և (iv) Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը ՆԵԾ-ին է ներկայացրել կամ պարտավոր էր ներկայացնել ամփոփ տեղեկություններ հաշվի մասին՝ ինչպես նախատեսված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471-1474 բաժիններով և ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգով:
(յ) «Ֆինանսական հաշիվ» եզրույթն ունի ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգով սահմանված իմաստը, սակայն չի ներառում որևէ հաշիվ, որը բացառված է Հավելված II-ում ներկայացված ֆինանսական հաշվի սահմանումից:
(ն) «ՕՖՀ համաձայնագիր» եզրույթը նշանակում է այնպիսի համաձայնագիր, որում շարադրված են սույն Համաձայնագրին համահունչ պահանջներ, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը դիտարկվի որպես ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471(բ) պարբերության պահանջները բավարարող հաստատություն:
(շ) «Հաշվետեր» եզրույթը նշանակում է այն անձը, որին հաշիվը սպասարկող Ֆինանսական հաստատությունը գրանցել կամ բացահայում է որպես Ֆինանսական հաշվի տեր: Ֆինանսական հաստատությունից բացի որևէ անձ, որը Ֆինանսական հաշիվ է վարում որևէ այլ անձի համար կամ նրա անունից՝ լինի դա գործակալ, պահառու, անվանատեր, ստորագրող անձ, ներդրումային խորհրդատու կամ միջնորդ, սույն Համաձայնագրի պարագայում չի դիտարկվում որպես հաշվետեր, և նման այլ անձը դիտարկվում է որպես այդպիսի հաշվի հաշվետեր: Անմիջականորեն նախորդող նախադասության նպատակների համար «Ֆինանսական հաստատություն» եզրույթը չի ներառում ԱՄՆ որևէ տարածքում ստեղծված կամ հիմնադրված Ֆինանսական հաստատություն: Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրի կամ Անուիտետի պայմանագրի դեպքում հաշվետեր է ցանկացած անձ, որին մատչելի է Կանխիկ արժեքը կամ որն իրավասու է փոխելու պայմանագրի շահառուին: Եթե որևէ անձի մատչելի չէ Կանխիկ արժեքը կամ որևէ անձ իրավասու չէ փոխել շահառուին, ապա Հաշվետեր է այն անձը, որը պայմանագրում նշված է որպես սեփականատեր և այն անձը, որը պաշտոնապես օժտված է վճարում ստանալու իրավունքով՝ համաձայն պայմանագրի պայմանների: Կանխիկ արժեքի ապահովագրության պայմանագրի կամ Անուիտետի պայմանագրի վճարման ժամկետը հասնելուն պես յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի օժտված է վճարում ստանալու իրավունքով, դիտվում է որպես Հաշվետեր:
(ո) «Կանխիկ արժեքի ապահովագրության պայմանագիր» և «Անուիտետի պայմանագիր» եզրույթներն ունեն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերում սահմանված իմաստները:
(չ) «ԱՄՆ անձ» եզրույթը նշանակում է որևէ ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ անհատ, ընկերակցություն կամ ընկերություն՝ հիմնված Միացյալ Նահանգներում կամ համաձայն Միացյալ Նահանգների կամ նրա որևէ Նահանգի օրենքների, հավատարմագրային ընկերություն, եթե (i) Միացյալ Նահանգների որևէ դատարան իրավունք կունենա գործող օրենսդրությամբ կայացնելու որոշումներ կամ վճիռներ հավատարմագրային ընկերության կառավարմանը վերաբերող, ըստ էության, բոլոր հարցերի առնչությամբ, և (ii) մեկ կամ ավելի ԱՄՆ անձինք լիազորություն ունեն վերահսկելու հավատարմագրային ընկերության բոլոր հիմնական որոշումները կամ որևէ ունեցվածք, որը պատկանում է Միացյալ Նահանգների քաղաքացու կամ ռեզիդենտ հանգուցյալի: Սույն՝ 1(չ) ենթապարբերությունը պետք է մեկնաբանվի համաձայն ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի:
(պ) «Նախատեսված ԱՄՆ անձ» եզրույթը նշանակում է որևէ ԱՄՆ անձ, բացառությամբ. (i) որևէ ընկերության, որի արժեթղթերը կանոնավոր կերպով առևտրի են ներկայացվում արժեթղթերի ճանաչված մեկ կամ ավելի շուկաներում, (ii) որևէ ընկերություն, որն անդամակցում է նույն ընդլայնված փոխկապակցված խմբին, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 (ե)(2) բաժնում որպես (i) պարբերությունում նկարագրված ընկերություն, (iii) Միացյալ Նահանգները կամ ամբողջությամբ դրա սեփականությունը հանդիսացող որևէ գործակալություն կամ կառուցվածքային միավոր; (iv) Միացյալ Նահանգների որևէ նահանգ կամ որևէ ԱՄՆ տարածք, վերոհիշյալներին պատկանող որևէ քաղաքական ստորաբաժանում կամ վերոհիշյալ միավորների որևէ մեկին կամ ավելիին ամբողջությամբ պատկանող գործակալություն կամ կառուցվածքային միավոր, (v) որևէ կազմակերպություն, որն ազատված է հարկերից համաձայն ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 501(ա) բաժնի կամ անհատական կենսաթոշակային պլանի, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 7701(ա)(37) բաժնում, (vi) որևէ բանկ, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 581 բաժնում, (vii) որևէ անշարժ գույքի ներդրումային հավատարմագրային ընկերությունում, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 856 բաժնում, (viii) որևէ կարգավորվող ներդրումային ֆոնդ, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 851 բաժնում կամ որևէ կազմակերպություն, որը գրանցված է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից համաձայն 1940 թ. Ներդրումային ֆոնդերի ակտի (15 ԱՄՆ Օրենսգիրք 80ա-64), (ix) որևէ ընդհանուր հավատարմագրային հիմնադրամ, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 584(ա) բաժնում, (x) որևէ հավատարմագրային ընկերություն, որն ազատված է հարկերից համաձայն ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 664(գ) բաժնի կամ նկարագրված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 4947(ա)(1) բաժնում, (xi) արժեթղթերի, ապրանքային կամ ածանցյալ ֆինանսական գործիքների (ներառյալ՝ հայեցողական հիմնական պայմանագրերը, ֆյուչերսները, ֆորվարդները և օպցիոնները) որևէ դիլեր, որը գրանցված է որպես այդպիսին համաձայն Միացյալ Նահանգների կամ նրա որևէ նահանգի օրենքների, կամ (xii) որևէ բրոքեր, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 6045(գ) բաժնում, կամ (xiii) հարկերից ազատված ցանկացած հավատարմագրային ծրագիր, որը նկարագրված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 403 (բ) կամ 457 (գ) բաժիններում:
(ջ) «Կազմակերպություն» եզրույթը նշանակում է իրավաբանական անձ կամ իրավաբանական միավոր, ինչպիսին է հավատարմագրային ընկերությունը:
(ռ) «Ոչ ԱՄՆ կազմակերպություն» եզրույթը նշանակում է կազմակերպություն, որն ԱՄՆ անձ չէ:
(ս) Կազմակերպությունը հանդիսանում է մեկ այլ կազմակերպության «Փոխկապակցված կազմակերպություն», եթե այդ կազմակերպություններից որևէ մեկը վերահսկում է մյուս կազմակերպությունը կամ երկու կազմակերպություններն էլ ընդհանուր վերահսկողության տակ են: Այս պարագայում վերահսկողությունը ներառում է որևէ կազմակերպության քվեների կամ արժեքի 50 տոկոսից ավելի մասի ուղղակի կամ անուղղակի տիրապետումը: Չնայած վերոհիշյալին՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է դիտարկել կազմակերպությունը որպես մեկ այլ կազմակերպության հետ չփոխկապակցված Փոխկապակցված կազմակերպություն, եթե այդ երկու կազմակերպությունները չեն անդամակցում նույն ընդլայնված փոխկապակցված խմբին, ինչպես դա սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 (ե)(2) բաժնում:
(վ) «ԱՄՆ ՀՀՀ» եզրույթը նշանակում է Միացյալ Նահանգների դաշնային հարկատուի հաշվառման համար:
(տ) «Հսկող անձինք» եզրույթը նշանակում է ֆիզիկական անձինք, ովքեր հսկողություն ունեն կազմակերպության նկատմամբ: Հավատարմագրային ընկերության պարագայում այդպիսի եզրույթը նշանակում է հավատարմագրային ընկերության հիմնադիրը, հոգաբարձուները, հովանավորը (եթե այդպիսին կա), շահառուները կամ շահառուների դասը, և որևէ այլ ֆիզիկական անձ, ով իրականացնում է առավելագույն փաստացի հսկողություն հավատարմագրային ընկերության նկատմամբ, իսկ հավատարմագրային ընկերությունից այլ իրավաբանական կարգավիճակ ունեցող միավորման դեպքում սույն եզրույթը նշանակում է անձինք համարժեք կամ նմանատիպ պաշտոններում: «Հսկող անձինք» եզրույթը մեկնաբանվում է Ֆինանսական միջոցառումների խմբի առաջարկություններին համահունչ կերպով:
2. Սույն Համաձայնագրում այլ կերպ չսահմանված որևէ եզրույթ, եթե համատեքստն այլ բան չի պահանջում կամ Իրավասու մարմինները համաձայնության են գալիս ընդհանուր իմաստի շուրջ (ինչը թույլատրվում է երկրում գործող ներքին օրենսդրությամբ), պետք է ունենա այն իմաստը, որ այդ պահին այն ունի համաձայն այն Կողմի օրենքների, որը կիրարկել է սույն Համաձայնագիրը, ընդ որում, այդ Կողմի համապատասխան հարկային օրենքներով սահմանված իմաստը գերակայում է այդ Կողմի այլ օրենքներով տվյալ եզրույթին տրված այլ իմաստների նկատմամբ:
Հոդված 2
Հաշվետվություն և տեղեկությունների փոխանակում
1. Հրահանգ Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություններին: Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հրահանգել և հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության Ֆինանսական հաստատություններին.
ա) գրանցվելու ՆԵԾ-ում, ՆԵԾ ՕՀՀՀԱ գրանցման կայքում և բավարարելու ՕՖՀ համաձայնագրի պահանջները, ներառյալ՝ վիճակի գնահատման, հաշվետվության և պահումներ կատարելու պահանջները,
բ) 2014թ.հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից սպասարկվող հաշիվների առնչությամբ, որոնք ճանաչվում են ԱՄՆ հաշիվներ,
(i) պահանջել յուրաքանչյուր Հաշվետիրոջից Հաշվետիրոջ ԱՄՆ ՀՀՀ-ն և հաշվետվություն ներկայացնելու համաձայնություն [և միաժամանակ գրավոր տեղեկացնել հաշվետիրոջը, որ եթե ԱՄՆ ՀՀՀ-ն և համաձայնությունը չտրվեն, ապա (1) ամփոփ տեղեկությունները հաշվի մասին կհայտնվեն ՆԵԾ-ին, (2) հաշվի մասին տեղեկությունները կարող են հանգեցնել հաշվի մասին կոնկրետ տեղեկություններ ստանալու՝ ՆԵԾ-ի խմբային պահանջին, (3) այդ դեպքում հաշվի մասին տեղեկությունները կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմնին, և (4) Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կարող է փոխանակել այս տեղեկությունները ՆԵԾ-ի հետ՝ համաձայն սույն Հոդվածի պարբերություն 2-ի,
(ii) տարեկան հաշվետվություն ներկայացնել ՆԵԾ-ին՝ ՕՖՀ Համաձայնագրով և ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգով նախատեսված ժամկետներում և ձևով, և պահանջվող ամփոփ տեղեկությունները Համաձայնություն չտրամադրած հաշվետերերի ԱՄՆ Հաշիվների համար,
գ) Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունների հաշիվների և պարտավորությունների առումով, որոնք գոյություն ունեն 2014 թ. հունիս 30-ի դրությամբ, և որոնց առնչությամբ Հաշվետու Ֆինանսական հաստատությունն ակնկալում է վճարել Օտարերկրյա հաշվետվության ենթակա գումար,
(i) 2015 և 2016 օրացուցային տարիների համար, պահանջել յուրաքանչյուր այդպիսի Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունից Ոչ-մասնակից ֆինանսական հաստատության համաձայնությունը հաշվետվություն ներկայացնելու համար և միաժամանակ գրավոր տեղեկացնել Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը, որ եթե այդ համաձայնությունը չտրվի, ապա (1) հաշվի մասին տեղեկությունները Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություններին վճարված Օտարերկրյա հաշվետվության ենթակա գումարների մասին կհայտնվեն ՆԵԾ-ին, (2) այդպիսի տեղեկությունները կարող են հանգեցնել հաշվի կամ պարտավորությունների մասին կոնկրետ տեղեկություններ ստանալու՝ ՆԵԾ-ի խմբակային պահանջին, (3) և այդ դեպքում հաշվի մասին տեղեկությունները կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմնին, և (4) Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը կարող է փոխանակել այս տեղեկությունները ՆԵԾ-ի հետ՝ համաձայն սույն Հոդվածի պարբերություն 2-ի,
(ii) 2015 և 2016 օրացուցային տարիների համար հայտնել ՆԵԾ-ին համաձայնություն չտրամադրած Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունների քանակը, որոնց տարվա ընթացքում վճարվել են Օտարերկրյա հաշվետվության ենթակա գումարները և այդ բոլոր վճարումների համընդհանուր արժեքը՝ ոչ ուշ, քան տրամադրված տեղեկությունների տարվան հաջորդող տարվա մարտի 15-ը,
դ) Նոր հաշիվների համար, որոնք ճանաչվել են ԱՄՆ Հաշիվներ, ստանալ յուրաքանչյուր Հաշվետիրոջ համաձայնությունը՝ հաշվետվության համար՝ համաձայն ՕՖՀ համաձայնգրի պահանջների՝ որպես հաշիվը բացելու պայման, և
ե) 2014 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո Ոչ-մասնակից ֆինանսական հաստատության կողմից բացված նոր հաշիվների կամ ստանձնած պարտավորությունների առնչությամբ, որոնց համար Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունն ակնկալում է վճարելու Օտարերկրյա հաշվետվության ենթակա գումար, յուրաքանչյուր այդպիսի Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունից ստանալու հաշվետվություն տալու համաձայնություն՝ համաձայն ՕՖՀ համաձայնագրի պահանջների՝ որպես հաշիվը բացելու կամ պարտավորությունը ստանձնելու պայման:
2. Տեղեկությունների փոխանակում
ա) ՕՀՀՀԱ-ի կիրարկման համատեքստում, ԱՄՆ Իրավասու մարմինը կարող է խմբակային պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմնին, ՆԵԾ-ին ներկայացված ամփոփ տեղեկությունների հիման վրա, սույն Հոդվածի 1(բ)(ii) և 1(գ)(ii) ենթապարբերություններում նկարագրված հրահանգի համաձայն՝ ԱՄՆ հաշիվների և Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություններին վճարված Օտարերկրյա հաշվետվության ենթակա գումարների մասին, որոնց մասին Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է հաշվետվություն ներկայացներ ըստ OՖՀ-ի Համաձայնագրի՝ համաձայնությունը ստանալու պարագայում:
բ) ԱՄՆ Իրավասու մարմինը կարող է նաև «հետագա» պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմնին Համաձայնություն չտրամադրած ԱՄՆ հաշվի մասին լրացուցիչ տեղեկությունների ստանալու համար, ներառյալ՝ հաշվի քաղվածքները, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը սովորաբար պատրաստում է և որոնք ամփոփում են հաշվի գործունեությունը (ներառյալ՝ հաշվից հանված գումարները, փոխանցումները և հաշվի փակումները):
գ) Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը պարտավոր է ներկայացնել ԱՄՆ Իրավասու մարմնին ԱՄՆ Իրավասու մարմնի պահանջած տեղեկությունները՝ համաձայն սույն Հոդվածի 2(ա) և 2(բ) ենթապարբերությունների՝ անկախ այն բանից, արդյոք Հայաստանի Հանրապետությանը պետք են այդ տեղեկությունները սեփական հարկային նպատակներով կամ արդյոք այդ տեղեկություններն առնչվում են որոշակի վարքի հետաքննության հետ, ինչը կարող է հանցագործություն համարվել Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այդպիսի վարքը դրսևորվեր Հայաստանի Հանրապետությունում: Եթե Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմնի ունեցած տեղեկությունները բավական չեն տեղեկության պահանջը բավարարելու համար, Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը պետք է օգտագործի տեղեկությունները հավաքելու բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ԱՄՆ Իրավասու մարմնին տրամադրի պահանջված տեղեկությունները: Միացյալ Նահանգների օրենքներով և իրավական պրակտիկայով նախատեսված արտոնությունները չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմնի միջնորդությամբ, և այդպիսի արտոնությունների կիրառումը բացառապես Միացյալ Նահանգների պատասխանատվության շրջանակներում է:
դ) Սույն Հոդվածի 2(ա) ենթապարբերությունում նկարագրված՝ ԱՄՆ Իրավասու մարմնի խմբակային պահանջի առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը խմբակային պահանջը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնում է ԱՄՆ Իրավասու մարմնին բոլոր պահանջված տեղեկություններն այն ձևաչափով, որով դրանք ներկայացված կլինեին, եթե Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից ներկայացված լինեին ուղղակիորեն ՆԵԾ-ին: Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը տեղեկացնում է ԱՄՆ Իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության համապատասխան հաշվետու ֆինանսական հաստատությանը, եթե պահանջված տեղեկությունները փոխանակելու գործում կարող է լինել ուշացում: Այդպիսի դեպքում Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատության նկատմամբ կիրառվում են սույն Համաձայնագրի Հոդված 3-ի 2(բ) ենթապարբերության դրույթները, իսկ Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը հնարավորինս արագ ԱՄՆ Իրավասու մարմնին է տրամադրում պահանջված տեղեկությունները:
ե) Չնայած սույն Հոդվածի 2(ա) ենթապարբերությանը՝ Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմնից չի պահանջվում գտնել և հայտնել Համաձայնություն չտրամադրած ԱՄՆ Հաշվետիրոջ ԱՄՆ ՀՀՀ-ն, եթե այդպիսի ԱՄՆ ՀՀՀ-ն բացակայում է Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության փաստաթղթերում: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը պետք է գտնի և ներառի փոխանակվող տեղեկություններում համապատասխան անձի ծննդյան ամսաթիվը, եթե այդ ծննդյան ամսաթիվն առկա է Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության փաստաթղթերում:
զ) Սույն Հոդվածի 2(ա) և 2(բ) ենթապարբերություններով նախատեսված պահանջները պետք է կիրառվեն սույն Համաձայնագրի ստորագրման օրվա կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածին վերաբերող տեղեկությունների նկատմամբ:
Հոդված 3
ՕՀՀՀԱ-ի կիրարկումը Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների նկատմամբ
1. Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունների կարգավիճակը: Հաշվի առնելով սույն Համաձայնագրի Հոդված 4-ի պարբերություն 2-ի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հաշվետու ֆինանսական հաստատություն, որը գրանցվում է ՆԵԾ-ում ՆԵԾ-ի ՕՀՀՀԱ գրանցման կայքում և բավարարում է ՕՖՀ համաձայնագրի պայմանները, դիտվում է որպես պայմանները բավարարող հաստատություն և ենթակա չէ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնով նախատեսված պահումներին:
2. Հատուկ կանոններ Համաձայնություն չտրամադրած ԱՄՆ հաշիվների համար
ա) Հաշվի առնելով սույն Հոդվածի 2(բ) ենթապարբերությունը՝ Միացյալ Նահանգները չեն պահանջում Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից հարկեր պահել՝ համաձայն ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 կամ 1472 բաժինների, չենթարկվող հաշվետիրոջ հաշվից (ինչպես սահմանված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 (դ)(6) բաժնում) կամ փակել այդպիսի հաշիվը, եթե.
(i) Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը համապատասխանում է հաշվի նկատմամբ սույն Համաձայնագրի Հոդված 2-ի պարբերություն 1-ի հրահանգներին, և
(ii) Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը փոխանցում է ԱՄՆ Իրավասու մարմնին սույն Համաձայնագրի Հոդված 2-ի 2(ա) ենթապարբերությունում նկարագրված պահանջված տեղեկություններն այդպիսի պահանջ ստանալու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:
բ) Եթե սույն Հոդվածի 2(ա)(ii) ենթապարբերությունը չի կատարվում, Հայաստանի Հանրապետության Հաշվետու Ֆինանսական հաստատությունից պահանջվում է դիտարկել այդ հաշիվը որպես չենթարկվող հաշվետիրոջ հաշիվ, ինչպես սահմանված է ԱՄՆ Գանձապետարանի կանոնակարգով, ներառյալ՝ հարկեր պահելով, որտեղ դա պահանջվում է ԱՄՆ Գանձապետարանի նշված կանոնակարգով՝ սկսած սույն Համաձայնագրի Հոդված 2-ի 2(ա) ենթապարբերությունում նկարագրված պահանջը ստանալու ամսաթվից վեց ամիս հետո և ավարտելով այն ամսաթվին, երբ Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինը ԱՄՆ Իրավասու մարմնին է փոխանցում պահանջված տեղեկությունները:
3. Առանձնահատուկ վերաբերմունք Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային պլանների նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է դիտարկեն Հավելված II-ում ներկայացված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային պլանները որպես ներկայացված պահանջներին համապատասխանող ՕՖՀ-ներ կամ ազատված շահառու սեփականատերեր՝ ելնելով ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 և 1472 բաժինների նպատակներից: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային պլանը ներառում է կազմակերպություն, որը հիմնադրված է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և կարգավորվում է նրա օրենքներով կամ նախապես որոշված պայմանագրային կամ իրավաբանական միավոր, որը կոչված է ապահովելու կենսաթոշակներ կամ կենսաթոշակային նպաստներ կամ եկամուտ վաստակել այդպիսի նպաստներ ապահովելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, և մուծումների, բաշխումների, հաշվետվության, հովանավորության և հարկման կարգավորմամբ:
4. Այլ պահանջներին համապատասխանող ՕՖՀ-ների կամ ազատված շահառու սեփականատերերի բացահայտում և կարգավիճակ: Միացյալ Նահանգները պետք է դիտարկի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն որպես ներկայացված պահանջներին համապատասխանող ՕՖՀ կամ ազատված շահառու սեփականատերեր, ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի իմաստով:
5. Հատուկ կանոններ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն հանդիսացող փոխկապակցված կազմակերպությունների և մասնաճյուղերի համար: Եթե Հայաստանի Հանրապետության որևէ Ֆինանսական հաստատություն, որն այլ առումներով բավարարում է սույն Համաձայնագրի Հոդված 2-ում նկարագրված պահանջներին կամ նկարագրված է սույն Հոդվածի 3 կամ 4 պարբերություններում, ունի փոխկապակցված կազմակերպություն կամ մասնաճյուղ, որը գործում է այնպիսի օրենսդրական դաշտում, որը թույլ չի տալիս այդպիսի փոխկապակցված կազմակերպությանը կամ մասնաճյուղին բավարարել մասնակից ՕՖՀ-ին կամ ներկայացված պահանջներին բավարարող ՕՖՀ-ին ներկայացված պահանջները ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի իմաստով, ապա Հայաստանի Հանրապետության այդպիսի ֆինանսական հաստատությունը կշարունակի դիտարկվել որպես մասնակից ՕՖՀ, ներկայացված պահանջներին բավարարող ՕՖՀ կամ ազատված շահառու սեփականատեր, ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի իմաստով՝ պայմանով, որ.
ա) Հայաստանի Հանրապետության Ֆինանսական հաստատությունը դիտարկում է յուրաքանչյուր այդպիսի փոխկապակցված կազմակերպություն կամ մասնաճյուղ որպես առանձին Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն և յուրաքանչյուր այդպիսի փոխկապակցված կազմակերպություն կամ մասնաճյուղ բացահայտում է իրեն որպես հարկային գործակալ՝ որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն,
բ) յուրաքանչյուր այդպիսի փոխկապակցված կազմակերպություն կամ մասնաճյուղ բացահայտում է իր ԱՄՆ հաշիվները և հայտնում է ՆԵԾ-ին այդ հաշիվների մասին տեղեկությունները, ինչպես նախատեսված է ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնով՝ փոխկապակցված կազմակերպություններին կամ մասնաճյուղերին վերաբերող համապատասխան օրենքների թույլատրելի սահմաններում, և
գ) այդպիսի փոխկապակցված կազմակերպությունը կամ մասնաճյուղը հատուկ չի որոնում ԱՄՆ հաշիվներ, որոնք պատկանում են անձանց, որոնք ռեզիդենտ չեն այն երկրում, որտեղ գտնվում է տվյալ փոխկապակցված կազմակերպությունը կամ մասնաճյուղը, կամ հաշիվներ, որոնք սպասարկում են Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություններ, որոնք հիմնված չեն այն երկրներում, որտեղ գտնվում է այդ Փոխկապակցված կազմակերպությունը կամ մասնաճյուղը, և այդպիսի Փոխկապակցված կազմակերպությունը կամ մասնաճյուղը չի օգտագործվում Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատության կամ որևէ այլ Փոխկապակցված կազմակերպության կողմից՝ սույն Համաձայնագրով կամ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնով նախատեսված պարտավորություններից խուսափելու նպատակով:
6. Սահմանումների համաձայնեցում ԱՄՆ Գանձապետարանի կանոնակարգերի հետ: Չնայած սույն Համաձայնագրի Հոդված 1-ին և սույն Համաձայնագրի հավելվածներում ներկայացված սահմանումներին՝ սույն Համաձայնագրի կիրարկման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտագործել, և կարող է թույլ տալ Հայաստանի Հանրապետության Ֆինանսական հաստատություններին օգտագործել որևէ սահմանում ԱՄՆ Գանձապետարանի կանոնակարգից սույն Համաձայնագրի որևէ սահմանման փոխարեն՝ պայմանով, որ նման կիրառումը չի խոչընդոտի սույն Համաձայնագրի նպատակներին:
Հոդված 4
Հաստատում և կիրառում
1. Ոչ էական և վարչական սխալներ: Համաձայն ՕՖՀ Համաձայնագրի պայմանների և հաշվի առնելով սույն Հոդվածի պարբերություն 3-ով կնքված Իրավասու մարմնի համաձայնագրի բոլոր լրացուցիչ պայմանները՝ ԱՄՆ Իրավասու մարմինը կարող է ուղղակիորեն հարցում անել Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությանը, եթե հիմք ունենա ենթադրելու, որ վարչական սխալները և այլ ոչ էական սխալները կարող են հանգեցնել ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների փոխանցմանը, ինչը չի համապատասխանում ՕՖՀ Համաձայնագրի պահանջներին:
2. Նշանակալի անհամապատասխանություն: ԱՄՆ Իրավասու մարմինը պետք է տեղեկացնի Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմնին, երբ ԱՄՆ Իրավասու մարմինը որոշի, որ առկա է նշանակալի անհամապատասխանություն ՕՖՀ Համաձայնագրի կամ սույն Համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության Հաշվետու Ֆինանսական հաստատության հանդեպ պահանջների նկատմամբ: Եթե անհամապատասխանությունը չի վերացվում ԱՄՆ Իրավասու մարմնի կողմից նշանակալի անհամապատասխանության մասին ծանուցումն առաջին անգամ ներկայացնելուց հետո 12 ամիս ժամանակահատվածում, Միացյալ Նահանգները դիտարկում են Հաշվետու Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունը որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն՝ համաձայն սույն պարբերություն 2-ի:
3. Իրավասու մարմնի խորհրդատվություն/համաձայնություն: Հայաստանի Հանրապետության Իրավասու մարմինները և Միացյալ Նահանգները պետք է համաձայնության կամ պայմանավորվածության գան սույն Համաձայնագրի Հոդված 7-ով նախատեսված փոխադարձ համաձայնության ընթացակարգով, որը պետք է
ա) սահմանի սույն Համաձայնագրի Հոդված 2-ի պարբերության 2-ում նկարագրված տեղեկությունների փոխանակման ընթացակարգը, և
բ) նախատեսի կանոններ և ընթացակարգեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Հոդվածի իրականացման համար:
4. Ապավինում Ծառայություն մատուցող երրորդ անձանց: Համաձայն ՕՖՀ դրույթների և ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգի՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կարող է դիմել ծառայություն մատուցող երրորդ անձանց՝ ՕՖՀ պահանջները բավարարելու համար, սակայն այդ պահանջներին բավարարելու պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությանը:
Հոդված 5
Գործընկեր երկրներում ՕՀՀՀԱ-ի կիրարկման հետևողականություն
1 Հայաստանի Հանրապետությանը պետք է տրվի ավելի բարենպաստ պայմաններից օգտվելու հնարավորություն՝ համաձայն Հոդված 3-ի կամ սույն Համաձայնագրի Հավելված I-ի, Հայաստանի Հանրապետության Ֆինանսական հաստատությունների հանդեպ ՕՀՀՀԱ-ի կիրարկման առնչությամբ, ինչպիսին նախատեսված է այլ Գործընկեր երկրի հետ ստորագրված երկկողմ համաձայնագրով, որով մյուս Գործընկեր երկիրը պարտավորվում է ստանձնել նույն պարտավորությունները, ինչ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նկարագրված է սույն Համաձայնագրի Հոդված 2-ում, և միևնույն ժամկետներով և պայմաններով, ինչպես նկարագրված է սույն հոդվածում և սույն Համաձայնագրի 4, 6, 9 և 10-Հոդվածներում:
2. Միացյալ Նահանգները պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետությանը այդպիսի ավելի բարենպաստ պայմանների մասին, և այդ ավելի բարենպաստ պայմաններն ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնեն համաձայն սույն Համաձայնագրի՝ կարծես այդ պայմաններն ընդգրկված են եղել սույն Համաձայնագրում և ուժի մեջ են ավելի բարենպաստ պայմանները նախատեսող Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրից, եթե միայն Հայաստանի Հանրապետությունը գրավոր չհրաժարվի այդ հայտից:
Հոդված 6
Փոխադարձ համաձայնության ընթացակարգ
1. Սույն Համաձայնագրի կիրարկման, կիրառման և մեկնաբանության հետ կապված՝ Կողմերի միջև դժվարություններ կամ կասկածներ ծագելու դեպքում, Իրավասու մարմինները պետք է ձգտեն լուծել հարցը փոխադարձ համաձայնությամբ:
2. Իրավասու մարմինները կարող են ընդունել և իրականացնել ընթացակարգեր՝ սույն Համաձայնագրի կիրարկումը դյուրացնելու համար:
3. Իրավասու մարմինները կարող են ուղղակիորեն հաղորդակցվել միմյանց հետ՝ սույն Հոդվածի համաձայն փոխադարձ համաձայնության գալու նպատակով:
Հոդված 7
Գաղտնիություն
1. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, սույն Համաձայնագրի Հոդված 2-ի պարբերություն 2-ի և Հոդված 4-ի համաձայն, Միացյալ Նահանգներից ստացած ցանկացած տեղեկություն պետք է դիտարկի որպես գաղտնի և այդպիսի տեղեկությունները միայն պետք է բացահայտի անհրաժեշտության դեպքում` սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները կատարելու համար: Այդպիսի տեղեկությունները կարող են բացահայտվել սույն Համաձայնագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման առնչությամբ դատավարության կապակցությամբ:
2. Սույն Համաձայնագրի Հոդված 2-ի և Հոդված 4-ի պարբերություն 2-ի համաձայն ԱՄՆ Իրավասու մարմնին տրամադրված տեղեկությունները պետք է դիտարկվեն որպես գաղտնի և կարող են բացահայտվել միայն Միացյալ Նահանգների պաշտոնյաներին և մարմիններին (ներառյալ՝ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են ԱՄՆ դաշնային հարկերի գնահատմանը, հավաքագրմանը կամ վարչարարությանը կամ դրանց հարցով քրեական հետապնդմանը կամ որոշումների բողոքարկմանը կամ այդպիսի գործառույթների վերահսկմանը: Այդպիսի անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն այդպիսի տեղեկությունները միայն այդպիսի նպատակներով: Այդպիսի անձինք կարող են բացահայտել այդ տեղեկությունները բաց դատավարությունների կամ դատական որոշումների ժամանակ: Տեղեկությունները չեն կարող բացահայտվել որևէ այլ անձի, կազմակերպության, մարմնի կամ երկրի: Չնայած վերոհիշյալին՝ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախապես ներկայացնում է գրավոր համաձայնություն, այդ տեղեկությունները կարող են օգտագործվել այնպիսի նպատակների համար, որոնք թույլատրված են Կողմերի միջև գործող փոխադարձ իրավական աջակցության համաձայնագրով, որը թույլ է տալիս հարկային տեղեկությունների փոխանակում:
Հոդված 8
Խորհրդատվություններ և փոփոխություններ
1. Եթե սույն Համաձայնագրի կիրարկման կամ մեկնաբանման առնչությամբ ծագում է որևէ դժվարություն, Կողմերից յուրաքանչյուրը կարող է՝ անկախ սույն Համաձայնագրի Հոդված 7-ի պարբերություն 1-ում նկարագրված փոխադարձ համաձայնության ընթացակարգերի, պահանջել խորհրդատվություն՝ մշակելու համապատասխան միջոցներ սույն Համաձայնագրի կիրարկումն ապահովելու համար:
2. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի գրավոր փոխադարձ համաձայնությամբ: Եթե չկա այլ պայմանավորվածություն, այդպիսի փոփոխությունն ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի Հոդված 11-ի պարբերություն 1-ում ներկայացված նույն ընթացակարգով:
Հոդված 9
Հավելվածներ
Հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 10
Համաձայնագրի ժամկետը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունը գրավոր կտեղեկացնի Միացյալ Նահանգներին, որ Հայաստանի Հանրապետությունն ավարտել է սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերը:
2. Յուրաքանչյուր կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը՝ դադարեցման մասին գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին: Այդպիսի դադարեցումն ուժի մեջ կմտնի դադարեցման ծանուցագրի ամսաթվից հետո 12-ամսյա ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Սույն Համաձայնագրի դադարեցման դեպքում երկու Կողմերն էլ պետք է պահպանեն սույն Համաձայնագրի Հոդված 8-ի դրույթներով նախատեսված պարտավորությունները՝ սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված բոլոր տեղեկությունների առումով:
Ի հաստատումն ինչի՝ ներքոստորագրյալները պատշաճորեն լիազորված են ստորագրել սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևանում, երկու օրինակով, հայերեն և անգլերեն լեզուներով, երկու տեքստերն էլ հավասարազոր, 12-ը փետրվարի 2018թ.:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019թ. հուլիսի 17-ին
Հավելված I
ԱՄՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ Ու ՈՐՈՇԱԿԻ ՈՉ-ՄԱՍՆԱԿԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՏԱՐԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
I. Ընդհանուր
Ա. Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները պետք է նույնականացնեն ԱՄՆ հաշիվները և Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունների սպասարկած հաշիվները՝ համաձայն սույն Հավելված I-ում ներկայացված վիճակի գնահատման ընթացակարգի:
Բ. Համաձայնագրի նպատակների համար,
1. Բոլոր դոլարային գումարները ԱՄՆ դոլարով են և պետք է մեկնաբանվեն այնպես, որ ներառեն այլ տարադրամներով համարժեք գումարները:
2. Եթե այլ բան նախատեսված չէ, հաշվի հաշվեկշիռը կամ արժեքը որոշվում է օրացուցային տարվա վերջին օրվա դրությամբ, իսկ Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրի կամ Անուիտետային պայմանագրի պարագայում, օրացուցային տարվա վերջին օրվա դրությամբ կամ հերթական տարում այն օրվա դրությամբ, երբ կնքվելու է տվյալ պայմանագիրը.
3. Համաձայն սույն Հավելված I-ի բաժին II-ի Ե(1) հաշիվը պետք է դիտվի որպես ԱՄՆ հաշիվ սկսած այն օրից, երբ այն ճանաչվում է այդպիսին՝ համաձայն սույն Հավելված I-ի վիճակի գնահատման ընթացակարգերի:
4. Եթե այլ բան նախատեսված չէ, տեղեկություններն ԱՄՆ հաշվի մասին տրամադրվում են տարին մեկ անգամ՝ տեղեկությունների տարվան հաջորդող օրացուցային տարվա ընթացքում:
Գ. Որպես այլընտրանք սույն Հավելված I-ի բոլոր բաժիններում ներկայացված ընթացակարգերի՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները կարող են ապավինել ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգում նկարագրված ընթացակարգերին, որպեսզի պարզեն՝ արդյոք Հաշիվը դա ԱՄՆ հաշիվ է, թե Ոչ-մասնակից ֆինանսական հաստատության կողմից սպասարկվող հաշիվ՝ բացառությամբ դեպքերի, երբ Հաշիվը դիտարկվում է որպես չենթարկվող հաշվետիրոջը պատկանող հաշիվ՝ համաձայն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգում նկարագրված ընթացակարգերի, այդպիսի հաշիվը համարվում է ԱՄՆ հաշիվ սույն Համաձայնագրի նպատակներով: Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները կարող են այդպիսի ընտրություն անել սույն Հավելված I-ի յուրաքանչյուր բաժնի համար առանձին՝ կամ բոլոր համապատասխան ֆինանսական հաշիվների համար, կամ առանձին՝ այդպիսի հաշիվների հստակորեն որոշված խմբի համար (ինչպես՝ գործունեության բնույթով կամ այն վայրով, որտեղ պահվում է հաշիվը): Եթե այլ բան նախատեսված չէ ՕՖՀ Համաձայնագրով, եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը որոշում է ապավինել ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգի ընթացակարգերին հաշիվների որևէ խմբի համար, ապա Հայաստանի Հանրապետության այդպիսի հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է շարունակի կիրառել այդպիսի ընթացակարգերը հետևողականորեն բոլոր հետագա տարիների ընթացքում՝ մինչև էական փոփոխություններ չկատարվեն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգում:
II. Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվներ: Հետևյալ կանոնները և ընթացակարգերը կիրառվում են անհատներին պատկանող նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվներում («Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվներ») ԱՄՆ հաշիվները բացահայտելու նկատառումով:
Ա. Հաշիվներ, որոնք չի պահանջվում ստուգել, բացահայտել կամ դրանց մասին հաշվետվություն տալ: Եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունն այլ կերպ չի որոշում՝ բոլոր Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվների կամ, առանձին, այդպիսի հաշիվների հստակորեն որոշված խմբի համար, հետևյալ Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվները չի պահանջվում ստուգել, բացահայտել կամ դրանց վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել որպես ԱՄՆ հաշիվներ.
1. Համաձայն սույն բաժնի Ե(2) ենթապարբերության՝ Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվը, որի հաշվեկշիռը կամ արժեքը չի գերազանցում 50.000 ԱՄՆ դոլարը 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ:
2. Համաձայն սույն բաժնի Ե(2) ենթապարբերության՝ Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվը, որը Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագիր է կամ Անուիտետային պայմանագիր է, որի հաշվեկշիռը կամ արժեքը չի գերազանցում 250.000 ԱՄՆ դոլարը 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ:
3. Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվը, որը Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագիր է կամ Անուիտետի պայմանագիր է՝ պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կամ Միացյալ Նահանգների օրենքներն ու կանոնակարգերը փաստացիորեն թույլ չեն տալիս այդպիսի Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրի կամ Անուիտետի պայմանագրի վաճառքն ԱՄՆ ռեզիդենտներին (օրինակ՝ եթե համապատասխան ֆինանսական հաստատությունը չունի ԱՄՆ օրենքով պահանջվող գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքը պահանջում է հաշվետվություն ներկայացնել կամ պահումներ անել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին պատկանող ապահովագրական արդյունքներից (պրոդուկտներից):
4. Ավանդային հաշիվ 50.000 ԱՄՆ դոլար կամ պակաս հաշվեկշռով:
Բ. Ստուգման ընթացակարգեր Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների համար, որոնց հաշվեկշիռը կամ արժեքը 2014 թ. հունիս 30-ի դրությամբ գերազանցում է 50.000 ԱՄՆ դոլարը (250.000 ԱՄՆ դոլար Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրի կամ Անուիտետային պայմանագրի համար), բայց չի գերազանցում 1.000.000 ԱՄՆ դոլարը («Փոքր արժեքով հաշիվներ»).
1. Փաստաթղթերի էլեկտրոնային որոնում. Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ստուգի Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության ունեցած էլեկտրոնային ճանապարհով որոնելի տվյալները՝ հետևյալ ԱՄՆ ցուցիչներից որևէ մեկը գտնելու նպատակով.
ա) ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող հաշվետեր,
բ) ԱՄՆ-ում գտնվող ծննդավայրի միանշանակ վկայում,
գ) ԱՄՆ-ում գտնվող ներկա փոստային կամ բնակության հասցե (ներառյալ՝ ԱՄՆ-ի փոստատան փոստարկղի համար),
դ) ներկայիս ԱՄՆ հեռախոսահամար,
ե) Բազմակի վճարման հանձնարարական՝ փոխանցել միջոցները Միացյալ Նահանգներում սպասարկվող հաշվի,
զ) Ներկայումս ուժի մեջ գտնվող լիազորագիր կամ ստորագրելու լիազորություն՝ տրված ԱՄՆ հասցե ունեցող անձի, կամ
է) «Ի խնամքի» կամ «Պահել փոստը» հասցե, որը միակ հասցեն է, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունն ունի հաշվետիրոջ գործում: Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշվի դեպքում, որը Փոքր արժեքով հաշիվ է, Միացյալ Նահանգներից դուրս «Ի խնամքի» կամ «Պահել փոստը» հասցեն չպետք է դիտարկվի որպես ԱՄՆ ցուցիչ:
2. Եթե էլեկտրոնային որոնմամբ չի հայտնաբերվում սույն բաժնի Բ(1) ենթապարբերությունում թվարկված ԱՄՆ ցուցիչներից և ոչ մեկը, ապա ոչ մի հետագա գործողություն չի պահանջվում՝ մինչև հանգամանքների փոփոխության հետևանքով մեկ կամ ավելի ԱՄՆ ցուցիչներ առնչվեն տվյալ հաշվի հետ կամ հաշիվը դառնա Բարձր արժեքով հաշիվ՝ նկարագրված սույն բաժնի Դ պարբերությունում:
3. Եթե էլեկտրոնային որոնմամբ հայտնաբերվում է սույն բաժնի Բ(1) ենթապարբերությունում թվարկված ԱՄՆ ցուցիչներից որևէ մեկը, կամ եթե տեղի է ունենում հանգամանքների փոփոխություն, որի հետևանքով հայտնվում են հաշվին առնչվող մեկ կամ ավելի ԱՄՆ ցուցիչներ, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի այդ հաշիվը որպես ԱՄՆ հաշիվ, եթե չի որոշում կիրառել սույն բաժնի Բ(4) ենթապարբերությունը, և այդ ենթապարբերության բացառություններից որևէ մեկը կիրառելի է այդ հաշվի նկատմամբ:
4. Չնայած ԱՄՆ ցուցիչների հայտնաբերմանը` համաձայն սույն բաժնի ենթապարբերություն Բ (1)-ի՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից չի պահանջվում դիտարկել հաշիվը որպես ԱՄՆ Հաշիվ, եթե.
ա) երբ Հաշվետիրոջ մասին տեղեկությունները միանշանակորեն ցույց են տալիս ԱՄՆ ծննդավայր, Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը ձեռք է բերում, կամ նախապես ստուգել և պահում է գրանցումներ հետևյալի մասին.
(1) Ինքնավկայական, որ Հաշվետերը ո՛չ ԱՄՆ քաղաքացի է, ո՛չ էլ ԱՄՆ ռեզիդենտ հարկային նպատակների համար (ինչը կարող է լինել ՆԵԾ-ի W-8 Ձևով կամ որևէ այլ նման համաձայնեցված ձևով),
(2) Ոչ ԱՄՆ անձնագիր կամ կառավարության տրամադրած այլ վկայական, որը վկայում է Հաշվետիրոջ՝ ԱՄՆ-ն չհանդիսացող որևէ այլ երկրի քաղաքացիությունը, և
(3) Միացյալ Նահանգների քաղաքացիությունը կորցնելու մասին՝ Հաշվետիրոջ վկայականը կամ էլ ողջամիտ բացատրությունը.
ա) չնայած ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելը՝ Հաշվետիրոջ՝ այդպիսի վկայական չունենալու պատճառի մասին, կամ
բ) ծնվելուց հետո Հաշվետիրոջ կողմից՝ ԱՄՆ քաղաքացիություն չստանալու պատճառի մասին:
բ) Երբ Հաշվետիրոջ մասին տեղեկություններում կան ներկա ԱՄՆ փոստային կամ բնակության հասցե, կամ մեկ կամ ավելի ԱՄՆ հեռախոսսային համարներ, որոնք հաշվին առնչվող միակ հեռախոսային համարներն են, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ձեռք է բերում, կամ նախապես ստուգել և պահում է գրանցումներ հետևյալի մասին.
(1) Ինքնավկայական, որ Հաշվետերը ո՛չ ԱՄՆ քաղաքացի է, ո՛չ էլ ԱՄՆ ռեզիդենտ հարկային նպատակների համար (ինչը կարող է լինել ՆԵԾ-ի W-8 Ձևով կամ որևէ այլ նման համաձայնեցված ձևով), և
(2) Փաստացիորեն հաստատված վկայություն, ինչպես սահմանված է սույն Հավելված I-ի բաժին VI-ի Դ պարբերությունում, որը հաստատում է Հաշվետիրոջ Ոչ-ԱՄՆ կարգավիճակը:
գ) Երբ Հաշվետիրոջ տեղեկությունները պարունակում են բազմակի վճարման հանձնարարականներ ՝ փոխանցել միջոցները Միացյալ Նահանգներում սպասարկվող հաշվի, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ձեռք է բերում, կամ նախապես ստուգել և պահում է գրանցումներ հետևյալի մասին.
(1) Ինքնավկայական, որ Հաշվետերը ո՛չ ԱՄՆ
քաղաքացի է, ո՛չ էլ ԱՄՆ ռեզիդենտ հարկային նպատակների համար (ինչը կարող է լինել ՆԵԾ-ի W-8 Ձևով կամ որևէ այլ նման համաձայնեցված ձևով), և
(2) Փաստացիորեն հաստատված վկայություն,
Ինչպես սահմանված է սույն Հավելված I-ի բաժին VI-ի Դ պարբերությունում, որը հաստատում է Հաշվետիրոջ Ոչ-ԱՄՆ կարգավիճակը:
դ) Երբ Հաշվետիրոջ տեղեկությունները պարունակում են ներկայումս ուժի մեջ գտնվող լիազորագիր կամ ստորագրելու լիազորություն՝ տրված ԱՄՆ հասցե ունեցող անձի, ունեն «ի խնամքի» կամ «Պահել փոստը» հասցե, որը տվյալ հաշվետիրոջ միակ բացահայտված հասցեն է, կամ ունեն մեկ կամ ավելի ԱՄՆ հեռախոսահամարներ (եթե ոչ-ԱՄՆ հեռախոսահամարը նույնպես առնչվում է այդ հաշվին), ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ձեռք է բերում, կամ նախապես ստուգել և պահում է գրանցումներ հետևյալի մասին.
(1) Ինքնավկայագրում, որ Հաշվետերը ո՛չ ԱՄՆ
քաղաքացի է, ո՛չ էլ ԱՄՆ ռեզիդենտ հարկային նպատակների համար (ինչը կարող է լինել ՆԵԾ-ի W-8 Ձևով կամ որևէ այլ նման համաձայնեցված ձևով), կամ
(2) Փաստացիորեն հաստատված վկայություն,
ինչպես սահմանված է սույն Հավելված I-ի բաժին VI-ի Դ պարբերությունում, որը հաստատում է Հաշվետիրոջ Ոչ-ԱՄՆ կարգավիճակը:
Գ. Լրացուցիչ ընթացակարգեր, որոնք կիրառելի են Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվների համար, որոնք Փոքր արժեքով հաշիվներ են
1. Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվների ստուգումը պետք է ավարտվի մինչև 2016 թ. հունիսի 30-ը:
2. Եթե լինեն հանգամանքների փոփոխություններ Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվների վերաբերյալ, որոնք Փոքր արժեքով հաշիվներ են, որոնք հանգեցնում են սույն բաժնի Բ(1) ենթապարբերությունում նկարագրված մեկ կամ ավելի ԱՄՆ ցուցիչների կիրառմանն այդ հաշվին, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի այդ հաշիվը որպես ԱՄՆ հաշիվ, եթե չի կիրառվում սույն բաժնի Բ(4) ենթապարբերությունը:
3. Բացառությամբ սույն բաժնի Ա(4) ենթապարբերությունում նկարագրված Ավանդային հաշիվների՝ ցանկացած Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվ, որը սույն բաժնով ճանաչվել է ԱՄՆ հաշիվ, դիտարկվում է որպես ԱՄՆ հաշիվ բոլոր հետագա տարիների ընթացքում, եթե Հաշվետերը չի դադարում լինել Նախատեսված ԱՄՆ անձ:
Դ. Ընդլայնված ստուգման ընթացակարգեր Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվների համար, որոնք ունեն 1.000.000 ԱՄՆ դոլարը գերազանցող հաշվեկշիռ կամ արժեք 2014 թ. հունիս 30-ի կամ 2015 թ. դեկտեմբերի 31-ի կամ որևէ հաջորդ տարվա դրությամբ («Բարձր արժեքով հաշիվներ»)
1. Փաստաթղթերի էլեկտրոնային որոնում: Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ստուգի Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության ունեցած էլեկտրոնային ճանապարհով որոնելի տվյալները՝ սույն բաժնի Բ(1) ենթապարբերությունում նկարագրված ԱՄՆ ցուցիչներից որևէ մեկը գտնելու նպատակով:
2. Թղթային փաստաթղթերի որոնում: Եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության էլեկտրոնային ձևով որոնելի տվյալների բազաները ներառում են սույն բաժնի Դ(3) ենթապարբերությունում նկարագրված ոլորտները և ամրագրում են այնտեղ նկարագրված բոլոր տեղեկությունները, ապա հետագա թղթային փաստաթղթերի որոնում չի պահանջվում: Եթե էլեկտրոնային տվյալների բազան չի ներառում այդ բոլոր տեղեկությունները, ապա Բարձր արժեքով հաշվի համար Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ստուգի նաև ներկա հաճախորդի հիմնական գործը, և ներկա հաճախորդի հիմնական գործում չգտնելու պարագայում՝ հետևյալ փաստաթղթերը, որոնք առնչվում են հաշվին և ստացվել են Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության կողմից վերջին հինգ տարվա ընթացքում՝ սույն բաժնի Բ(1) ենթապարբերությունում նկարագրված որևէ ԱՄՆ ցուցիչի համար.
ա) Հաշվի մասին հավաքված ամենավերջին փաստաթղթային ապացույցները,
բ) Հաշվի բացման ամենավերջին պայմանագիրը կամ փաստաթղթերը,
գ) Ամենավերջին փաստաթղթերը, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ստացել է ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգերով կամ այլ կանոնակարգիչ նպատակների համար,
դ) Ներկայումս ուժի մեջ գտնվող որևէ լիազորագիր կամ ստորագրելու լիազորություն, և
ե) Ներկայումս ուժի մեջ գտնվող՝ բազմակի վճարման հանձնարարական:
3. Բացառություն, երբ տվյալների բազան պարունակում է բավականաչափ տեղեկություններ: Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից չի պահանջվում իրականացնել թղթային փաստաթղթերի որոնում, ինչպես դա ներկայացված է սույն բաժնի Դ(2) ենթապարբերությունում, եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության էլեկտրոնային ձևով որոնելի տեղեկությունները ներառում են հետևյալը.
ա) Հաշվետիրոջ քաղաքացիությունը կամ ռեզիդենտի կարգավիճակը,
բ) Հաշվետիրոջ բնակության վայրի հասցեն և փոստային հասցեն, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության ունեցած գործում,
գ) Հաշվետիրոջ հեռախոսի համար(ներ)ը, որոնք ներկայումս գտնվում են (եթե այդպիսիք կան) Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության ունեցած գործում,
դ) Արդյոք կա բազմակի վճարման հանձնարարականներ հաշվում եղած միջոցներն այլ հաշվի փոխանցելու մասին (Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատության մեկ այլ մասնաճյուղի կամ այլ ֆինանսական հաստատության հաշվի),
ե) Արդյոք կա Հաշվետիրոջ ներկայիս «ի-խնամքի» հասցե կամ "պահել փոստը» հասցե, և
զ) Արդյոք հաշվի համար կա որեւէ լիազորագիր կամ ստորագրման լիազորություն:
4. Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարչի հարցումը փաստացի գիտելիքների մասին: Բացի վերոհիշյալ փաստաթղթերի էլեկտրոնային ու թղթային որոնումներից, Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ԱՄՆ հաշիվ դիտարկի ցանկացած Բարձր արժեքով հաշիվ, որը փոխանցված է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարչին (ներառյալ որևէ Ֆինանսական հաշիվ, որը ներառված է այդպիսի Բարձր արժեքով հաշվի մեջ), եթե հաճախորդների հետ հարաբերությունների կառավարիչը փաստացի տեղեկություններ ունի, որ Հաշվետերը Նախատեսված ԱՄՆ անձ է:
5. ԱՄՆ ցուցիչներ գտնելու հետևանքը
ա) Եթե վերոհիշյալ Բարձր արժեքով հաշիվների ընդլայնված ստուգման ժամանակ չի հայտնաբերվում սույն բաժնի Բ(1) ենթապարբերությունում թվարկած ԱՄՆ ցուցիչներից ոչ մեկը, և հաշիվը չի ճանաչվում որպես Նախատեսված ԱՄՆ անձին պատկանող՝ համաձայն սույն բաժնի Դ(4) ենթապարբերության, ապա ոչ մի հետագա գործողություն չի պահանջվում, մինչև չլինի հանգամանքների փոփոխություն, որը հանգեցնում է մեկ կամ ավելի ԱՄՆ ցուցիչների առնչությանն այդ հաշվին:
բ) Եթե վերոհիշյալ Բարձր արժեքով հաշիվների ընդլայնված ստուգման ժամանակ հայտնաբերվում է սույն բաժնի Բ(1) թվարկած ԱՄՆ ցուցիչներից որևէ մեկը, կամ եթե տեղի է ունենում հանգամանքների հետագա փոփոխություն, որը հանգեցնում է մեկ կամ ավելի ԱՄՆ ցուցիչների առնչությանն այդ հաշվին, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի այդ հաշիվը որպես ԱՄՆ հաշիվ, եթե չի որոշում կիրառել սույն բաժնի Բ(4) ենթապարբերությունը, և այդ ենթապարբերության բացառություններից մեկը չի վերաբերում այդ հաշվին:
գ) Բացի սույն բաժնի Ա(4) ենթապարբերությունում նկարագրված Ավանդային հաշիվներից՝ որևէ Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվ, որը համաձայն սույն բաժնի բացահայտվել է որպես ԱՄՆ Հաշիվ, բոլոր հետագա տարիներին պետք է դիտել որպես ԱՄՆ-Հաշիվ, քանի դեռ Հաշվետերը չի դադարի ԱՄՆ Նախատեսված անձ լինելուց:
Ե. Լրացուցիչ ընթացակարգեր, որ կիրառելի են Բարձր արժեքով հաշիվների համար
1. Եթե Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվը Բարձր արժեքով հաշիվ է 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ավարտի սույն բաժնի Դ պարբերությունում նկարագրված ընդլայնված ստուգման ընթացակարգերն այդպիսի հաշվի նկատմամբ մինչև 2015 թ. հունիսի 30-ը: Եթե այդ ստուգման հիման վրա այդպիսի հաշիվը ճանաչվում է ԱՄՆ հաշիվ 2014 թ. դեկտեմբերին կամ դրանից առաջ, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է հաշվետվություն տա այդպիսի հաշվի պահանջված տեղեկությունների մասին 2014 թ. համար հաշվի մասին առաջին հաշվետվության մեջ և դրանից հետո ամենամյա կարգով: Եթե հաշիվը ճանաչվում է ԱՄՆ հաշիվ 2014 թ. դեկտեմբերի 31-ից հետո և 2015 թ. հունիսի 30-ին կամ դրանից առաջ, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից չի պահանջվում հաշվետվություն տալ այդպիսի հաշվի մասին 2014 թ. համար, սակայն այն պետք է հաշվետվություն տա այդ հաշվի մասին դրանից հետո ամենամյա կարգով:
2. Եթե Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվը Բարձր արժեքով հաշիվ չէ 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ, սակայն դառնում է Բարձր արժեքով հաշիվ 2015 թ. վերջին օրը կամ որևէ հաջորդ օրացուցային օր, ապա Հայաստանի Հանրապետության Հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ավարտի սույն բաժնի Դ պարբերությունում նկարագրված ընդլայնված ստուգման ընթացակարգերն այդպիսի հաշվի նկատմամբ՝ դրա Բարձր արժեքով հաշիվ դառնալու տարվա վերջին օրացուցային օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Եթե այդ ստուգման հիման վրա այդպիսի հաշիվը բացահայտվում է ԱՄՆ հաշիվ 2014 թ. դեկտեմբերին կամ դրանից առաջ, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է հաշվետվություն տա այդպիսի հաշվի պահանջված տեղեկությունների մասին այն տարվա համար, երբ այն ճանաչվել է ԱՄՆ հաշիվ և հետագա տարիներին ամենամյա կարգով, եթե Հաշվետերը չի դադարում Նախատեսված ԱՄՆ անձ լինել:
3. Երբ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը Բարձր արժեքով հաշվի նկատմամբ կիրառում է սույն բաժնի Դ պարբերությունում նկարագրված ընդլայնված ստուգման ընթացակարգերը, Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից չի պահանջվում վերակիրառել այդ ընթացակարգերը՝բացառությամբ հարաբերությունների կառավարչի հարցման դեպքից՝ նկարագրված սույն բաժնի Դ(4) պարբերությունում, այդ նույն Բարձր արժեքով հաշվի նկատմամբ հետագա բոլոր տարիների համար:
4. Եթե տեղի է ունենում Բարձր արժեքով հաշվին վերաբերող հանգամանքների փոփոխություն, որը հանգեցնում է սույն բաժնի Բ(1) ենթապարբերությունում նկարագրված մեկ կամ ավելի ԱՄՆ ցուցիչների սույն հաշվին առնչվելուն, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի այդ հաշիվը որպես ԱՄՆ հաշիվ, եթե չի որոշում կիրարկել սույն բաժնի Բ(4) ենթապարբերությունը և այդ ենթապարբերության բացառություններից մեկը կիրառելի է այդ հաշվի նկատմամբ:
5. Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է կիրարկի ընթացակարգեր, որպեսզի ապահովի, որ հարաբերությունների կառավարիչը հայտնաբերի հաշվի հանգամանքներում տեղի ունեցած ցանկացած փոփոխություն: Օրինակ՝ եթե հարաբերությունների կառավարիչը տեղեկացվել է, որ Հաշվետերը նոր հասցե ունի Միացյալ Նահանգներում, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից պահանջվում է դիտարկել նոր հասցեն որպես հանգամանքների փոփոխություն և, եթե այն որոշում է կիրարկել սույն բաժնի Բ(4) ենթապարբերությունը, նրանից պահանջվում է Հաշվետիրոջից ստանալ համապատասխան փաստաթղթերը:
Զ. Նախկինում առկա (գոյություն ունեցող) անհատական հաշիվներ, որոնք փաստաթղթավորված են որոշակի այլ նպատակների համար: Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից, որը նախկինում Հաշվետիրոջից փաստաթղթեր է ստացել, որպեսզի պարզի Հաշվետիրոջ ո՛չ ԱՄՆ քաղաքացի, ո՛չ էլ ԱՄՆ ռեզիդենտ կարգավիճակը, որպեսզի կատարի իր պարտավորությունները՝ ՆԵԾ-ի հետ որակավորված միջնորդի, կամ պահումներ անելու օտարերկրյա ընկերակցության , կամ պահումներ անելու օտարերկրյա հավատարմագրային պայմանագրի շրջանակներում, կամ կատարելու իր պարտավորությունները համաձայն Միացյալ Նահանգների օրենսգրքի Գլուխ 26-ի բաժին 61-ի, ապա չի պահանջվում կատարել սույն բաժնի Բ(1) ենթապարբերությունում նկարագրված ընթացակարգերը Փոքր արժեքով հաշիվների նկատմամբ կամ սույն բաժնի Դ(1)-ից մինչև Դ(3) ենթապարբերությունները Բարձր արժեքով հաշիվների նկատմամբ:
III. Նոր անհատական հաշիվներ: Հետևյալ կանոններն ու ընթացակարգերը կիրառվում են անհատների՝ 2014 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո ունեցած և բացված («Նոր անհատական հաշիվներ») ֆինանսական հաշիվներում ԱՄՆ Հաշիվները բացահայտելու նկատառումով:
Ա. Հաշիվներ, որոնք չի պահանջվում ստուգել, բացահայտել կամ դրանց մասին հաշվետվություն տալ: Եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունն այլ բան չի որոշում կամ բոլոր Նոր անհատական հաշիվների, կամ առանձին, այդպիսի հաշիվների որևէ հստակորեն պարզված խմբի համար, հետևյալ Նոր անհատական հաշիվները չի պահանջվում ստուգել, նույնականացնել կամ դրանց մասին հաշվետվություն տալ որպես ԱՄՆ հաշիվներ.
1. Ավանդային հաշիվ, եթե դրա հաշվեկշիռը չի գերազանցում 50.000 ԱՄՆ դոլարը որևէ օրացուցային տարվա վերջում:
2. Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագիր, եթե դրա կանխիկ արժեքը չի գերազանցում 50.000 ԱՄՆ դոլարը որևէ օրացուցային տարվա վերջում:
Բ. Այլ Նոր անհատական հաշիվներ: Նոր անհատական հաշիվների համար, որոնք նկարագրված չեն սույն բաժնի Ա պարբերությունում, հաշիվը բացելիս (կամ 90 օրվա ընթացքում այն օրացուցային տարվա ավարտից հետո, որի ընթացքում այս հաշիվը դադարել է նկարագրված լինել սույն բաժնի Ա պարբերությունում), Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է ստանա ինքնավկայագրում, որ կարող է լինել հաշիվը բացելու փաստաթղթերի մաս, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությանը որոշել՝ արդյոք Հաշվետերը ռեզիդենտ է Միացյալ Նահանգներում հարկային նպատակներով (այս նպատակի համար, ԱՄՆ քաղաքացին համարվում է ռեզիդենտ Միացյալ Նահանգներում հարկային նպատակների համար, նույնիսկ եթե Հաշվետերը նաև այլ երկրի հարկային ռեզիդենտ է) և հաստատում է այդպիսի ինքնավկայագրման ողջամտությունը ՝ հիմնվելով այն տեղեկությունների վրա, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ստացել է այդ հաշիվը բացելու առնչությամբ, ներառյալ՝ փաստաթղթերը, որոնք հավաքվել են համաձայն ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգերի:
1. Եթե ինքնավկայագրումը հաստատում է, որ Հաշվետերը ռեզիդենտ է Միացյալ Նահանգներում հարկային նպատակների համար, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի այդ հաշիվը որպես ԱՄՆ հաշիվ և ստանա ինքնավկայագրում, որը ներառում է Հաշվետիրոջ ԱՄՆ ՀՀՀ-ն (որը կարող է լինել ՆԵԾ W-9 Ձևը կամ այլ նման համաձայնեցված ձև):
2. Եթե Նոր անհատական հաշվի նկատմամբ առկա է հանգամանքների փոփոխություն, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը տեղյակ է, կամ պատճառ ունի ենթադրելու, որ բուն ինքնավկայագրումը ոչ ճիշտ կամ անվստահելի է, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը չի կարող վստահել բուն ինքնավկայագրին և պետք է ստանա վավեր ինքնավկայագիր, որը ԱՄՆ հարկային նպատակների համար սահմանում է թե արդյոք Հաշվետերը ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ է: Եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունն ի վիճակի չէ ստանալու վավեր ինքնավկայագիր, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի այդ հաշիվը որպես Համաձայնություն չտրամադրած ԱՄՆ հաշիվ:
IV. Կազմակերպության Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվներ: Հետևյալ կանոններն ու ընթացակարգերը կիրառվում են կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվներում («Կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվներ») ԱՄՆ հաշիվներ և Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունների կողմից սպասարկվող հաշիվներ նույնականացնելու նկատառումով:
Ա. Կազմակերպությունների հաշիվներ, որոնք չի պահանջվում ստուգել, բացահայտել կամ դրանց մասին հաշվետվություն տալ: Եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունն այլ բան չի որոշում բոլոր կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների, կամ առանձին, այդպիսի հաշիվների որևէ հստակորեն պարզված խմբի համար, ապա կազմակերպության Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշվի համար, որի հաշվեկշիռը կամ արժեքը չի գերազանցում 250.000 ԱՄՆ դոլարը 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ, չի պահանջվում ստուգել, բացահայտել կամ դրանց մասին հաշվետվություն տալ որպես ԱՄՆ հաշիվներ, քանի դեռ այդ հաշվի հաշվեկշիռը կամ արժեքը չի գերազանցել 1.000.000 ԱՄՆ դոլարը:
Բ. Ստուգման ենթակա կազմակերպությունների հաշիվներ: Կազմակերպության Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվը, որի հաշվեկշիռը կամ արժեքը գերազանցում է 250.000 ԱՄՆ դոլարը 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ, և կազմակերպության Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվը, որի հաշվեկշիռը կամ արժեքը չի գերազանցում 250.000 ԱՄՆ դոլարը 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ, սակայն որի հաշվեկշիռը կամ արժեքը գերազանցում է 1.000.000 ԱՄՆ դոլարը 2015 թ. վերջին օրվա կամ որևէ հաջորդող օրացուցային տարվա դրությամբ, պետք է ստուգվի սույն բաժնի Դ պարբերությունում նախատեսված ընթացակարգի համաձայն:
Գ. Կազմակերպությունների հաշիվներ, որոնք պահանջվում է ստուգել: Սույն բաժնի Բ պարբերությունում նկարագրված կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների առումով՝ միայն այն հաշիվները, որոնք պատկանում են մեկ կամ ավելի կազմակերպությունների, որոնք Նախատեսված ԱՄՆ անձ են, կամ մեկ կամ ավելի Հսկող անձանցով Պասիվ OՈՖԿ-ների , դիտարկվում են որպես ԱՄՆ հաշիվներ: Բացի այդ, Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունների սպասարկած հաշիվները դիտարկվում են որպես հաշիվներ, որոնց համար պահանջվում է հաշվետվություն տալ համախառն վճարումների համար՝ համաձայն ՕՖՀ Համաձայնագրի:
Դ. Ստուգման ընթացակարգեր հաշվետվություն պահանջող կազմակերպությունների հաշիվներ բացահայտելու համար: Սույն բաժնի Բ պարբերությունում նկարագրված կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների համար Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է կիրառի հետևյալ ստուգման ընթացակարգերը՝ պարզելու համար՝ արդյոք հաշիվը պատկանում է մեկ կամ ավելի Նախատեսված ԱՄՆ անձի, մեկ կամ ավելի Հսկող անձով Պասիվ ՕՈՖԿ-ների, որոնք ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ են, թե Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություններին:
1. Պարզել՝ արդյոք կազմակերպությունը Նախատեսված ԱՄՆ անձ է
ա) Ստուգել տեղեկությունները, որոնք ստացվել են կանոնակարգման կամ հաճախորդների հետ հարաբերությունների նպատակներով (ներառյալ՝ ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգերով ստացված տեղեկությունները), պարզելու համար՝ արդյոք այդ տեղեկությունները ցույց են տալիս, որ Հաշվետերը ԱՄՆ անձ է: Այդ նպատակով, տեղեկությունները, որոնք ցույց են տալիս, որ Հաշվետերն ԱՄՆ անձ է, ներառում են ԱՄՆ-ում գտնվող ընկերություն կամ կազմակերպություն, կամ ԱՄՆ-ում գտնվող հասցե:
բ) Եթե տեղեկությունները ցույց են տալիս, որ Հաշվետերը ԱՄՆ անձ է, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի այդ հաշիվը որպես ԱՄՆ հաշիվ, եթե Հաշվետիրոջից ինքնավկայագրում չի ստացվել (որը կարող է լինել ՆԵԾ W-8 կամ W-9 Ձևով կամ այլ նման համաձայնեցված ձևով), կամ հիմնվելով իր տրամադրության տակ գտնող կամ հրապարակայնորեն հասանելի տեղեկությունների հիման վրա ողջամտորեն որոշի, որ Հաշվետերը Նախատեսված ԱՄՆ անձ չէ:
2. Որոշել՝ արդյոք ոչ-ԱՄՆ կազմակերպությունը Ֆինանսական հաստատություն է
ա) Ստուգել տեղեկությունները, որոնք ստացվել են կանոնակարգման կամ հաճախորդների հետ հարաբերությունների նպատակներով (ներառյալ՝ ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգերով ստացված տեղեկությունները), պարզելու համար՝ արդյոք այդ տեղեկությունները ցույց են տալիս, որ Հաշվետերը Ֆինանսական հաստատություն է:
բ) Եթե տեղեկությունները ցույց են տալիս, որ Հաշվետերը Ֆինանսական հաստատություն է, կամ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ճշտում է Հաշվետիրոջ Համաշխարհային միջնորդական հաշվառման համարը՝ հրապարակված ՆԵԾ-ի ՕՖՀ ցուցակում, ապա այդ հաշիվը ԱՄՆ հաշիվ չէ:
3. Որոշել ՝ արդյոք Ֆինանսական հաստատությունը Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն է, որին արված վճարումները ենթակա են ամփոփ հաշվետվության՝ համաձայն ՕՖՀ Համաձայնագրի պահանջներին
ա) Համաձայն սույն բաժնի Դ(3)(բ) ենթապարբերության՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կարող է որոշել, որ Հաշվետերը Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն է կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն, եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ողջամտորեն որոշում է, որ Հաշվետերն ունի նման կարգավիճակ՝ հիմնվելով ՆԵԾ-ի ՕՖՀ ցուցակում հրապարակված Հաշվետիրոջ Համաշխարհային միջնորդական հաշվառման համարի կամ այլ տեղեկությունների վրա, որոնք հրապարակայնորեն հասանելի կամ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության տրամադրության տակ են: Այդ դեպքում հաշվի համար ոչ մի լրացուցիչ ստուգում, բացահայտում կամ հաշվետվություն չի պահանջվում:
բ) Եթե Հաշվետերը Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն է կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն, որը ՆԵԾ-ը դիտարկում է որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն, ապա այդ հաշիվն ԱՄՆ հաշիվ չէ, սակայն Հաշվետիրոջը կատարված վճարումների մասին պետք է հաշվետվություն ներկայացվի՝ համաձայն ՕՖՀ Համաձայնագրի պահանջների:
գ) Եթե Հաշվետերը Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն չէ, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի Հաշվետիրոջը որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն, որին կատարված վճարումները ենթակա են հաշվետվության՝ համաձայն ՕՖՀ Համաձայնագրի, եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը.
(1) Չի ստանում Հաշվետիրոջից ինքնավկայագրում (որը կարող է լինել ՆԵԾ W-8 Ձևը կամ նման համաձայնեցված ձև), որ դա վկայագրված համապատասխանող համարվող ՕՖՀ է կամ ազատված շահառու սեփականատեր է, ինչպես այդ եզրույթները սահմանված են ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգում, կամ
(2) Ինչ վերաբերվում է մասնակից ՕՖՀ-ի կամ գրանցված՝ պահանջներին համապատասխանող ՕՖՀ- ին, ճշտվում է Հաշվետիրոջ Համաշխարհային միջնորդական հաշվառման համարը ՆԵԾ-ի հրապարակած ՕՖՀ-երի ցուցակում:
4. Որոշել՝ արդյոք ՕՈՖԿ-ի սպասարկած հաշիվն ԱՄՆ հաշիվ է: Կազմակերպության Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշվի Հաշվետիրոջ համար, որը չի բացահայտվել ոչ որպես ԱՄՆ անձ, և ոչ էլ Ֆինանսական հաստատություն, Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է պարզի (i) արդյոք Հաշվետերն ունի Հսկող անձինք, (ii) արդյոք Հաշվետերը Պասիվ ՕՕՈՖԿ է, և (iii) արդյոք Հաշվետիրոջ Հսկող անձանցից որևէ մեկն ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ է: Այս ամենը որոշելիս Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է առաջնորդվի սույն բաժնի Դ(4)-ից մինչև Դ(4)(ա) ենթապարբերությունում տրված հրահանգներով՝ տվյալ հանգամանքներում առավել հարմար հերթականությամբ:
ա) Հաշվետիրոջ Հսկող անձանց որոշելու նպատակների համար Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կարող է ապավինել ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգերով հավաքված և պահպանված տեղեկություններին:
բ) Որպեսզի որոշի՝ արդյոք Հաշվետերը Պասիվ ՕՈՖԿ է, Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է Հաշվետիրոջից ստանա ինքնավկայագրում (որը կարող է լինել ՆԵԾ W-8 կամ W-9 Ձևով կամ նման համաձայնեցված ձևով)՝ նրա կարգավիճակը պարզելու համար, եթե չունի իր տրամադրության տակ կամ հրապարակայնորեն հասանելի աղբյուրից տեղեկություններ, որոնց վրա հիմնվելով կարող է ողջամտորեն որոշել, որ Հաշվետերը Ակտիվ ՕՈՖԿ է:
գ) Որպեսզի որոշի՝ արդյոք Պասիվ ՕՈՖԿ-ի Հսկող անձը ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ է հարկային նպատակների համար, Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կարող է ապավինել.
(1) ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգերով հավաքված և պահպանված տեղեկություններին կազմակերպության Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշվի դեպքում, որը պատկանում է մեկ կամ ավելի ՕՈՖԿ-ի, որի հաշվի հաշվեկշիռը կամ արժեքը չի գերազանցում 1.000.000 ԱՄՆ դոլարը, կամ
(2) Ինքնավկայագրում (որը կարող է լինել ՆԵԾ W-8 կամ W-9 Ձևով կամ նման համաձայնեցված ձևով) Հաշվետիրոջից կամ այդպիսի Հսկող անձից կազմակերպության Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշվի դեպքում, որը պատկանում է մեկ կամ ավելի ՕՈՖԿ-ի, որի հաշվի հաշվեկշիռը կամ արժեքը գերազանցում է 1.000.000 ԱՄՆ դոլարը:
դ) Եթե Պասիվ ՕՈՖԿ-ի որևէ Հսկող անձ ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ է, ապա հաշիվը դիտարկվում է որպես ԱՄՆ հաշիվ:
Ե. Կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների նկատմամբ կիրառելի ստուգումների և լրացուցիչ ընթացակարգերի ժամկետները
1. Կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների ստուգումը, որոնց հաշվի հաշվեկշիռը կամ արժեքը գերազանցում է 250.000 ԱՄՆ դոլարը 2014 թ. հունիս 30-ի դրությամբ պետք է ավարտվի մինչև 2016 թ. հունիսի 30-ը:
2. Կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների ստուգումը, որոնց հաշվի հաշվեկշիռը կամ արժեքը չի գերազանցում 250.000 ԱՄՆ դոլարը 2014 թ. հունիս 30-ի դրությամբ, սակայն գերազանցում է 1.000.000 ԱՄՆ դոլարը 2015 թ. դեկտեմբերի 31-ի կամ որևէ հաջորդ տարվա դրությամբ, պետք է ավարտվի հաշվի հաշվեկշռի կամ արժեքի՝ 1.000.000 ԱՄՆ դոլարը գերազանցելու օրացուցային տարվա վերջին օրից հետո վեց ամսվա ընթացքում:
3. Եթե կազմակերպության Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշվի մասին լինի հանգամանքների փոփոխություն, որը դրդի Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությանը ենթադրելու կամ պատճառ ունենալ ենթադրելու, որ, ինքնավկայագրումը կամ հաշվի հետ առնչվող այլ փաստաթուղթ ոչ ճիշտ կամ անվստահելի է, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է կրկին որոշի հաշվի կարգավիճակը՝ համաձայն սույն բաժնի Դ պարբերությունում սահմանված ընթացակարգերի:
V. Նոր կազմակերպությունների հաշիվներ: Հետևյալ կանոններն ու ընթացակարգերը կիրառվում են 2014 թ. հուլիսի 1-ին կամ հետո կազմակերպությունների ունեցած և բացած ֆինանսական հաշիվներում («Նոր կազմակերպությունների հաշիվներ») ԱՄՆ հաշիվների և Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությունների կողմից սպասարկվող հաշիվների բացահայտման նկատմամբ:
Ա. Կազմակերպությունների հաշիվներ, որոնք չի պահանջվում ստուգել, բացահայտել կամ դրանց մասին հաշվետվություն տալ: Եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունն այլ կերպ չի որոշում՝ բոլոր Նոր կազմակերպությունների հաշիվների նկատմամբ կամ առանձին, այդպիսի հաշիվների որևէ հստակ առանձնացված խմբի նկատմամբ, Նոր կազմակերպության հաշիվ դիտարկված վարկային քարտի հաշիվը կամ շրջանառու վարկային միջոցը չի պահանջվում ստուգել, բացահայտել կամ դրանց մասին հաշվետվություն տալ՝ պայմանով, որ այդպիսի հաշիվ սպասարկող Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կիրառում է այնպիսի քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք կանխում են Հաշվետիրոջը 50.000 ԱՄՆ դոլարը գերազանցող պարտքով հաշվեկշիռը:
Բ. Այլ նոր կազմակերպությունների հաշիվներ: Սույն բաժնի Ա պարբերությունում չնկարագրված Նոր կազմակերպությունների հաշիվների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է որոշի՝ արդյոք Հաշվետերը հանդիսանում է. (i) Նախատեսված ԱՄՆ անձ, (ii) Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատություն կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն, (iii) մասնակից ՕՖՀ, համապատասխանող համարվող ՕՖՀ, կամ ազատված շահառու սեփականատեր, ինչպես այդ եզրույթները սահմանված են ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերում, կամ (iv) Ակտիվ ՕՈՖԿ կամ Պասիվ ՕՈՖԿ:
1. Համաձայն սույն բաժնի Բ(2) ենթապարբերության՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կարող է որոշել, որ Հաշվետերն Ակտիվ ՕՈՖԿ է, Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն է, եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ողջամտորեն որոշում է, որ Հաշվետերն այդպիսի կարգավիճակ ունի՝ հիմնվելով Հաշվետիրոջ Համաշխարհային միջնորդական հաշվառման համարի և այլ տեղեկությունների վրա, որոնք հրապարակայնորեն հասանելի են կամ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության տրամադրության տակ են, և կիրառելի են:
2. Եթե Հաշվետերը Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն է, որին ՆԵԾ-ը դիտարկում է որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն, ապա հաշիվը ԱՄՆ հաշիվ չէ, սակայն Հաշվետիրոջը կատարված վճարումների մասին պետք է հաշվետվություն տալ՝ համաձայն ՕՖՀ Համաձայնագրի պահանջներին:
3. Բոլոր այլ դեպքերում Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է Հաշվետիրոջից ստանա ինքնավկայագրում, որպեսզի պարզի նրա կարգավիճակը: Հիմնվելով ինքնավկայագրման վրա՝ կիրառվում են հետևյալ կանոնները.
ա) Եթե Հաշվետերը Նախատեսված ԱՄՆ անձ է, Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի հաշիվը որպես ԱՄՆ հաշիվ:
բ) Եթե Հաշվետերը Պասիվ ՕՈՖԿ է, Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է բացահայտի Հսկող անձանց համաձայն ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգերի և պետք է որոշի՝ արդյոք որևէ այդպիսի անձանցից որևէ մեկն ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ է՝ հիմնվելով Հաշվետիրոջ կամ այդ անձի տրամադրած ինքնավկայագրման վրա: Եթե այդ անձանցից որևէ մեկն ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ է, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի այդպիսի հաշիվը որպես ԱՄՆ հաշիվ:
գ) Եթե Հաշվետերը հանդիսանում է. (i) Նախատեսված ԱՄՆ անձ, որը Նախատեսված ԱՄՆ անձ չէ, (ii) համաձայն սույն բաժնի Բ(3)(դ) ենթապարբերության, Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն, (iii) մասնակից ՕՖՀ, համապատասխանող համարվող ՕՖՀ, կամ ազատված շահառու սեփականատեր, համաձայն այդ եզրույթների ըստ էության սահմանմանը ԱՄՆ Գանձապետարանի կանոնակարգերում, կամ (iv) Ակտիվ ՕՈՖԿ, կամ (v) Պասիվ ՕՈՖԿ, որի Հսկող անձանցից ոչ մեկն ԱՄՆ քաղաքացի կամ ռեզիդենտ չէ, ապա այդ հաշիվն ԱՄՆ հաշիվ չէ, և այդ հաշվի նկատմամբ հաշվետվություն չի պահանջվում:
դ) Եթե Հաշվետերը Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն է (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն կամ այլ Գործընկեր երկրի ֆինանսական հաստատություն, որը ՆԵԾ-ը դիտարկում է որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն), ապա այդ հաշիվն ԱՄՆ հաշիվ չէ, սակայն Հաշվետիրոջը կատարված վճարումների մասին պետք է հաշվետվություն տրվի՝ համաձայն ՕՖՀ Համաձայնագրի պահանջներին:
VI. Հատուկ կանոններ և սահմանումներ: Հետևյալ լրացուցիչ կանոններն ու սահմանումները կիրառվում են վերոհիշյալ վիճակի գնահատման ընթացակարգերը կիրարկելիս.
Ա. Վստահում ինքնավկայագրմանն ու փաստաթղթային ապացույցներին: Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կարող է չվստահել ինքնավկայագրմանը կամ փաստաթղթային ապացույցներին, եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը գիտի կամ պատճառ ունի իմանալու, որ ինքնավկայագրումը կամ փաստաթղթային ապացույցները ոչ ճիշտ կամ անվստահելի են:
Բ. Սահմանումներ: Հետևյալ սահմանումները կիրառվում են սույն Հավելված I-ի նպատակների համար:
1. ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգեր: «ՓԼԱՖ/ՃՔՀ ընթացակարգեր» նշանակում է Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության կողմից հաճախորդի վիճակի գնահատման ընթացակարգեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ այլ նման պահանջերի, որոնց այդպիսի Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը ենթարկվում է:
2. ՕՈՖԿ: «ՕՈՖԿ» նշանակում է որևէ Ոչ-ԱՄՆ կազմակերպություն, որը ՕՖՀ չէ, ինչպես սահմանված է ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգով կամ Կազմակերպություն է, որը նկարագրված է սույն բաժնի Բ(4)(ժ) ենթապարբերությունում ու նաև ներառում է ցանկացած Ոչ-ԱՄՆ կազմակերպություն, որը հիմնված է Հայաստանի Հանրապետությունում կամ այլ Գործընկեր երկրում, և որը Ֆինանսական հաստատություն չէ:
3. Պասիվ ՕՈՖԿ: «Պասիվ ՕՈՖԿ» նշանակում է որևէ ՕՈՖԿ, որը չի հանդիսանում (i) ակտիվ ՕՈՖԿ, կամ (ii) պահում անող օտարերկրյա ընկերակցություն կամ պահում անող օտարերկրյա հավատարմագրային ընկերություն՝ համաձայն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերի:
4. Ակտիվ ՕՈՖԿ: «Ակտիվ ՕՈՖԿ» նշանակում է որևէ ՕՈՖԿ, որը բավարարում է հետևյալ չափանիշներից որևէ մեկը.
ա) Նախորդ օրացուցային տարվա կամ այլ համապատասխան հաշվետու ժամանակահատվածի համար ՕՈՖԿ-ի համախառն եկամտի 50 տոկոսից պակասը պասիվ եկամուտ է, և նախորդ օրացուցային տարվա կամ այլ համապատասխան հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ՕՈՖԿ-ի ունեցած ակտիվների 50 տոկոսից պակասն ակտիվներ են, որոնք տալիս են պասիվ եկամուտ կամ պահվում են պասիվ եկամուտ տալու համար:
բ) ՕՈՖԿ-ի բաժնետոմսերը պարբերաբար առևտրի են ներկայացվում արժեթղթերի ձևավորված շուկայում կամ ՕՈՖԿ-ն փոխկապակցված է մի Կազմակերպության, որի բաժնետոմսերը պարբերաբար առևտրի են ներկայացվում արժեթղթերի ձևավորված շուկայում: Սույն համաձայնագրի նպատակների համար, բաժնետոմսերը «պարբերաբար առևտրի են ներկայացվում», եթե կա բաժնետոմսերի շարունակական առևտրի ողջամիտ ծավալ, իսկ «արժեթղթերի ձևավորված շուկա» նշանակում է բորսա, որը պաշտոնապես ձևավորված է և վերահսկվում է պետական մարմնի կողմից, որտեղ գտնվում է շուկան, և որն ունի բորսայում վաճառվող արժեթղթերի նշանակալի տարեկան ծավալ,
գ) ՕՈՖԿ-ն ստեղծվել է ԱՄՆ տարածքում, և բոլոր վճարման շահառուներն այդ ԱՄՆ տարածքի իրական ռեզիդենտներ են,
դ) ՕՈՖԿ-ն կառավարություն է (բացառությամբ ԱՄՆ կառավարությունը), այդպիսի կառավարության քաղաքական ստորաբաժանում է (որը, կասկածներից խուսափելու համար, ներառում է նահանգ, գավառ, շրջան կամ քաղաքային համայնք), կամ պետական մարմին, որը կատարում է այդպիսի կառավարության կամ նրա քաղաքական ստորաբաժանման գործառույթ, ԱՄՆ տարածքի կառավարություն, միջազգային կազմակերպություն, ոչ-ԱՄՆ կենտրոնական էմիսիոն բանկ կամ Կազմակերպություն, որն ամբողջությամբ պատկանում է վերոհիշյալներից մեկին կամ ավելիին,
ե) Ըստ էության, ՕՈՖԿ ամբողջ գործունեությունը Ֆինանսական հաստատության գործունեությունից տարբերվող առևտրով կամ բիզնեսով զբաղվող մեկ կամ ավելի դուստր ընկերությունների շրջանառու արժեթղթերի սպասարկումն է (ամբողջությամբ կամ մասամբ) կամ նրանց ֆինանսավորում և ծառայություններ մատուցելը՝ վերապահումով, որ ՕՈՖԿ-ն իրավասու չէ այդպիսի կարգավիճակ ունենալ, եթե ՕՈՖԿ-ն գործում է (կամ հանդես է գալիս ) որպես ներդրումային ֆոնդ, ինչպես մասնավոր փայամասնակցային ֆոնդը, վենչուրային ֆոնդը, լրացուցիչ ռիսկով ձեռքբերումների ֆոնդը կամ որևէ ներդրումային միջոց, որի նպատակն է ձեռք բերել կամ ֆինանսավորել ընկերություններ, իսկ հետո ներդրումային նպատակներով ունենալ բաժնեմաս այդ ընկերություններում,
զ) ՕՈՖԿ-ն դեռևս գործունեություն չի իրականացնում և չունի գործունեության պատմություն, սակայն կապիտալ է ներդնում ակտիվների մեջ՝ Ֆինանսական հաստատության գործունեություն չհանդիսացող գործունեություն իրականացնելու մտադրությամբ՝ պայմանով, որ ՕՈՖԿ-ի վրա չի կիրառվի սույն բացառությունը ՕՈՖԿ-ի սկզբնական կազմավորումից հետո 24 ամսվա ավարտից հետո,
է) ՕՈՖԿ-ն վերջին հինգ տարվա ընթացքում չի եղել Ֆինանսական հաստատություն և իր ակտիվները լուծարելու գործընթացի մեջ է կամ վերակազմակերպվում է՝ մտադրություն ունենալով շարունակելու կամ վերսկսելու գործունեություն, որը Ֆինանսական հաստատության գործունեություն չէ,
ը) ՕՈՖԿ-ն սկզբնապես զբաղվում է ֆինանսավորման և հեջավորման գործարքներով Փոխկապակցված կազմակերպությունների հետ կամ համար, որոնք Ֆինանսական հաստատություն չեն, և չի տրամադրում ֆինանսական կամ հեջավորման ծառայություններ որևէ Կազմակերպության, որը Փոխկապակցված կազմակերպություն չէ՝ պայմանով, որ Փոխկապակցված կազմակերպությունների այդպիսի խումբը հիմնականում զբաղվում է Ֆինանսական հաստատության գործունեություն չհանդիսացող գործունեությամբ,
թ) ՕՈՖԿ-ն «բացառյալ ՕՈՖԿ» է, ինչպես նկարագրված է ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան Կանոնակարգերում, կամ
ժ) ՕՈՖԿ-ն բավարարում է հետևյալ բոլոր պահանջները.
i. Այն հիմնվել և գործել է իր գտնվելու վայրի օրենսդրության շրջանակներում բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, գեղագիտական, մշակութային, մարզական կամ կրթական նպատակներով, կամ այն հիմնվել և գործել է իր գտնվելու վայրի օրենսդրության շրջանակներում և հանդիսանում է պրոֆեսիոնալ կազմակերպություն, գործարար լիգա, առևտրի պալատ, աշխատանքային կազմակերպություն, գյուղատնտեսական կամ այգեգործական կազմակերպություն, քաղաքացիական լիգա կամ կազմակերպություն, որը գործում է բացառապես սոցիալական բարեկեցությանն աջակցելու նպատակով,
ii. Այն ազատված է եկամտահարկից իր գտնվելու վայրի օրենսդրությամբ,
iii. Այն չունի բաժնետերեր կամ անդամներ, որոնք սեփականատիրական կամ շահառուական շահ ունեն նրա եկամտից կամ ակտիվներից,
iv. ՕՈՖԿ-ի գտնվելու վայրի օրենսդրությամբ կիրառելի օրենքները կամ ՕՈՖԿ-ի կազմավորման փաստաթղթերը թույլ չեն տալիս, որ ՕՈՖԿ-ի որևէ եկամուտ կամ ակտիվ բաշխվի կամ տրամադրվի ի շահ որևէ մասնավոր անձի կամ ոչ-բարեգործական Կազմակերպության, բացի նրանցից, որոնք համապատասխանում են ՕՈՖԿ-ի բարեգործական գործունեության իրականացմանը կամ որպես ողջամիտ փոխհատուցման վճար տրամադրված ծառայությունների համար, կամ որպես վճար ՕՈՖԿ-ի ձեռքբերած ունեցվածքի արդարացի շուկայական արժեքի դիմաց, և
v. ՕՈՖԿ-ի գտնվելու վայրի օրենսդրությամբ կիրառելի օրենքները կամ ՕՈՖԿ-ի հիմնադիր փաստաթղթերը պահանջում են, որ ՕՈՖԿ-ի լուծարման կամ դադարման դեպքում նրա բոլոր ակտիվները բաշխվեն որևէ պետական կազմակերպությանը կամ այլ շահույթ չհետապնդող կազմակերպությանը, կամ փոխանցվեն ՕՈՖԿ-ի գտնվելու վայրի պետությանը կամ նրա որևէ քաղաքական ստորաբաժանմանը:
5. Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվ: « Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվ» նշանակում է Ֆինանսական հաշիվ, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունն ունեցել է 2014 թ. հունիս 30-ի դրությամբ:
Գ. Հաշվի հաշվեկշռի ագրեգացում և արժույթի փոխարկման կանոնները:
1. Անհատական հաշիվների ագրեգացում: Անհատին պատկանող Ֆինանսական հաշիվների համախառն հաշվեկշիռը կամ արժեքը որոշելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից պահանջվում է ագրեգացնել Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության կամ փոխկապակցված կազմակերպության ունեցած բոլոր Ֆինանսական հաշիվները, սակայն միայն այն սահմաններում, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության համակարգայնացված համակարգը հղումներով կապում են Ֆինանսական հաշիվները որևէ տվյալների տարրի, ինչպես հաճախորդի համարը կամ հարկատուի հաշվառման համարը, և թույլ են տալիս ագրեգացնել հաշիվների հաշվեկշիռները կամ արժեքները: Համատեղ պահվող Ֆինանսական հաշվի յուրաքանչյուր հաշվետիրոջը կվերագրի համատեղ պահվող Ֆինանսական հաշվի ամբողջ հաշվեկշիռը կամ արժեքը՝ սույն պարբերություն 1-ում նկարագրված ագրեգացման պահանջները կիրառելու նպատակով:
2. Կազմակերպությունների հաշիվների ագրեգացում: Կազմակերպությանը պատկանող Ֆինանսական հաշիվների համախառն հաշվեկշիռը կամ արժեքը որոշելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունից պահանջվում է հաշվի առնել բոլոր Ֆինանսական հաշիվները, որ սպասարկում են Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կամ Փոխկապակցված կազմակերպությունը, սակայն միայն այն սահմաններում, որ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության համակարգայնացված համակարգը հղումներով կապում են Ֆինանսական հաշիվները որևէ տվյալների տարրի, ինչպես հաճախորդի համարը կամ հարկատուի հաշվառման համարը, և թույլ են տանիս ագրեգացնել հաշիվների հաշվեկշիռները կամ արժեքները:
3. Հատուկ ագրեգացման կանոն՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարիչների համար: Անհատին պատկանող Ֆինանսական հաշիվների համախառն հաշվեկշիռը կամ արժեքը որոշելու նպատակով և Ֆինանսական հաշիվը Մեծ արժեքով հաշիվ որակելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պարտավոր է նաև ագրեգացնել այն բոլոր հաշիվները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են, հսկվում են կամ հիմնադրվել են միևնույն անձի կողմից (բացառությամբ իր ֆիդուցիար պարտականությունների իրականացման շրջանակներում) և որոնց մասին տեղյակ է կամ կարող է տեղյակ լինել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարիչը:
4. Արժույթի փոխարկման կանոն: Ոչ ԱՄՆ դոլարով պահվող Ֆինանսական հաշիվների հաշվեկշիռը կամ արժեքը որոշելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է փոխարկի սույն Հավելված I-ում նկարագրված ԱՄՆ դոլարով շեմային գումարներն այդ արժույթի՝ օգտվելով հրապարակված սփոթային փոխարժեքից , որը որոշվում է այն օրացուցային տարվա վերջին օրվա դրությամբ, որը նախորդում է այն տարվան, որի համար Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը որոշում է հաշվեկշիռը կամ արժեքը:
Դ. Փաստաթղթային ապացույցներ: Սույն Հավելված I-ի նպատակների համար ընդունելի փաստաթղթային ապացույցը ներառում է հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը.
1. Բնակության վկայական՝ տրված այն վայրի իրավասու պետական մարմնի (օրինակ՝ կառավարություն կամ նրա գործակալություն, կամ քաղաքապետարան), որտեղ շահառուն՝ իր պնդմամբ, բնակվում է:
2. Անհատի դեպքում՝ ինքնությունը հաստատող ցանկացած վավեր փաստաթուղթ՝ տրված իրավասու պետական մարմնի կողմից (օրինակ՝ կառավարություն կամ նրա գործակալություն, կամ քաղաքապետարան), որը ներառում է անհատի անունը և սովորաբար օգտագործվում է բացահայտման նպատակով:
3. Կազմակերպության դեպքում՝ նույնականացման ցանկացած վավեր փաստաթուղթ՝ տրված իրավասու պետական մարմնի կողմից (օրինակ՝ կառավարություն կամ նրա գործակալություն, կամ քաղաքապետարան), որը ներառում է Կազմակերպության անվանումը և կամ նրա գլխամասային գրասենյակի հասցեն այն երկրում (կամ ԱՄՆ տարածքում), որտեղ՝ նրա պնդմամբ, այն ռեզիդենտ է, կամ այն երկիրը (կամ ԱՄՆ տարածքը), որտեղ Կազմակերպությունը հիմնադրվել կամ ստեղծվել է:
4. Ֆինանսական հաշվի դեպքում, որը սպասարկվում է որևէ երկրում, որտեղ գործում են փողերի լվացման դեմ կանոններ, որոնք ՈՄ (Որակավորված միջնորդի) Համաձայնագրի առնչությամբ հաստատվել են ՆԵԾ-ի կողմից (ինչպես նկարագրված է ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերում), անհատների կամ Կազմակերպությունների բացահայտման որևէ փաստաթուղթ՝ բացի W-8 կամ W-9 Ձևից, որը հիշատակված է ՈՄ Համաձայնագրի հավելվածում:
5. Որևէ ֆինանսական հաշվետվություն, երրորդ կողմի վարկային զեկույց, սնանկության հայտ կամ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի զեկույց:
Ե. Այլընտրանքային ընթացակարգեր Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրերի անհատ շահառուներին պատկանող Ֆինանսական հաշիվների համար: Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կարող է ենթադրել,որ Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրի անհատ շահառուն (բայց ոչ սեփականատերը), որը ստանում է մահվան ապահովագական նպաստ, Նախատեսված ԱՄՆ անձ չէ, և կարող է դիտարկել այդպիսի Ֆինանսական հաշիվը որպես ԱՄՆ հաշվից տարբերվող հաշիվ, եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը փաստացիորեն չգիտի, կամ պատճառ չունի ենթադրելու, որ շահառուն Նախատեսված ԱՄՆ անձ է: Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պատճառ ունի ենթադրելու, որ Կանխիկ արժեքի ապահովագրական պայմանագրի շահառուն Նախատեսված ԱՄՆ անձ է, եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատության հավաքած և շահառուին վերաբերող տեղեկությունները պարունակում են ԱՄՆ ցուցիչներ, ինչպես նկարագրված է սույն Հավելված I-ի բաժին II-ի (Բ)(1) ենթապարբերությունում: Եթե Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը փաստացիորեն գիտի, կամ պատճառ ունի ենթադրելու, որ շահառուն Նախատեսված ԱՄՆ անձ է, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը պետք է հետևի սույն Հավելված I-ի բաժին II-ի (Բ)(3) ենթապարբերության ընթացակարգերին:
Զ. Վստահում երրորդ անձանց: Անկախ նրանից՝ արդյոք ընտրություն է արվել համաձայն սույն Հավելված I-ի բաժին I-ի Գ պարբերության, Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունը կարող է վստահել երրորդ անձանց կողմից իրականացրած վիճակի գնահատման ընթացակարգերին՝ ՕՖՀ Համաձայնագրի և ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերի սահմաններում:
Է. Այլընտրանքային ընթացակարգեր նոր հաշիվների համար, որոնք բացվել են մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
1. Կիրառելիություն: Եթե Հայաստանի Հանրապետությունը
գրավոր ծանուցել է ԱՄՆ-ին մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որ 2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը չունի իրավասություն հրահանգելու Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատություններին (i) պահանջելու Նոր անհատական հաշիվների հաշվետերերից ներկայացնելու ինքնավկայական, որը նախատեսված է սույն Հավելված I-ի բաժին III-ով, կամ հաշվետվություն ներկայացնելու համաձայնություն, ինչպես ներկայացված է սույն Համաձայնագրի Հոդված 2-ի 1(դ) ենթապարբերությունում, կամ (ii) կատարելու վիճակի գնահատման բոլոր ընթացակարգերը, որոնք առնչվում են Նոր կազմակերպությունների հաշիվներին՝ նախատեսված սույն Հավելված I-ի բաժին V-ով, կամ պահանջելու նման հաշիվների Հաշվետերերից տալ հաշվետվություն ներկայացնելու համաձայնություն, ինչպես նշված է Համաձայնագրի Հոդված 2-ի 1(դ) ենթապարբերությունում, ապա Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները կարող են կիրառել սույն բաժնի Է(2) ենթապարբերությունում նշված այլընտրանքային ընթացակարգերը, այդպիսի Նոր հաշիվների նկատմամբ՝ սույն Հավելված I-ով նախատեսված ընթացակարգերի փոխարեն: Սույն բաժնի Է(2) ենթապարբերությունում ներկայացված այլընտրանքային ընթացակարգերն իրականացվում են միայն այն Նոր անհատական հաշիվների կամ Նոր կազմակերպությունների հաշիվների համար, որոնք բացվել են նախքան ներքոհիշյալներից ավելի վաղ կատարվածը. (i) ամսաթիվը, երբ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա հրահանգելու Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատություններին համապատասխանելու վիճակի գնահատման ընթացակարգերին՝ ներկայացված սույն Հավելված I-ի բաժին III-ում, և ստանալու հաշվետվություն տրամադրելու համաձայնություն` ներկայացված Համաձայնագրի Հոդված 2-ի 1(դ) ենթապարբերությունում Նոր անհատական հաշիվների նկատմամբ կամ համապատասխանելու վիճակի գնահատման ընթացակարգերին՝ ներկայացված սույն Հավելված I-ի բաժին V-ում, և ստանալու հաշվետվություն տրամադրելու համաձայնություն` ներկայացված Համաձայնագրի Հոդված 2-ի 1(դ) ենթապարբերությունում Նոր կազմակերպությունների հաշիվների նկատմամբ, որի ամսաթիվը Հայաստանի Հանրապետությունը գրավոր տեղեկացնում է ԱՄՆ-ին մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետը, կամ (ii) սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրը:Եթե այլընտրանքային ընթացակարգերը Նոր կազմակերպությունների հաշիվների համար, որոնք բացվել են 2014 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, սակայն 2015 թ. հունվարի 1-ից առաջ, որոնք նկարագրված են սույն բաժնի Ը պարբերությունում, կիրառվում են բոլոր Նոր կազմակերպությունների հաշիվների կամ այդպիսի հաշիվների հստակորեն սահմանված խմբի նկատմամբ, ապա սույն Է պարբերությունում ներկայացված այլընտրանքային ընթացակարգերը չեն կարող կիրառվել այդպիսի Նոր կազմակերպությունների հաշիվների նկատմամբ: Բոլոր մյուս Նոր հաշիվների համար Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները պետք է կիրառեն վիճակի գնահատման ընթացակարգեր՝ ներկայացված սույն Հավելված I-ի բաժին III-ում կամ բաժին V-ում, որպեսզի որոշեն՝ արդյոք այդ հաշիվն ԱՄՆ հաշիվ է կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատության հաշիվ է, և պետք է ստանալ հաշվետվություն ներկայացնելու համաձայնություն, ինչպես ներկայացված է Համաձայնագրի Հոդված 2-ի 1(դ) ենթապարբերությունում:
2. Այլընտրանքային ընթացակարգեր:
ա) Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները պետք է. (i) Նոր անհատական հաշվի համար, որը ներկայացված է սույն բաժնի Է(1) ենթապարբերությունում, պահանջել ինքնավկայական՝ նախատեսված սույն Հավելված I-ի բաժին III-ով, և հաշվետվություն ներկայացնելու համաձայնություն՝ նախատեսված Համաձայնագրի Հոդված 2-ի 1(դ) ենթապարբերությունում, և հաստատել այդպիսի ինքնավկայականի ողջամտությունը՝ համաձայն սույն Հավելված I-ի բաժին III-ում ներկայացված ընթացակարգերի, և (ii) Նոր կազմակերպության հաշվի համար, որը ներկայացված է սույն բաժնի Է(1) ենթապարբերությունում, իրականացնել վիճակի գնահատման ընթացակարգեր՝ նախատեսված սույն Հավելված I-ի բաժին V-ով, և պահանջել հաշիվը փաստաթղթավորելու համար անհրաժեշտ տեղեկություններ, ներառյալ՝ ինքնավկայագիր, որը պահանջվում է սույն Հավելված I-ի բաժին V-ով, և պահանջել հաշվետվություն տրամադրելու համաձայնություն, ինչպես ներկայացված է Համաձայնագրի Հոդված 2-ի 1(դ) ենթապարբերությունում:
բ) Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն ցանկացած Նոր հաշվի մասին, որը սույն բաժնի Է (2)(ա) ենթապարբերության համաձայն բացահայտվում է որպես ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող հաշիվ՝ ստորև ներկայացված ամսաթվերից ավելի ուշ ամսաթվի դրությամբ. (i) սեպտեմբերի 30-ի դրությամբ, որը հաջորդում է այն ամսաթվին, երբ հաշիվը բացահայտվել է որպես ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող հաշիվ, կամ (ii) 90 օր այն բանից հետո, երբ հաշիվը բացահայտվի որպես ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող հաշիվ: Այսպիսի Նոր հաշվի համար պահանջվող տեղեկություններն այն տեղեկություններն են, որոնք սույն Համաձայնագրով ենթակա կլինեին ներկայացվելու, եթե Նոր հաշիվը ճանաչված լիներ ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող հաշիվ՝ հաշիվը բացելու ամսաթվի դրությամբ:
գ) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները պետք է փակեն սույն բաժնի Է(1) ենթապարբերությունում ներկայացված ցանկացած Նոր հաշիվ, որի համար նրանք չեն կարողացել ստանալ պահանջվող ինքնավկայականը կամ այլ փաստաթղթեր կամ հաշվետվություն տրամադրելու համաձայնություն՝ համաձայն սույն բաժնի Է(2)(ա) ենթապարբերությունում նախատեսված ընթացակարգերի: Բացի այդ, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները պետք է. (i) այն փակված հաշիվների նկատմամբ, որոնք փակվելուց առաջ Նոր անհատական հաշիվ էին (անկախ նրանից՝ արդյոք այդ հաշիվները Բարձր արժեքով հաշիվ էին), իրականացնի սույն Հավելված I-ի բաժին II-ի Դ պարբերությամբ նախատեսված վիճակի գնահատման ընթացակարգեր, կամ (ii) այն փակված հաշիվների նկատմամբ, որոնք փակվելուց առաջ Նոր կազմակերպության հաշիվ էին), իրականացնի սույն Հավելված I-ի բաժին IV-ով նախատեսված վիճակի գնահատման ընթացակարգեր:
դ) Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն ցանկացած փակված հաշվի մասին, որը սույն բաժնի Է(2)(գ) ենթապարբերության համաձայն ճանաչվում է ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող հաշիվ, և որի համար ստացվել է հաշվետվություն ներկայացնելու համաձայնագիր՝ ստորև ներկայացված ամսաթվերից ավելի ուշ ամսաթվի դրությամբ. (i) սեպտեմբերի 30-ի դրությամբ, որը հաջորդում է այն ամսաթվին, երբ հաշիվը բացահայտվել է որպես ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող հաշիվ, կամ (ii) 90 օր այն բանից հետո, երբ հաշիվը բացահայտվի որպես ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող հաշիվ: Այսպիսի փակված հաշվի համար պահանջվող տեղեկություններն այն տեղեկություններն են, որոնք սույն Համաձայնագրով ենթակա կլինեին ներկայացվելու, եթե Նոր հաշիվը ճանաչված լիներ ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող հաշիվ՝ հաշիվը բացելու ամսաթվի դրությամբ: Սույն Է(2)(դ) ենթապարբերությունում ներկայացված այն հաշիվները, որոնց համար հաշվետվություն տրամադրելու համաձայնություն չի ստացվել, պետք է դիտարկվեն որպես Համաձայնություն չտրամադրած ԱՄՆ հաշիվներ, և այդպիսի հաշիվների համար պետք է տրամադրվեն ագրեգացված տեղեկություններ, ինչպես ներկայացված է Համաձայնագրի Հոդված 2-ի 1(բ)(ii) ենթապարբերությունում:
Ը. Այլընտրանքային ընթացակարգեր Նոր կազմակերպությունների հաշիվների համար, որոնք բացվել են 2014 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, սակայն մինչև 2015 թ. հունվարի 1-ը: Այն Նոր կազմակերպությունների հաշիվները, որոնք բացվել են 2014 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, սակայն մինչև 2015 թ. հունվարի 1-ը կամ բոլոր Նոր կազմակերպությունների հաշիվները, կամ առանձին վերցրած, այդպիսի հաշիվների ցանկացած հստակորեն բացահայտված խումբ՝ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատությունները կարող են դիտարկել որպես կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվներ և իրականացնել կազմակերպությունների Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների համար նախատեսված վիճակի գնահատման ընթացակարգերը, որոնք ներկայացված են սույն Հավելված I-ի բաժին IV-ում՝ սույն Հավելված I-ի բաժին V-ում ներկայացված վիճակի գնահատման ընթացակարգի փոխարեն: Այս դեպքում սույն Հավելված I-ի բաժին IV-ում ներկայացված վիճակի գնահատման ընթացակարգերը պետք է կիրառվեն առանց հաշվի առնելու հաշվի հաշվեկշիռը կամ արժեքի շեմը, ինչպես նախատեսված է սույն Հավելված I-ի բաժին IV-ի Ա պարբերությունով:
Հավելված II
Համաձայն հանգամաքների՝ հետևյալ կազմակերպությունները պետք է դիտարկվեն որպես ազատված շահառու սեփականատերեր կամ պահանջներին համապատասխանող ՕՖՀ-ներ, իսկ հետևյալ հաշիվները բացառվում են Ֆինանսական հաշիվների սահմանումից:
Սույն Հավելված II-ը կարող է փոփոխվել փոխադարձ գրավոր որոշմամբ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև. (1) որպեսզի ներառի լրացուցիչ Կազմակերպություններ և հաշիվները, որոնք ցածր ռիսկ են ներկայացնում ԱՄՆ հարկերից խուսափելու նպատակով ԱՄՆ անձանց կողմից օգտագործվելու տեսանկյունից և Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ՝ ունեն սույն Հավելված II-ում նկարագրված կազմակերպությունների և հաշիվների նմանատիպ առանձնահատկությունները, կամ (2) որպեսզի ցուցակից հանվեն այն կազմակերպություններն ու հաշիվները, որոնք հանգամանքների փոփոխության հետևանքով այլևս չեն ներկայացնում ցածր ռիսկ ԱՄՆ հարկերից խուսափելու նպատակով ԱՄՆ անձանց կողմից օգտագործվելու տեսանկյունից: Ցանկացած այսպիսի լրացում կամ բացառում ուժի մեջ է փոխադարձ որոշման ստորագրման ամսաթվի դրությամբ, եթե սույնով այլ բան չի նախատեսվում: Այդպիսի փոխադարձ որոշման գալու ընթացակարգերը կարող են ներառվել փոխադարձ համաձայնագրի կամ պայմանավորվածության մեջ, որ նկարագրված են Համաձայնագրի Հոդված 4-ի պարբերություն 3-ում:
I. Ֆոնդ չհանդիսացող Ազատված շահառու սեփականատերեր: Հետևյալ Կազմակերպությունները դիտարկվում են որպես Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություններ և որպես ազատված շահառու սեփականատերեր ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսդրության 1471 և 1472 բաժինների նպատակների համար՝ բացառությամբ այն վճարման, որը ծագում է Սահմանված հատուկ ապահովագրական ընկերության, Պահառու հաստատության, կամ Ավանդային(դեպոզիտային) հաստատության կողմից առևտրային ֆինանսական գործունեություն իրականացնելիս:
Ա. Պետական մարմիններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքական ստորաբաժանում (որոնք, կասկածներից խուսափելու համար, ներառում են նահանգը, մարզը, շրջանը կամ քաղաքապետարանը), կամ Հայաստանի Հանրապետությանն ամբողջությամբ պատկանող գործակալություն կամ իրավական միավորում, կամ վերոհիշյալներից որևէ մեկը կամ ավելին (որոնցից յուրաքանչյուրը «Հայաստանի Հանրապետության կառավարական կազմակերպություն» է): Սույն համակարգը բաղկացած է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասերից, վերահսկվող կազմակերպություններից և քաղաքական ստորաբաժանումներից:
1. Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը նշանակում է որևէ անձ, կազմակերպություն, գործակալություն, բյուրո, ֆոնդ, աջակցող մարմին, կառուցվածքային միավոր, կամ այլ մարմին՝ ինչպես էլ այն անվանվի, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմին: Ղեկավար մարմնի զուտ եկամուտները պետք է փոխանցվեն նրա սեփական հաշվին կամ Հայաստանի Հանրապետության այլ հաշիվների և դրա ոչ մի մասը չի կարող հատկացվել որևէ մասնավոր անձի: Անբաժանելի մասը չի ներառում որևէ բարձրագույն ղեկավար անձի, պաշտոնտար անձի կամ կառավարչի, ով գործում է մասնավոր կամ անձնական կարգով:
2. Հսկվող կազմակերպությունը նշանակում է այնպիսի Կազմակերպություն, որը ձևով տարբեր է Հայաստանի Հանրապետությունից կամ այլ կերպ կազմում է առանձին իրավաբանական կազմակերպություն՝ պայմանով, որ.
ա) Կազմակերպությունն ամբողջությամբ պատկանում կամ հսկվում է Հայաստանի Հանրապետության մեկ կամ ավելի պետական կազմակերպությունների կողմից՝ ուղղակիորեն կամ մեկ կամ ավելի վերահսկվող կազմակերպությունների կողմից,
բ) Կազմակերպության զուտ եկամուտները փոխանցվում են նրա սեփական հաշվին կամ Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական մարմինների հաշիվներին և դրա ոչ մի մասը չի կարող հատկացվել որևէ մասնավոր անձի, և
գ) Կազմակերպության ակտիվների նկատմամբ իրավունքը լուծարման դեպքում կհանձնվի մեկ կամ ավելի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների:
3. Եկամուտը չի համարվում մասնավոր անձանց հատկացված, եթե այդպիսի անձինք կառավարական ծրագրի նախատեսված շահառուներն են, և ծրագրի գործունեությունն իրականացվում է լայն հասարակության համընդհանուր բարեկեցության համար կամ առնչվում են կառավարման ինչ-որ փուլի վարչարարությանը: Սակայն, չնայած վերոհիշյալին՝ եկամուտը համարվում է հատկացված մասնավոր անձանց, եթե այդ եկամուտը ստացվել է պետական մարմնի միջոցով առևտրային գործունեություն իրականացնելու արդյունքում, ինչպիսին է առևտրային բանկային գործունեությունը, որը ֆինանսական ծառայություններ է մատուցում մասնավոր անձանց:
Բ. Միջազգային կազմակերպություն: Ցանկացած միջազգային կազմակերպություն կամ ամբողջությամբ նրան պատկանող գործակալություն կամ կազմակերպական կառուցվածք: Այս կարգը ներառում է ցանկացած միջկառավարական կազմակերպություն (այդ թվում՝ վերազգային կազմակերպությունները), (1) որը կազմված է հիմնականում ոչ-ԱՄՆ կառավարություններից, (2) որը փաստացիորեն ունի գլխամասային գրասենյակի համաձայնագիր Հայաստանի Հանրապետության հետ, և (3) որի եկամուտը չի հատկացվում մասնավոր անձանց:
Գ. Կենտրոնական բանկ: Հաստատություն, որն ըստ օրենքի կամ կառավարության որոշմամբ հանդիսանում է հիմնական իրավասու մարմին, բայց ոչ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը թողարկում է գործիքներ, որոնք նախատեսված են շրջանառվել որպես արժույթ: Այդպիսի հաստատությունը կարող է ներառել այնպիսի կազմակերպական կառուցվածք, որն անջատ է Հայաստանի Հանրապետության կառավարությունից՝ անկախ ամբողջությամբ կամ մասնակիորեն Հայաստանի Հանրապետությանը պատկանելու հանգամանքից:
II. Ֆոնդեր, որոնք որակավորվում են որպես ազատված շահառու սեփականատերեր: Հետևյալ Կազմակերպությունները պետք է դիտարկվեն Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություններ և որպես ազատված շահառու սեփականատերեր ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 և 1472 բաժինների նպատակների համար:
Ա. Ընդգրկուն մասնակցությամբ կենսաթոշակային ֆոնդ: Ֆոնդ, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակներ, հաշմանդամության կամ մահվան նպաստներ, կամ դրանց ցանկացած զուգակցություն, ապահովելու նպատակով՝ շահառուների, որոնք հանդիսանում են այդ ծառայությունները մատուցած մեկ կամ ավելի գործատուների ներկա կամ նախկին աշխատակիցները (կամ այդպիսի աշխատակիցների նշանակած անձինք)՝ պայմանով, որ ֆոնդը.
1. Շահառուներից ոչ մեկը՝ հիմնադրամի ակտիվների հինգ տոկոսից ավելիի իրավունք չունի
2. Ենթակա է պետական կանոնակարգմանը և իր շահառուների մասին տարեկան հաշվետվություններ տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային մարմիններին, և
3. Բավարարում է հետևյալ պահանջներից առնվազն մեկը.
ա) Ֆոնդն ընդհանուր առմամբ ազատված է Հայաստանի Հանրապետության ներդրումային եկամուտի հարկերից, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների՝ շնորհիվ իր կենսաթոշակային կամ կուտակային կենսաթոշակային պլանի կարգավիճակի
բ) հիմնադրամն իր ընդհանուր ներդրումների առնվազն 50 տոկոսը ստանում է հովանավորող գործատուներից՝ (բացառությամբ սույն բաժնի Ա-ից մինչև Դ պարբերություններում նկարագրված դրամական փոխանցումների ակտիվների այլ պլանների, կամ սույն Հավելված II-ի, V բաժնի, Ա (1) ենթապարբերությունում նկարագրված կենսաթոշակային և թոշակային հաշիվների),
գ) Բաշխումներն ու միջոցների դուրսբերումը ֆոնդից թույլատրվում են միայն հատուկ դեպքերում՝ կապված կենսաթոշակի անցնելու, հաշմանդամության, կամ մահվան հետ (բացառությամբ այլ կենսաթոշակային ֆոնդերի վերաֆինանսավորման բաշխումների, ինչպես նկարագրված է սույն բաժնի Ա-ից Դ պարբերություններում կամ սույն Հավելված II-ի բաժին V-ի Ա(1) ենթապարբերությունում ներկայացված կենսաթոշակային կամ թոշակային հաշիվների), կամ բաշխումների ու միջոցների դուրսբերումների նկատմամբ կիրառվում են տուգանքներ՝ մինչև նման հատուկ դեպքերը, կամ
դ) Աշխատակիցների վճարները ֆոնդին (բացի հատուկ թույլատրված լրացուցիչ վճարների) սահմանափակված են աշխատակցի վաստակած եկամտով կամ չեն կարող գերազանցել տարեկան 50.000 ԱՄՆ դոլարը՝ կիրառելով հաշվի ագրեգացման և արժույթի փոխարկման համար Հավելված I-ում ներկայացված կանոնները:
Բ. Նեղ մասնակցությամբ կենսաթոշակային ֆոնդ: Ֆոնդ, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետությունում կանսաթոշակներ, հաշմանդամության կամ մահվան նպաստներ, կամ դրանց ցանկացած զուգակցություն, ապահովելու նպատակով՝ շահառուների, որոնք հանդիսանում են այդ ծառայությունները մատուցած մեկ կամ ավելի գործատուների ներկա կամ նախկին աշխատակիցները (այդպիսի աշխատակիցների նշանակած անձինք)՝ պայմանով, որ.
1. Ֆոնդն ունի 50-ից պակաս մասնակիցներ,
2. Ֆոնդը հովանավորվում է մեկ կամ ավելի գործատուների կողմից, որոնք Ներդրումային ՕՈՖԿ կամ Պասիվ ՕՈՖԿ չեն,
3. Աշխատակիցների և գործատուների վճարումները ֆոնդին (բացի ակտիվների փոխանցումները սույն բաժնի Ա պարբերությունում նկարագրված հարկման համաձայնագրերով նախատեսված կենսաթոշակային ֆոնդերից կամ սույն Հավելված II-ի բաժին V-ի Ա(1) ենթապարբերությունում նկարագրված կենսաթոշակային կամ թոշակային հաշիվներից) սահմանափակված են, համապատասխանաբար, վաստակած եկամտով և աշխատակցի փոխհատուցմամբ,
4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցներն իրավունք չունեն ֆոնդի ակտիվների 20 տոկոսից ավելիի նկատմամբ, և
5. Ֆոնդը ենթակա է պետական կարգավորման և տրամադրում է ամենամյա տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային մարմիններին՝ հաշվետվություն տալով իր շահառուների մասին:
Գ. Ազատված շահառու սեփականատիրոջ կենսաթոշակային ֆոնդ: Հայաստանի Հանրապետությունում Ազատված շահառու սեփականատիրոջ հիմնած Ֆոնդ՝ կենսաթոշակներ, հաշմանդամության կամ մահվան նպաստներ, կամ դրանց ցանկացած զուգակցություն, ապահովելու նպատակով՝ շահառուների կամ մասնակիցների, որոնք հանդիսանում են ազատված շահառու սեփականատիրոջ ներկա կամ նախկին աշխատակիցները (կամ այդպիսի աշխատակիցների նշանակած անձինք), կամ որոնք ներկա կամ նախկին աշխատակիցներ չեն, եթե այդպիսի շահառուների տրամադրված նպաստները պայմանավորված են ազատված շահառուին մատուցած անձնական ծառայություններով:
Դ. Ազատված շահառու սեփականատիրոջն ամբողջությամբ պատկանող ներդրումային կազմակերպություն: Կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն է, պարզապես որովհետև այն Ներդրումային կազմակերպություն է՝ պայմանով, որ Կազմակերպությունում բաժնեմասնկացություն ունեցող յուրաքանչյուր ուղղակի սեփականատեր ազատված շահառու է, իսկ յուրաքանչյուր պարտատեր Ավանդային(դեպոզիտային) հաստատություն է (հաշվի առնելով այսպիսի Կազմակերպությանը տրված փոխառությունը), կամ ազատված շահառու:
III. Փոքր կամ սահմանափակ իրավասություններով ֆինանսական հաստատություններ, որոնք համարվում են պահանջներին համապատասխանող ՕՖՀ-ներ: Հետևյալ Ֆինանսական հաստատությունները Հայաստանի Հանրապետության Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություններ են, որոնք պետք է դիտարկվեն, համապատասխանաբար, որպես պահանջներին համապատասխանող գրանցված ՕՖՀ-ներ կամ պահանջներին համապատասխանող վկայագրված ՕՖՀ-ներ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի նպատակների համար:
Ա. Գրանցված ֆինանսական հաստատություն տեղական հաճախորդների բազայով: Հետևյալ պահանջները բավարարող ֆինանսական հաստատությունը Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություն է, որը պետք է դիտարկվի որպես գրանցված պահանջներին համապատասխանող ՕՖՀ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսդրության 1471 բաժնի նպատակների համար.
1. Ֆինանսական հաստատությունը պետք է որպես ֆինանսական հաստատություն լիցենզավորվի և կարգավորվի Հայաստանի Հանրապետության օրենքներով,
2. Ֆինանսական հաստատությունը պետք է Հայաստանի Հանրապետությունից դուրս հիմնական գործունեության վայր չունենա: Այս նպատակի համար, հիմնական գործունեության վայրը չի ներառում տարածք, որը չի գովազդվում հանրությանը, և որտեղից Ֆինանսական հաստատությունը պարզապես իրականացնում է վարչական օժանդակիչ գործառույթներ:
3. Ֆինանսական հաստատությունը չպետք է սպասարկի հաճախորդներին կամ Հաշվետերերին Հայաստանի Հանրապետությունից դուրս: Այս նպատակի համար, չի համարվում, որ Ֆինանսական հաստատությունը սպասարկում է հաճախորդներին կամ Հաշվետերերին Հայաստանի Հանրապետությունից դուրս, պարզապես որովհետև Ֆինանսական հաստատությունը (ա) վեբ կայք է գործարկում՝ պայմանով, որ վեբ կայքում հատուկ չի նշվում, որ Ֆինանսական հաստատությունը Ֆինանսական հաշիվներ կամ ծառայություններ է տրամադրում ոչ ռեզիդենտների, և որևէ այլ կերպ թիրախ չի դարձնում և չի սպասարկում ԱՄՆ հաճախորդներին ու Հաշվետերերին, կամ (բ) գովազդում է տպագիր լրատվամիջոցներում կամ ռադիո և հեռուստատեսային կայաններով, որոնք հեռարձակվում են հիմնականում Հայաստանի Հանրապետության սահմաններում, բայց նաև երբեմն տարածվում կամ հեռարձակվում այլ երկրներում՝ պայմանով, որ գովազդում հատուկ չի նշվում, որ Ֆինանսական հաստատությունը Ֆինանսական հաշիվներ ու ծառայություններ է տրամադրում ոչ ռեզիդենտներին և որևէ այլ կերպ թիրախ չի դարձնում և չի սպասարկում ԱՄՆ հաճախորդներին ու Հաշվետերերին,
4. Ֆինանսական հաստատությունից պետք է պահանջվի, որ այն Հայաստանի Հանրապետության օրենքներով նույնականացնի ռեզիդենտ Հաշվետերերին կամ տեղեկությունները հայտնելու, կամ հարկեր պահելու նպատակով այն Ֆինանսական հաշիվների համար, որոնք պատկանում են ռեզիդենտների՝ Հայաստանի Հանրապետության ՓԼԱՖ վիճակի գնահատման ընթացակարգի պահանջները բավարարելու նպատակով,
5. Ֆինանսական հաշիվների արժեքի առնվազն 98 տոկոսը նախորդ օրացուցային տարվա վերջին օրվա դրությամբ պետք է պատկանի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին (ներառյալ ռեզիդենտների, որոնք Կազմակերպություններ են),
6. Մինչև ամենաուշը 2014 թ. հուլիս 1-ը կամ սույն Հավելված II-ի Բաժին VI-ի Գ պարբերության համաձայն գրանցման օրը Ֆինանսական հաստատությունը պետք է ունենա մշակված քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք համատեղելի են Հավելված I-ում ներկայացվածների հետ, որպեսզի թույլ չտան Ֆինանսական հաստատությանը Ֆինանսական հաշիվ տրամադրել որևէ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը և հետևեն՝ արդյոք Ֆինանսական հաստատությունը Ֆինանսական հաշիվ է բացում կամ սպասարկում որևէ Նախատեսված ԱՄՆ անձի համար, որը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չէ (ներառյալ որևէ ԱՄՆ անձ, որը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ էր Ֆինանսական հաշիվը բացելիս, սակայն հետո դադարել է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ լինել, կամ որևէ Պասիվ ՕՈՖԿ Վերահսկող անձանցով, որոնք ԱՄՆ ռեզիդենտ են կամ ԱՄՆ քաղաքացիներ, որոնք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն,
7. Այդպիսի քաղաքականությունը և ընթացակարգերը պետք է ապահովեն, որ եթե բացահայտվի որևէ Ֆինանսական հաշիվ, որը պատկանում է Նախատեսված ԱՄՆ անձի, որը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չէ, կամ Պասիվ ՕՈՖԿ Հսկող անձանցով, որոնք ԱՄՆ ռեզիդենտ են կամ ԱՄՆ քաղաքացիներ, որոնք Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն, ապա Ֆինանսական հաստատությունը պետք է հաշվետվություն տա այդպիսի Ֆինանսական հաշվի մասին, ինչպես կպահանջվեր, եթե Ֆինանսական հաստատությունը լիներ Հայաստանի Հանրապետության հաշվետու Ֆինանսական հաստատություն, կամ փակել այդպիսի Ֆինանսական հաշիվը,
8. Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշվի համար, որը պատկանում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող անհատի կամ Կազմակերպության, Ֆինանսական հաստատությունը պետք է ստուգի այդ Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվները համաձայն Հավելված I-ում ներկայացված այն ընթացակարգերի, որոնք կիրառելի են Նախկինում առկա (գոյություն ունեցող) հաշիվների նկատմամբ, որպեսզի բացահայտի որևէ ԱՄՆ հաշիվ կամ Ոչ-մասնակից ֆինանսական հաստատությանը պատկանող Ֆինանսական հաշիվ, և պետք է հաշվետվություն տա այդպիսի Ֆինանսական հաշվի մասին, ինչպես կպահանջվեր, եթե Ֆինանսական հաստատությունը լիներ Հայաստանի Հանրապետության հաշվետու Ֆինանսական հաստատություն, կամ փակի այդպիսի Ֆինանսական հաշիվը,
9. Ֆինանսական հաստատության յուրաքանչյուր Փոխկապակցված կազմակերպություն, որը Ֆինանսական հաստատություն է, պետք է ստեղծվի կամ հիմնադրվի Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ որևէ Փոխկապակցված կազմակերպության, որը կենսաթոշակային ֆոնդ է՝ նկարագրված սույն Հավելված II-ի բաժին II-ի Ա-ից Դ պարբերություններում, և բավարարի սույն Ա պարբերությունում ներկայացված պահանջները,
10. Ֆինանսական հաստատությունը չպետք է վարի քաղաքականություն կամ գործելակերպ, որը խտրականություն է դրսևորում Նախատեսված ԱՄՆ անձ և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անհատների համար Ֆինանսական հաշիվ բացելիս կամ սպասարկելիս, և
11. Ֆինանսական հաստատությունը պետք է բավարարի սույն Հավելված II-ի բաժին VI-ի Գ պարբերությունում ներկայացված պահանջները:
Բ. Տեղական բանկ: Հետևյալ պահանջները բավարարող Ֆինանսական հաստատությունը Հայաստանի Հանրապետության Ոչ հաշվետու ֆինանսական հաստատություն է, որը դիտարկվում է որպես նկարագրված պահանջներին համապատասխանող ՕՖՀ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի նպատակների համար.
1. Ֆինանսական հաստատությունը գործում է բացառապես որպես (և լիցենզավորված է ու կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով որպես) (ա) բանկ կամ (բ) վարկային միություն կամ նման կոոպերատիվ վարկային կազմակերպություն, որը գործում է առանց շահույթի,
2. Ֆինանսական հաստատության գործունեությունը հիմնականում ավանդներ ընդունելն ու վարկեր տրամադրելն է՝ բանկի առումով, չփոխկապակցված մանրածախ հաճախորդներին, իսկ վարկային միության կամ նման կոոպերատիվ վարկային կազմակերպության առումով անդամներին՝ պայմանով, որ ոչ մի անդամ այդպիսի վարկային միությունում կամ կոոպերատիվ վարկային կազմակերպությունում հինգ տոկոսից ավելի մասնակցություն չունի,
3. Ֆինանսական հաստատությունը բավարարում է սույն բաժնի Ա(2) և Ա(3) ենթապարբերություններում ներկայացված պահանջները՝ պայմանով, որ ի հավելումն վեբ կայքի համար սույն բաժնի Ա(3) ենթապարբերություններում նկարագրված սահմանափակումների, վեբ կայքը թույլ չի տալիս Ֆինանսական հաշվի բացում,
4. Ֆինանսական հաստատության հաշվեկշռային ակտիվները չեն գերազանցում 175 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ Ֆինանսական հաստատության և որևէ Փոխկապակցված կազմակերպության՝ միասին վերցրած, ընդհանուր ակտիվները նրանց կոնսոլիդացված կամ համախմբված հաշվեկշիռներում չեն գերազանցում 500 միլիոն ԱՄՆ դոլարը, և
5. Որևէ Փոխկապակցված կազմակերպություն պետք է ստեղծվի կամ հիմնադրվի Հայաստանի Հանրապետությունում, և որևէ Փոխկապակցված կազմակերպություն, որը Ֆինանսական հաստատություն է, բացառությամբ որևէ Փոխկապակցված կազմակերպության, որը սույն Հավելված II-ի բաժին II-ի Ա-ից Դ պարբերություններում նկարագրված կենսաթոշակային ֆոնդ է կամ սույն բաժնի Գ պարբերությունում նկարագրված Ֆինանսական հաստատություն միայն Ցածր արժեքով հաշիվներով, պետք է բավարարի սույն Բ պարբերությունում ներկայացված պահանջները:
Գ. Ֆինանսական հաստատություն միայն Ցածր արժեքով հաշիվներով: Հետևյալ պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունը Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություն է, որը դիտարկվում է որպես պահանջներին համապատասխանող վկայագրված ՕՖՀ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսդրության 1471 բաժնի նպատակների համար.
1. Ֆինանսական հաստատությունը Ներդրումային կազմակերպություն չէ,
2. Ֆինանսական հաստատության կամ Փոխկապակցված կազմակերպության ոչ մի Ֆինանսական հաշիվ չունի 50.000 ԱՄՆ դոլարը գերազանցող հաշվեկշիռ կամ արժեք՝ կիրառելով հաշվի ագրեգացման և արժույթի փոխարկման համար Հավելված I-ում ներկայացված կանոնները,
3. Ֆինանսական հաստատության հաշվեկշռային ակտիվները չեն գերազանցում 50 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ Ֆինանսական հաստատության և որևէ Փոխկապակցված կազմակերպության՝ միասին վերցրած, ընդհանուր ակտիվները նրանց կոնսոլիդացված կամ համակցված հաշվեկշիռներում չեն գերազանցում 50 միլիոն ԱՄՆ դոլարը:
Դ. Գրանցված որակավորված վարկային քարտ թողարկող: Հետևյալ պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունը Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություն է, որը դիտարկվում է որպես գրանցված պահանջներին համապատասխանող ՕՖՀ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսդրության 1471 բաժնի նպատակների համար.
1. Ֆինանսական հաստատությունը Ֆինանսական հաստատություն է բացառապես որովհետև այն վարկային քարտեր թողարկող է, որն ընդունում է ավանդներ, միայն երբ հաճախորդը կատարում է վճարում , որը գերազանցում է վարկային քարտի հաշվեկշիռը, և գերավճարն անմիջապես չի վերադարձվում հաճախորդին,
2. Մինչև ամենաուշը 2014 թ. հուլիս 1-ը կամ սույն Հավելված II-ի Բաժին VI-ի Գ պարբերության համաձայն գրանցման օրը ՝ Ֆինանսական հաստատությունը կիրառում է քաղաքականություն և ընթացակարգեր, որը կամ կանխում է 50.000 ԱՄՆ դոլարը գերազանցող հաճախորդի ավանդի առկայությունը, կամ ապահովում, որ 50.000 ԱՄՆ դոլարը գերազանցող ցանկացած ավանդ վերադարձվի հաճախորդին 60 օրվա ընթացքում՝ յուրաքանչյուր դեպքի համար կիրառելով Հավելված I-ում հաշվի ագրեգացման և արժույթի փոխարկման համար ներկայացված կանոնները: Այս նպատակով, հաճախորդի ավանդը չի վերաբերում վիճարկվող ծախսերի չափով ձևավորված կրեդիտավորված գումարներին , սակայն ներառում է գնված ապրանքի վերադարձի արդյունքում կրեդիտավորված գումարները , և
3. Ֆինանսական հաստատությունը պետք է բավարարի սույն Հավելված II-ի բաժին VI-ի Գ պարբերությունում ներկայացված պահանջները:
IV. Ներդրումային կազմակերպություններ, որոնք որակավորվում են որպես պահանջներին համապատասխանող ՕՖՀ-ներ և այլ հատուկ կանոններ: Ֆինանսական հաստատությունները, որոնք նկարագրված են սույն բաժնի Ա-ից Ե պարբերություններում, Հայաստանի Հանրապետության ոչ-մասնակից ֆինանսական հաստատություններ են, որոնք պետք է դիտարկվեն, համապատասխանաբար, որպես գրանցված պահանջներին համապատասխանող ՕՖՀ-ներ կամ պահանջներին համապատասխանող վկայագրված ՕՖՀ-ներ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսդրության 1471 բաժնի նպատակների համար: Բացի այդ, սույն բաժնի Զ պարբերությունը ներկայացնում է Ներդրումային կազմակերպության համար կիրառելի հատուկ կանոններ:
Ա. Փաստաթղթավորված հավատարմագրային ընկերություն: Հավատարմագրային ընկերություն, որը հիմնվել է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, որի կառավարիչն ԱՄՆ հաշվետու ֆինանսական հաստատություն է, Հաշվետու մոդել 1-ի ՕՖՀ կամ Մասնակից ՕՖՀ է, և հաղորդում է բոլոր այն տեղեկությունները, որոնք պահանջվում է հաղորդել ըստ Համաձայնագրի՝ հավատարմագրային ընկերության բոլոր ԱՄՆ հաշիվների համար: Այդպիսի հավատարմագրային ընկերությունը Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություն է, որը դիտարկվում է որպես պահանջներին համապատասխանող վկայագրված ՕՖՀ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսդրության 1471 բաժնի նպատակների համար:
Բ. Գրանցված հովանավորվող ներդրումային կազմակերպություն և Հսկվող օտարերկրյա ընկերություն: Սույն բաժնի Բ(1) կամ (2) ենթապարբերություններում ներկայացված Ֆինանսական հաստատություն, որն ունի սույն բաժնի Բ(3) ենթապարբերության պահանջներին համապատասխանող հովանավորող կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություն է, որը դիտարկվում է որպես գրանցված պահանջներին համապատասխանող ՕՖՀ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսդրության 1471 բաժնի նպատակների համար:
1. Ֆինանսական հաստատությունը հովանավորվող ներդրումային կազմակերպություն է, եթե (ա) այն Ներդրումային կազմակերպություն է՝ հիմնված Հայաստանի Հանրապետությունում, որը չի հանդիսանում որակավորված միջնորդ, պահումներ կատարող օտարերկրյա գործընկերություն կամ պահումներ կատարող օտարերկրյա հավատարմագրային ընկերություն ՝ համաձայն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերի, և (բ) որևէ Կազմակերպություն համաձայնության է եկել Ֆինանսական հաստատության հետ հանդիսանալ հովանավորող կազմակերպություն այդ Ֆինանսական հաստատության համար:
2. Ֆինանսական հաստատությունը հովանավորվող հսկվող օտարերկրյա ընկերություն է, եթե (ա) Ֆինանսական հաստատությունը հսկվող օտարերկրյա ընկերություն է1՝ հիմնադրված Հայաստանի Հանրապետության օրենքներով, որը չի հանդիսանում որակավորված միջնորդ, պահումներ անող օտարերկրյա գործընկերություն կամ պահումներ անող օտարերկրյա հավատարմագրային ընկերություն ՝ համաձայն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերի, (բ) Ֆինանսական հաստատությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, ամբողջությամբ պատկանում է, ԱՄՆ հաշվետու ֆինանսական հաստատության, որը համաձայն է գործել, կամ որին պետք է Ֆինանսական հաստատության մասնաճյուղ, որպեսզի գործի որպես հովանավորող կազմակերպություն այդ Ֆինանսական հաստատության համար, և , (գ) Ֆինանսական հաստատությունն ունի այդ հովանավորող կազմակերպության հետ ընդհանուր էլեկտրոնային հաշվի համակարգ, որը հնարավորություն է տալիս հովանավորող կազմակերպությանը նույնականացնելու Ֆինանսական հաստատության բոլոր Հաշվետերերին և ստացողներին, և հասանելիություն ունենալ Ֆինանսական հաստատության հաշիվների ու հաճախորդների մասին ամբողջ տեղեկատվության նկատմամբ՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված միայն հաճախորդների ինքնությունը բացահայտող տեղեկությունները, հաճախորդների փաստաթղթերը, հաշվի հաշվեկշիռը և Հաշվետիրոջը կամ ստացողին կատարված բոլոր վճարումները:
3. Հովանավորող ընկերություն, որը համապատասխանում է հետևյալ պահանջներին.
ա) Հովանավորող կազմակերպությունը լիազորված է գործելու Ֆինանսական հաստատության անունից (ինչպես ֆոնդի կառավարիչը, հավատարմագրային ընկերության կառավարիչը, ընկերության տնօրենը կամ կառավարող գործընկերը)՝ բավարարելու ՕՖՀ համաձայնագրի պահանջները,
բ) Հովանավորող կազմակերպությունը գրանցվել է ՆԵԾ-ում որպես հովանավորող կազմակերպություն ՆԵԾ-ի ՕՀՀՀԱ գրանցման ինտերնետային կայքում,
գ) Հովանավորող կազմակերպությունը գրանցել է Ֆինանսական հաստատությունը ՆԵԾ-ում՝ համաձայն սույն Հավելված II-ի բաժին VI-ի Գ պարբերությունում ներկայացված գրանցման պահանջների, բացառությամբ, երբ անհրաժեշտ չէր հովանավորող կազմակերպության կողմից գրանցել Ֆինանսական հաստատությունը նախքան 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
դ) Հովանավորող կազմակերպությունը համաձայնում է կատարել, Ֆինանսական հաստատության անունից, բոլոր վիճակի գնահատման, պահումների, հաշվետվության և այլ պահանջները (ներառյալ՝ սույն Հավելված II-ի բաժին VI-ի Գ պարբերությունում ներկայացված պահանջները), որոնք Ֆինանսական հաստատությունից կպահանջեին կատարելու, եթե այն լիներ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատություն2,
ե) Հովանավորող կազմակերպությունը նույնականացնում է Ֆինանսական հաստատությունը և ներառում է Ֆինանսական հաստատության Համաշխարհային միջնորդական հաշվառման համարը (կամ ՀՄՆՀ-ն) Ֆինանսական հաստատության անունից կատարված բոլոր հաշվետվություններում, և
զ) Հովանավորող կազմակերպության հովանավորի կարգավիճակը չեղյալ չի համարվել: ՆԵԾ-ը կարող է չեղյալ հայտարարել հովանավորող կազմակերպության կարգավիճակը որպես հովանավորի նրա բոլոր հովանավորած Ֆինանսական հաստատություններում, եթե հովանավորող կազմակերպությունը չի կատարում իր ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները որևէ հովանավորվող Ֆինանսական կազմակերպության նկատմամբ:
Գ. Հովանավորվող, փակ ներդրումային ֆոնդ: Հետևյալ պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություն, որը դիտարկվում է որպես պահանջներին համապատասխանող վկայագրված ՕՖՀ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների Օրենսգրքի 1471 բաժնի նպատակների համար.
1. Ֆինանսական հաստատությունը հանդիսանում է Ֆինանսական հաստատություն, միայն այն պատճառով, որ այն Ներդրումային կազմակերպություն է և չի հանդիսանում որակավորված միջնորդ, պահումներ անող օտարերկրյա ընկերակցություն կամ պահումներ անող օտարերկրյա հավատարմագրային ընկերություն ՝ համաձայն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերի,
2. Հովանավորող կազմակերպությունը հանդիսանում է ԱՄՆ հաշվետու ֆինանսական հաստատություն, Մոդել 1 տեսակի հաշվետու ՕՖՀ, կամ Մասնակից ՕՖՀ, լիազորված է գործելու Ֆինանսական հաստատության անունից (ինչպես պրոֆեսիոնալ կառավարիչ, հավատարմագրային ընկերության կառավարիչ, կամ կառավարող գործընկեր) և համաձայնում է կատարել, Ֆինանսական հաստատության անունից, բոլոր վիճակի գնահատման, պահումներ կատարելու, հաշվետվություն ներկայացնելու և այլ պահանջներ, որ Ֆինանսական հաստատությունից կպահանջեին կատարել, եթե այն լիներ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատություն,
3. Ֆինանսական հաստատությունը չկապված անձանց չի ներկայանում որպես ներդրումային ֆոնդ,
4. Քսան կամ քսանից քիչ անհատներ հանդիսանում են Ֆինանսական հաստատության բոլոր պարտատերերն ու սեփականատերերը (անտեսելով Մասնակից ՕՖՀ և պահանջներին համապատասխանող ՕՖՀ պարտատերերին, ինչպես նաև բոլոր բաժնեմասերի սեփականատեր այն Կազմակերպությանը, եթե այդ Կազմակերպությունը հանդիսանում է այդ Ֆինանսական հաստատության 100 տոկոս սեփականատերը և ինքը սույն Գ պարբերությունում ներկայացված հովանավորվող Ֆինանսական հաստատություն է), և
5. Հովանավորող կազմակերպությունը համապատասխանում է հետևյալ պահանջներին.
ա) Հովանավորող կազմակերպությունը գրանցվել է ՆԵԾ-ում որպես հովանավորող կազմակերպություն՝ ՕՀՀՀԱ-ի գրանցման վեբ կայքում,
բ) Հովանավորող կազմակերպությունը համաձայնում է իրականացնել՝ Ֆինանսական հաստատության անունից, բոլոր վիճակի գնահատման, պահումներ կատարելու, հաշվետվություն ներկայացնելու և այլ պահանջները, որը Ֆինանսական հաստատությունից կպահանջվեր կատարել, եթե այն լիներ Հայաստանի Հանրապետության հաշվետու ֆինանսական հաստատություն, և պահպանում է Ֆինանսական հաստատությանն առնչվող փաստաթղթերը վեց տարվա ընթացքում,
գ) Հովանավորող կազմակերպությունը բացահայտում է Ֆինանսական հաստատությունն իր բոլոր ամբողջական հաշվետվություններում` Ֆինանսական հաստատության անունից, և
դ) Հովանավորող կազմակերպության հովանավորի կարգավիճակը չեղյալ չի համարվել: ՆԵԾ-ը կարող է չեղյալ հայտարարել հովանավորող կազմակերպության կարգավիճակը որպես հովանավորի` նրա բոլոր հովանավորած Ֆինանսական հաստատություններում, եթե հովանավորող կազմակերպությունը չի կատարում իր ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները որևէ հովանավորվող Ֆինանսական հաստատության նկատմամբ:
Դ. Ներդրումային խորհրդատուներ և ներդրումային կառավարիչներ: Հայաստանի Հանրապետությունում հիմնված Ներդրումային կազմակերպություն, որը Ֆինանսական հաստատություն է, պարզապես որովհետև (1) տրամադրում է ներդրումային խորհրդատվություն հաճախորդին և գործում է նրա անունից, կամ (2) նրա համար պորտֆել է կառավարում և գործում է նրա անունից՝ ներդրումներ կատարելու, կառավարելու կամ Ոչ- մասնակից ֆինանսական հաստատություն չհանդիսացող ֆոնդերը Ֆինանսական հաստատություններում հաճախորդի անունից որպես ավանդ ներդնելու նպատակով: Այդպիսի Ներդրումային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություն է, որը դիտարկվում է որպես պահանջներին համապատասխանող վկայագրված ՕՖՀ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի նպատակների համար:
Ե. Կոլեկտիվ ներդրումային ֆոնդ: Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված Ներդրումային կազմակերպություն, որը կարգավորվում է որպես կոլեկտիվ ներդրումային ֆոնդ՝ պայմանով, որ կոլեկտիվ ներդրումային ֆոնդի բոլոր փայերը (ներառյալ 50.000 ԱՄՆ դոլարը գերազանցող պարտքային ներդրումները) պատկանում են մեկ կամ ավելի ազատված շահառու սեփականատերերի, Ակտիվ ՕՈՖԿ-ների՝ ներկայացված Հավելված I-ի բաժին VI-ի Բ(4) ենթապարբերությունում, ԱՄՆ անձանց, որ չեն հանդիսանում Նախատեսված ԱՄՆ անձ, կամ Ֆինանսական հաստատությունների, որ չեն հանդիսանում Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն, և Ներդրումային կազմակերպությունը բավարարում է սույն Հավելված II-ի բաժին VI-ի Գ պարբերությունում ներկայացված պահանջները: Այդպիսի Ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոչ-հաշվետու ֆինանսական հաստատություն, որը դիտարկվում է որպես գրանցված պահանջներին համապատասխանող ՕՖՀ՝ ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471 բաժնի նպատակների համար:
Զ. Հատուկ կանոններ: Հետևյալ կանոնները վերաբերում են Ներդրումային կազմակերպությանը.
1. Ներդրումային կազմակերպության համար, որը սույն բաժնի Ե պարբերությունում նկարագրված կոլեկտիվ ներդրումային ֆոնդ է՝ , որևէ Ներդրումային կազմակերպության (բացի այն Ֆինանսական հաստատությունից, որի միջոցով պահվում է կոլեկտիվ ներդրումային ֆոնդում մասնակցությունը) հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունները պետք է համարել կատարված:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն հանդիսացող ցանկացած Ներդրումային կազմակերպության (բացի այն Ֆինանսական հաստատությունից, որի միջոցով պահվում է կոլեկտիվ ներդրումային ֆոնդում մասնակցությունը) հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունները համարվում են կատարված հետևյալ կազմակերպություններում ունեցած մասնակցության առումով.
ա) Գործընկեր երկրի տարածքում հիմնադրված Ներդրումային կազմակերպություն, որը կարգավորվում է որպես Կոլեկտիվ ներդրումային ֆոնդ, որի բոլոր փայերը (ներառյալ 50.000 ԱՄՆ դոլարը գերազանցող պարտքային ներդրումները) պատկանում են մեկ կամ ավելի ազատված շահառու սեփականատերերի, Հավելված I-ի բաժին VI-ի Բ(4) ենթապարբերությունում ներկայացված Ակտիվ ՕՈՖԿ-ների , ԱՄՆ անձանց, որոնք չեն հանդիսանում Նախատեսված ԱՄՆ անձ, կամ Ֆինանսական հաստատությունների, որոնք չեն հանդիսանում Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն, կամ
բ) Ներդրումային կազմակերպություն, որը հանդիսանում է որակավորված կոլեկտիվ ներդրումային ֆոնդ՝ համաձայն ԱՄՆ Գանձապետարանի համապատասխան կանոնակարգերի: Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատություն հանդիսացող ցանկացած Ներդրումային կազմակերպությունների հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունները (բացի այն Ֆինանսական հաստատությունից, որի միջոցով պահվում են կոլեկտիվ ներդրումային միջոցները) պետք է համարել կատարված:
3. Հայաստանի Հանրապետությունում հիմնված Ներդրումային կազմակերպության փայամասնակցության առումով, որը ներկայացված չէ սույն բաժնի Ե պարբերությունում կամ Զ(2) ենթապարբերությունում, համաձայն Համաձայնագրի Հոդված 4-ի պարբերություն 4-ի, բոլոր մյուս Ներդրումային կազմակերպությունների՝ հաշվետվություն ներկայացնելու պարտավորություններն այդպիսի փայամասնակցության առումով համարվում են կատարված, եթե այդ փայամասնակցության վերաբերող տեղեկությունները, որ առաջինը նշված Ներդրումային կազմակերպությունից պահանջվում է հայտնել համաձայն Համաձայնագրի, արդեն ներկայացվել են այդպիսի Ներդրումային կազմակերպության կամ այլ անձի կողմից:
V. Ֆինանսական հաշիվներից բացառված հաշիվներ: Հետևյալ հաշիվները բացառվում են Ֆինանսական հաշիվների սահմանումից և ուստի չեն դիտարկվում որպես ԱՄՆ հաշիվներ:
Ա. Որոշակի խնայողական հաշիվներ:
1. Կենսաթոշակային և թոշակային հաշիվ: Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կենսաթոշակային կամ թոշակային հաշիվը, որը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հետևյալ պահանջները.
ա) Հաշիվը ենթակա է կարգավորման որպես անհատական կենսաթոշակային հաշիվ կամ գրանցված կամ կարգավորված կենսաթոշակային կամ թոշակային պլանի մաս է կազմում, որը նախատեսված է կենսաթոշակ կամ թոշակ ապահովելու համար (ներառյալ՝ հաշմանդամության կամ մահվան նպաստները),
բ) Հաշիվը հարկային արտոնություն ունի (այսինքն՝ հաշվին կատարված ներդրումները, որոնք այլ պարագայում Հայաստանի Հանրապետության օրենքներով կհարկվեին, ենթակա են նվազեցման կամ բացառվում են հաշվետիրոջ համախառն եկամտից կամ հարկվում են արտոնյալ դրույքաչափով, կամ հաշվի ներդրումային եկամտի հարկումը հետաձգվում է կամ հարկվում է արտոնյալ դրույքաչափով),
գ) Հաշվի համար պահանջվում է տեղեկությունների ամենամյա հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին,
դ) Գումարի հանումը հաշվից պայմանավորված է կենսաթոշակի սահմանված տարիքին հասնելով, հաշմանդամությամբ կամ մահով, այլապես սահմանված իրադարձություններից առաջ գումար հանելու համար կիրառվում են տուգանքներ, և
ե) Կամ (i) ամենամյա ներդրումները սահմանափակված են 50.000 ԱՄՆ դոլար կամ պակաս գումարով, կամ (ii) գոյություն ունի ամբողջ կյանքի ընթացքում հաշվին կատարվող առավելագույն ներդրման սահման՝ 1.000.000 ԱՄՆ դոլար կամ պակաս՝ յուրաքանչյուր դեպքում կիրառելով Հավելված I-ում հաշվի ագրեգացման և արժույթի փոխարկման կանոնները:
2. Ոչ-կենսաթոշակային խնայողական հաշիվներ: Հայաստանի Հանրապետությունում պահվող հաշիվ (բացի ապահովագրական կամ Անուիտետային պայմանագրից), որը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հետևյալ պահանջները.
ա) Հաշիվը ենթակա է կարգավորման որպես խնայողական միջոց ոչ-կենսաթոշակային նպատակների համար,
բ) Հաշիվը հարկային արտոնություն ունի.
(այսինքն՝ հաշվին կատարված ներդրումները, որոնք այլ պարագայում Հայաստանի Հանրապետության օրենքներով կհարկվեին, ենթակա են նվազեցման կամ բացառվում են հաշվետիրոջ համախառն եկամտից կամ հարկվում են արտոնյալ դրույքաչափով կամ ներդրումային եկամտի հարկումը հաշվից հետաձգվում է կամ հարկվում է արտոնյալ դրույքաչափով),
գ) Գումարի հանումը հաշվից պայմանավորված է խնայողական հաշվի նպատակներին առնչվող որոշակի չափանիշների համապատասխանությամբ (օրինակ՝ կրթական կամ բժշկական նպաստների դրույթները), այլապես այդպիսի չափանիշների չբավարարելուց առաջ գումար հանելու համար կիրառվում են տուգանքներ, և
դ) Ամենամյա ներդրումները սահմանափակված են 50.000 ԱՄՆ դոլար կամ պակաս գումարով՝ յուրաքանչյուր դեպքում կիրառելով Հավելված I-ում հաշվի ագրեգացման և արժույթի փոխարկման համար ներկայացված կանոնները:
Բ. Որոշակի ժամկետով կյանքի ապահովագրության պայմանագրեր: Հայաստանի Հանրապետությունում սպասարկվող Կյանքի ապահովագրության պայմանագիր, որի ժամկետն ավարտվում է նախքան ապահովագրված անձի 90 տարեկան լրանալը՝ պայմանով, որ պայմանագիրը բավարարում է հետևյալ պահանջները.
Պարբերական ապահովագրական վճարներ, որոնք ժամանակի ընթացքում չեն նվազում, վճարվում են առնվազն տարին մեկ անգամ պայմանագրի ուժի մեջ լինելու ընթացքում կամ մինչև ապահովագրված անձը դառնա 90 տարեկան՝ որն ավելի կարճ է,
Պայմանագիրը չունի պայմանագրային արժեք, որ կարող է հասանելի լինել որևէ անձի (գումար հանելու, փոխառության կամ այլ միջոցով) առանց պայմանագիրը դադարեցնելու,
Պայմանագրի լուծարման կամ դադարեցման դեպքում վճարման ենթակա գումարը (բացի մահվան նպաստից) չի կարող գերազանցել պայմանագրի համար վճարված համախառն ապահովագրական վճարները՝ հանած մահվան, հիվանդության և ծախսերի հաշիվները (անկախ նրանից՝ դրանք փաստացիորեն կատարվել են, թե ոչ) պայմանագրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածի կամ ժամանակահատվածների ընթացքում և ցանկացած գումարներ, որ վճարվել են պայմանագրի լուծումից կամ դադարեցումից առաջ, և
Պայմանագիրը կնքված չէ լիազոր անձի հետ հատուցման դիմաց:
Գ. Անշարժ գույքով պահվող հաշիվ: Հայաստանի Հանրապետությունում պահվող հաշիվ, որը գոյություն ունի բացառապես անշարժ գույքով, եթե այդպիսի հաշվի փաստաթղթերը ներառում են հանգուցյալի կտակի կամ մահվան վկայականի պատճենը:
Դ. Էսքրոու հաշիվներ: Հայաստանի Հանրապետությունում սպասարկվող հաշիվ, որը ստեղծվել է ստորև ներկայացված հանգամանքներից որևէ մեկի առնչությամբ.
1. Դատարանի որոշում կամ վճիռ:
2. Անշարժ կամ անձնական գույքի վաճառք, փոխանակում կամ վարձակալություն՝ պայմանով, որ հաշիվը բավարարում է հետևյալ պահանջները.
ա) Հաշիվը ֆինանսավորվում է բացառապես կանխավճարով, նախավճարով, գործարքի հետ ուղղակիորեն կապված պարտավորությունն ապահովելու գումարի ավանդով կամ նման վճարումով կամ ֆինանսավորվում է ֆինանսական ակտիվով, որն ավանդադրվում է հաշվում՝ ունեցվածքի վաճառքի, փոխանակման կամ վարձակալության առնչությամբ,
բ) Հաշիվը բացվում և օգտագործվում է բացառապես, որ ապահովի գնորդի` գույքի ձեռքբերման գինը վճարելու պարտավորությունը, վաճառողի`հնարավոր վնասները հատուցելու պարտավորությունը, կամ վարձատուի կամ վարձակալի` վարձակալության պայմանագրով նախատեսված վարձակալված գույքին պատճառված վնասը հատուցելու պարտականությունը,
գ) Հաշվի ակտիվները, ներառյալ դրանց հավելագրված եկամուտները, կվճարվեն կամ այլ կերպ կբաշխվեն հօգուտ գնորդի, վաճառողի, վարձատուի կամ վարձակալի (ներառյալ այդպիսի անձի պարտավորությունները բավարարելու նպատակով), երբ գույքը վաճառվի, փոխանակվի կամ դրանից հրաժարվեն կամ վարձակալության պայմանագիրն ավարտվի,
դ) Հաշիվը չի հանդիսանում մարժայի կամ նման հաշիվ, որը բացվում է ֆինանսական ակտիվի վաճառքի կամ փոխանակման առնչությամբ, և
ե) Հաշիվը կապված չէ վարկային քարտի հաշվի հետ:
3. Անշարժ գույքով ապահովված փոխառությունը սպասարկող Ֆինանսական հաստատության պարտավորություն՝ մի կողմ դնել վճարման մի մասը՝ պարզապես ավելի ուշ ժամկետում անշարժ գույքին առնչվող հարկերի կամ ապահովագրության վճարումները օժանդակելու համար:
4. Ֆինանսական հաստատության պարտավորություն՝ պարզապես օժանդակել հարկերի վճարումն ավելի ուշ ժամկետում:
Ե. Գործընկեր երկրի հաշիվներ: Հայաստանի Հանրապետությունում սպասարկվող հաշիվ, որը բացառվում է Ֆինանսական հաշվի սահմանումից՝ Միացյալ Նահանգների և այլ Գործընկեր երկրի միջև կնքված համաձայնագրով, ՕՀՀՀԱ-ի կիրարկումը դյուրացնելու համար՝ պայմանով, որ այդպիսի հաշիվը ենթարկվի նույն պահանջներին և վերահսկողությանը՝ համաձայն այդպիսի Գործընկեր երկրի օրենքներին, եթե այդպիսի հաշիվը բացված լիներ Գործընկեր երկրում և պահվեր Գործընկեր երկրի ֆինանսական հաստատությունում՝ համաձայն Գործընկեր երկրի օրենքներին:
VI. Սահմանումներ և այլ հատուկ կանոններ: Հետևյալ լրացուցիչ սահմանումներն ու հատուկ կանոնները վերաբերում են ներքոհիշյալ հասկացություններին.
Ա. Հաշվետու մոդել 1 տեսակի ՕՖՀ: «Հաշվետու մոդել 1 տեսակի ՕՖՀ» եզրույթը նշանակում է Ֆինանսական հաստատություն, որի նկատմամբ ոչ-ԱՄՆ կառավարությունը կամ գործակալությունը համաձայնում է ստանալ և փոխանակել տեղեկություններ՝ համաձայն Մոդել 1 տեսակի ՄԿՀ-ի, որը չի հանդիսանում Ֆինանսական հաստատություն, որը Մոդել 1 տեսակի ՄԿՀ-ով դիտարկվում է որպես Ոչ-մասնակից ֆինանսական հաստատություն: Սույն սահմանման նպատակների համար Մոդել 1 տեսակի ՄԿՀ եզրույթը նշանակում է պայմանավորվածություն Միացյալ Նահանգների կամ ԱՄՆ Գանձապետարանի և ոչ-ԱՄՆ կառավարության կամ նրա մեկ կամ ավելի գործակալությունների միջև՝ ՕՀՀՀԱ –ը կիրարկելու նպատակով՝ Ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվություն ներկայացնելով այդպիսի ոչ-ԱՄՆ կառավարությանը կամ նրա գործակալությանը, որին հաջորդում է այդպիսի հաշվետվության տեղեկությունների ավտոմատ փոխանակումը ՆԵԾ-ի հետ:
Բ. Մասնակից ՕՖՀ: «Մասնակից ՕՖՀ» եզրույթը նշանակում է Ֆինանսական հաստատություն, որը համաձայնել է համապատասխանել ՕՖՀ համաձայնագրի պահանջներին՝ ներառյալ Մոդել 2 տեսակի ՄԿՀ-ում ներկայացված Ֆինանսական հաստատություն, որը համաձայնել է համապատասխանել ՕՖՀ համաձայնագրի պահանջներին: «Մասնակից ՕՖՀ» եզրույթը նաև ներառում է ԱՄՆ հաշվետու ֆինանսական հաստատության որակավորված միջնորդական մասնաճյուղ, եթե այդպիսի մասնաճյուղը Մոդել 1 տեսակի հաշվետու ՕՖՀ է: Սույն սահմանման նպատակների համար, «ՕՖՀ համաձայնագիր» եզրույթը նշանակում է, կիրառելիության դեպքում, ՕՖՀ համաձայնագիր, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի Հոդված 1-ում, ինչպես նաև համաձայնագիր, որը սահմանում է պահանջներ, որ Ֆինանսական հաստատությունը դիտարկվի որպես համապատասխանող ԱՄՆ Ներքին եկամուտների օրենսգրքի 1471(բ) բաժնի պահանջներին: Բացի այդ, սույն սահմանման նպատակների համար, «Մոդել 2 տեսակի ՄԿՀ» եզրույթը նշանակում է պայմանավորվածություն Միացյալ Նահանգների կամ ԱՄՆ Գանձապետարանի և ոչ-ԱՄՆ կառավարության կամ նրա մեկ կամ ավելի գործակալությունների միջև՝ ՕՀՀՀԱ-ի կիրարկումը դյուրացնելու նպատակով՝ Ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվություն ներկայացնելով ուղղակիորեն ՆԵԾ-ին՝ համաձայն ՕՖՀ համաձայնագրի պահանջների, որը լրացված է տեղեկություններով փոխանակմամբ այդպիսի ոչ-ԱՄՆ կառավարության կամ նրա գերատեսչության և ՆԵԾ-ի միջև:
Գ. Գրանցման պահանջներ Գրանցված պահանջներին համապատասխանող ՕՖՀ որակավորվող ֆինանսական հաստատության համար: Ֆինանսական հաստատությունը, որը որակավորվում է որպես Գրանցված պահանջներին համապատասխանող ՕՖՀ, պետք է բավարարի հետևյալ պահանջները.
1. Գրանցվել ՆԵԾ-ում՝ ՆԵԾ-ի ՕՀՀՀԱ վեբ կայքում՝ համաձայն ՆԵԾ-ի ներկայացրած ընթացակարգերի, և համաձայնել համապատասխանել նրա գրանցված պահանջներին համապատասխանող կարգավիճակի պայմաններին,
2. Ունենալ պատասխանատու աշխատակից, ով երեք տարին մեկ կհաստատի ՆԵԾ-ի համար, որ այդպիսի Ֆինանսական հաստատության կամ նրա Փոխկապակցված կազմակերպությունների համար՝ առանձին կամ միասին, պահանջներին համապատասխանող կարգի համար Ֆինանսական հաստատության նախատեսած բոլոր պահանջները բավարարվել են սկսած 2014 թ. հուլիսի 1-ից,
3. Պահել իր փաստաթղթերում ՆԵԾ-ի հաստատումը՝ որպես պահանջներին համապատասխանող ՕՖՀ գրանցվելու մասին և Ֆինանսական հաստատության Համաշխարհային միջնորդական հաշվառման համարը (կամ ՀՄՆՀ) կամ այդպիսի այլ տեղեկություններ, որ ՆԵԾ-ը սահմանում է իր ձևերում կամ այլ հրահանգներում, և
4. Համաձայնել տեղեկացնել ՆԵԾ-ին, եթե տեղի է ունեցել հանգամանքների փոփոխություն, որը Ֆինանսական հաստատությանը դարձրել է պահանջներին համապատասխանող կարգավիճակին չհամապատասխանող, որի համար այն գրանցվել է, և անել դա հանգամանքների փոփոխությունից հետո վեց ամսվա ընթացքում, եթե Ֆինանսական հաստատությունը չի կարողանում վերահաստատել իր համապատասխանությունն գրանցված պահանջներին համապատասխանող կարգավիճակին ծանուցման վեցամսյա ժամանակահատվածում:
__________________
1 «Հսկող օտարերկրյա ընկերություն» նշանակում է որևէ օտարերկրյա ընկերություն, եթե այդպիսի ընկերության արժեթղթերի բոլոր դասերի քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր համախմբված ձայների իրավունքի 50 տոկոսից ավելին, կամ այդպիսի ընկերության բոլոր արժեթղթերը պատկանում են, կամ համարվում է, որ պատկանում են «Միացյալ Նահանգների բաժնետերերին»՝ այդպիսի ընկերության հարկվող տարվա ցանկացած օրվա դրությամբ: «Միացյալ Նահանգների բաժնետեր» եզրույթը նշանակում է՝ ցանկացած օտարերկրյա ընկերության առումով, Միացյալ Նահանգների անձ, որը տիրապետում է, կամ համարվում է, որ տիրապետում է, այդպիսի ընկերության արժեթղթերի բոլոր դասերի քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր համախմբված ձայների իրավունքի 10 տոկոս կամ ավելի բաժնին:
2 [Հովանավորող կազմակերպությունը, որը հովանավորում է և՛ ՕՀՀՀԱ գործընկեր ֆինանսական հաստատություն, և՛ՕՖՀ, որը չի գտնվում Գործընկեր երկրի տարածքում, իրականացնում է՝ ՕՀՀՀԱ գործընկեր ֆինանսական հաստատության նկատմամբ, բոլոր վիճակի գնահատման, պահումներ կատարելու, հաշվետվություն տալու և այլ պահանջները, որ ՕՀՀՀԱ գործընկեր ֆինանսական հաստատությունից կպահանջվեր կատարել, եթե այն լիներ Հաշվետու ՕՀՀՀԱ գործընկեր ֆինանսական հաստատություն, և այլ ՕՖՀ-ների նկատմամբ՝ բոլոր վիճակի գնահատման, պահումներ կատարելու, հաշվետվություն տալու և այլ պահանջները, որ ՕՖՀ-ից կպահանջվեր կատարել, եթե այն լիներ մասնակից ՕՖՀ:]