Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2010 թվականի N 156-Ա

 

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման 2010 թվականի ծրագիրը` 275.760.000 դրամի չափով, այդ թվում՝ 270.480.000 դրամը՝ «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի հավատարմագրային կառավարման կառավարչին վճարելու համար, իսկ 5.280.000 դրամը՝ «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքների համար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև մրցութային գործընթացի ավարտը և «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի հավատարմագրային կառավարման կառավարչի և (կամ) շահագործող կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` կառավարչի վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 1

Երևան