ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2009 թվականի N 14-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 21-րդ կետերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մայիսի 22-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածում «համայնքի» և «համայնքների» բառերը համապատասխանաբար փոխարինել «վարչական շրջանի» և «վարչական շրջանների» բառերով։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |
2009 թ. դեկտեմբերի 1 ք. Երևան |