«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հոկտեմբերի 2009 թ. ք. Երևան |
թիվ 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
ՀԱՎԵԼՎԱԾ 1
|
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 16-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը և մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունը կազմված է 2 բաժիններից. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը (բաժին 1), Ճանապարհների արհեստական կառույցները (բաժին 2):
Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են համաձայն 2006թ. դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
5. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`
1) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.
2) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`
1) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.
2) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:
7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
3) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):
8. Միջպետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին, և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:
9. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
10. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
11. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:
12. «Ճանապարհների ընդհանուր երկարությունը» (տող 110) ներառում է կապիտալ, թեթևացված, անցողիկ և բնահողային ճանապարհների երկարությունները:
13. Ճանապարհների արհեստական կառույցները ավտոմոբիլային ճանապարհների այն մասերն են` կամուրջները, խողովակներն ու թունելները, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||||||||||
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20___թ. համար
1. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը
|
Տողի հա-մարը |
Չափի միա-վորը |
1. Միջպետական ավտոմոբիլային ճանապարհներ |
2. Հանրապետական ավտոմոբիլային ճանապարհներ |
3. Տեղական ավտոմոբիլային ճանապարհներ | |||
առկայությունը հաշվետու |
առկայությունը հաշվետու ժամանակա- |
առկայությունը հաշվետու |
առկայությունը հաշվետու |
առկայությունը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբին |
առկայությունը հաշվետու | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ճանապարհների ընդհանուր երկարությունը, ընդամենը (120 -150 տողերի գումարը) |
110 |
կմ |
|
|
|
|
|
|
դրանից` |
120 |
-"- |
|
|
|
|
|
|
որից` ցեմենտբետոնե կամ երկաթբետոնե (միաձույլ կամ հավաքովի) |
120.1 |
-"- |
|
|
|
|
|
|
թեթևացված |
130 |
-"- |
||||||
այդ թվում` ասֆալտբետոնե |
130.1 |
-"- |
|
|
|
|
|
|
սալարկներ (կանոնավոր քարերից) |
130.2 |
-"- |
|
|
|
|
|
|
կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ |
130.3 |
-"- |
|
|
|
|
|
|
անցողիկ |
140 |
-"- |
|
|
|
|
|
|
այդ թվում` խիճ և կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր |
140.1 |
-"- |
||||||
սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից) |
140.2 |
-"- |
||||||
Բնահողային |
150 |
-"- |
|
|
|
|
|
|
2. Ճանապարհների արհեստական կառույցները
|
Տողի համարը |
Չափի միավորը |
Առկայությունը հաշվետու |
Առկայությունը հաշվետու |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
Կամուրջներ |
210 |
հատ |
|
|
-"- |
220 |
գծային մ |
|
|
Խողովակներ |
230 |
հատ |
|
|
-"- |
240 |
գծային մ |
||
Թունելներ |
250 |
հատ |
||
-"- |
260 |
գծային մ |
Ղեկավար |
________________ |
___________________ |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________ |
___________________ |
________________ |
«__» ______20__թ. | |
|