ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2009 թվականի N 765-Ա
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 512-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հաստատել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 512-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. սեպտեմբերի 12-ի N 765-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Ա. Միրզաբեկյան | - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ |
Ա. Դավթյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ |
Ո. Ադոյան | - ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ |
Ա. Մարդոյան | - ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի պետ-վարչության պետ |
Ն. Բաբայան | - ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ |
Ա. Մուրադյան | - ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ |
Մ. Իսախանյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ |
Ֆ. Սոլոմոնյան | - ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատ կառավարման համակարգի վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող |
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Ս. Աբրահամյան | - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ |
Ա. Կարապետյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կազմակերպամոբիլիզացիոն վարչության պետ |
Է. Երիցյան | - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ |
Կ. Հակոբյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի պետ |
Ա. Պողոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության վարչության առաջին բաժնի պետ |
Տ. Պետրոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության ռազմաարդյունաբերության բաժնի պետ |
Ս. Կարապետյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ |
Ի. Գորդիենկո | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչության հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ |
Բ. Սահակյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար |
Ս. Աբրահամյան | - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |