ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2009 թվականի N 768-Ա
Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին 2009 թվականի սեպտեմբերի 12-20-ը գործուղել Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի` Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից «Ուղղիչ հիմնարկները և հետդատապարտման ծրագրերը» թեմայով կազմակերպվող ուսումնաճանաչողական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Առուստամյանի` Լոս Անջելես գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Առուստամյանի` Լոս Անջելես մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոս Անջելես գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 12 Երևան |
|