ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2009 թվականի N 1036-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերը կանոնակարգելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի չափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնատար անձանց այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցման վրա:
3. Սահմանել, որ պետական կառավարման մարմինների ղեկավարները պաշտոնական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն ժամանումից առնվազն 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն են ներկայացնում պաշտոնական ընդունելությունների վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված սեպտեմբերի 10-ի N 1036-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
1. |
Հյուրանոցային ծախս (օրական) |
Փոխհատուցվում է մինչև 4-աստղանի հյուրանոցի գործող սակագներով։ |
2. |
Պատվիրակության անդամի սննդի հետ կապված ծախս (օրական) |
մեկ անձի համար` մինչև 8000.0 դրամ |
3. |
Պաշտոնական ճաշի հետ կապված ծախս |
մեկ անձի համար` մինչև 12500.0 դրամ |
4. |
Սուրճի ընդմիջման հետ կապված ծախս |
մեկ անձի համար` մինչև 1500.0 դրամ |
5. |
Դահլիճի վարձակալությունն իրականացվում է ըստ անհրաժեշտության |
Փոխհատուցվում է մինչև 4-աստղանի հյուրանոցի գործող սակագներով։ |
6. |
Հատկացվող տրանսպորտային միջոցների թիվը որոշվում է` ելնելով պատվիրակության անդամների թվից` 1) պատվիրակության ղեկավարի համար՝ մեկ մարդատար ավտոմեքենա 2) պատվիրակության անդամների համար` մինչև 10 անդամ ունեցող պատվիրակության դեպքում յուրաքանչյուր 3 անձի համար` մեկ մարդատար ավտոմեքենա 3) 10-ից ավելի անդամներ ունեցող պատվիրակության դեպքում՝ ավտոբուս (ուղևորատարությունից ելնելով) |
Փոխհատուցվում է տրանսպորտային ծառայությունների մատուցման պայմանագրերին համապատասխան։ |
7. |
Թարգմանչական ծառայությունների վճար` մեկ թարգմանչի համար: 5-ից ավելի անդամներ ունեցող պատվիրակության դեպքում` թարգմանիչների (ուղեկցող անձանց) թիվը պետք է որոշվի պատվիրակության 5-ից ոչ ավելի անդամների համար` մեկ թարգմանչի (ուղեկցողի) հաշվով |
մեկ ժամվա համար` |
8. |
Հուշանվերներ` հայկական խորհրդանիշով |
ղեկավարի համար` մինչև 20000.0 դրամ, պատվիրակության մյուս անդամների համար` մինչև 10000.0 դրամ |
9. |
Մշակութային միջոցառումներ |
մեկ անձի համար` մինչև 2000.0 դրամ |
10. |
Գրասենյակային և այլ ծախսեր |
մեկ անձի համար` մինչև 3000.0 դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |