ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2009 թվականի N 740-Ա
Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին 2009 թվականի սեպտեմբերի 4-6-ը գործուղել Ռոստովի մարզ (Ռուսաստանի Դաշնություն)` սեպտեմբերի 5-ին Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղում կայանալիք` Դոնում հայկական բնակավայրերի ձևավորման 230-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:
2. Ս. Պետրոսյանի` Ռոստովի մարզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Պետրոսյանի` Ռոստովի մարզ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. սեպտեմբերի 4 Երևան |
|