Գլխավոր տեղեկություն
Համար
N 1038-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2009-09.04.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.02/25(397) Հոդ.1021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2008 թվականի N 1038-Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասին և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկը` համաձայն N 2 հավելվածի.

3) ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկը` համաձայն N 4 հավելվածի։

(1-ին կետը լրաց. 09.07.09 N 766-Ն)                  

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1038-Ն որոշման

                 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ

 
ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 
 
 
 
 
 

1. Հայտարարատուի ազգանունը, անունը, հայրանունը

 

2. Սոցիալական քարտի համարը

 

3. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 
 
 
 

4. Անձնագրի սերիան, համարը, տալու ամսաթիվը, կոդը

 

5. Հեռախոսահամարները

 
 
 

6. Հաշվառման հասցեն

 

7. Բնակության հասցեն

 
 
 
 
 

8. Զբաղեցրած պաշտոնը

 

9. Սկիզբը

 

10. Ավարտը

 

11. Ինձ փոխկապակցված անձինք են `

1.

 

2.

 
 

11.1. ազգանունը, անունը, հայրանունը

 

11.2. ազգանունը, անունը, հայրանունը

3.

 

4.

 
 

11.3. ազգանունը, անունը, հայրանունը

 

11.4. ազգանունը, անունը, հայրանունը

 

12. Ինձ փոխկապակցված պաշտոնատար անձինք են `

1.

 
 
 
 
 
 
 
 

12.1. ազգանունը, անունը

 

12.2. զբաղեցրած պաշտոնը

 

12.3. սկիզբը

 

12.4. ավարտը

2.

 
 
 
 
 
 
 
 

12.5. ազգանունը, անունը

 

12.6. զբաղեցրած պաշտոնը

 

12.7. սկիզբը

 

12.8. ավարտը

 

13. Հարկ վճարողի

հաշվառման համարը

 

14. Անհատ ձեռնարկատիրոջ

վկայականի համարը

 
 
 
 
 
 
 

15. Խնամարկյալիս ազգանունը, անունը, հայրանունը

 

16. Սոցիալական քարտի համարը

 

17. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 
18. Հայտարարագիրը բաղկացած է

 

էջից։

19. Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը
 
 
 

20. Համաձայն եմ, որ հայտարարագիրս հրապարակվի

 
 
 
 

  • 1-ից մինչև 7-րդ (ներառյալ), ինչպես նաև 18-րդ և 19-րդ կետերում նշված տվյալները լրացնում են բոլոր հայտարարատուները։
  • 8-ից մինչև 11-րդ (ներառյալ) կետերում նշված տվյալները լրացնում է միայն պաշտոնատար անձը։
  • 12-րդ կետում նշված տվյալը լրացնում է միայն պաշտոնատար անձին փոխկապակցված անձը։
  • 13-րդ և 14-րդ կետերում նշված տվյալները լրացնում է միայն անհատ ձեռնարկատերը։
  • 15-ից մինչև 17-րդ  (ներառյալ) կետերում նշված տվյալները լրացնում է միայն խնամակալը` իր խնամարկյալի հայտարարագիրը ներկայացնելիս։
 

                            

(ստորագրությունը)

Էջը լրացնելիս օգտվեք հայտարարագրի լրացման կարգից և էջի շրջերեսին տեղադրված ուղեցույցից։

ÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞ

 

     
 

   ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔ  (կոդեր 111-171)
NN ը/կ Գույքի կոդը Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն Առկա է հարկային տարվա սկզբին Ձեռք է բերվել հարկային տարում` Օտարվել է հարկային տարում` Առկա է հարկային տարվա վերջին
գինը  (արժեքը) արժույթի ԻՍՕ-ի կոդը գինը  (արժեքը) արժույթի ԻՍՕ-ի կոդը
I II III IV V VI VII VIII IX
                         
                 
                 
                 
                 
ՇԱՐԺԱԿԱՆ  ԳՈՒՅՔ  (կոդեր 201-205)
NN ը/կ Գույքի կոդը Շարժական գույքի մակնիշը և սերիան Առկա է հարկային տարվա սկզբին Ձեռք է բերվել հարկային տարում` Օտարվել է հարկային տարում` Առկա է հարկային տարվա վերջին
գինը  (արժեքը) արժույթի ԻՍՕ-ի կոդը գինը  (արժեքը) արժույթի ԻՍՕ-ի կոդը
I II III IV V VI VII VIII IX
                         
                 
                 
                 
ՈՒԹ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ  ԳՈՒՅՔ
NN ը/կ Գույքի անվանումը Առկա է հարկային տարվա սկզբին Ձեռք է բերվել հարկային տարում` Օտարվել է հարկային տարում` Առկա է հարկային տարվա վերջին
գինը  (արժեքը) արժույթի ԻՍՕ-ի կոդը գինը  (արժեքը) արժույթի ԻՍՕ-ի կոդը
I II III IV V VI VII VIII
                       
               
               
               

 

 

հայտարարագրի

թվականի

                            

(ստորագրությունը)

Էջը լրացնելիս օգտվեք հայտարարագրի լրացման կարգից և էջի շրջերեսին տեղադրված ուղեցույցից։

ÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞ

 

ԴՐԱՄԱԿԱՆ  ՄԻՋՈՑ
NN ը/կ Արժույթի ԻՍՕ-ի կոդը Չափը հարկային տարվա սկզբին Չափը հարկային տարվա վերջին
I II III IV
       
       
       
       
       
       
ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ  ԱՅԼ  ՆԵՐԴՐՈՒՄ
NN ը/կ Արժույթի
ԻՍՕ-ի կոդը
Գինը
(արժեքը) հարկային տարվա սկզբին
Ձեռքբերման գինը
(արժեքը) հարկային տարում
Օտարման գինը
(արժեքը) հարկային տարում
Գինը  (արժեքը)
հարկային տարվա վերջին
I II III IV V VI
           
           
           
           
           
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ
NN ը/կ Պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը Պարտապանի հասցեն Արժույթի ԻՍՕ-ի կոդը Փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբին Հանձնվել է հարկային տարում Վերադարձվել է հարկային տարում Զիջվել է հարկային տարում Փոխառության գումարը (չափը) հարկային տարվա վերջին
I II III IV V VI VII VIII IX
                 
                 
                 
                 

 

 

հայտարարագրի

թվականի

                            

(ստորագրությունը)

Էջը լրացնելիս օգտվեք հայտարարագրի լրացման կարգից և էջի շրջերեսին տեղադրված ուղեցույցից։

ÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞ

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ  (կոդեր 21-37)
NN ը/կ Եկամտի կոդը Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը Եկամուտ վճարողի հասցեն Եկամտի չափը (գումարը) Արժույթի ԻՍՕ-ի կոդը
I II III IV V VI
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
ԱՅԼ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
NN ը/կ Այլ եկամտի տեսակը Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը Եկամուտ վճարողի հասցեն Եկամտի չափը (գումարը) Արժույթի ԻՍՕ-ի կոդը
I II III IV V VI
           
           
           
           
           
           
           

 

 

հայտարարագրի

թվականի

                            

(ստորագրությունը)

Էջը լրացնելիս օգտվեք հայտարարագրի լրացման կարգից և էջի շրջերեսին տեղադրված ուղեցույցից։

ÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞÞ

 

Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց

    

1. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ 

 

 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ»

խորագիրը կրող 1-ին էջը լրացնում են օրենքի համաձայն հայտարարագիր ներկայացնող բոլոր հայտարարատուները, ինչպես նաև օրենքին համապատասխան հայտարարատու չհանդիսացող, սակայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնողները:

2. Ø  Խորագրի «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ» բառերից հետո ընկած վանդակում լրացվում է հարկային տարին արտահայտող տարեթիվը:

3. Ø  Խնամակալն իր խնամարկյալի հայտարարագիրը ներկայացնելիս` 1-ից մինչև 7-րդ (ներառյալ) կետերի տվյալներում լրացնում է իրեն վերաբերող տվյալները:

4. Ø  «1. Հայտարարատուի ազգանունը, անունը, հայրանունը» վանդակում լրացվում են հայտարարատուի ազգանունը, անունը և հայրանունը:

5. Ø  «2. Սոցիալական քարտի համարը» վանդակում լրացվում է հայտարարատուի սոցիալական ապահովության քարտի համարը, եթե հայտարարատուն սոցիալական ապահովության քարտ ունի:

6. Ø  «3. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը» վանդակում լրացվում են հայտարարատուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:

7. Ø  «4. Անձնագրի սերիան, համարը, տալու ամսաթիվը, կոդը» վանդակում լրացվում են հայտարարատուի անձնագրի սերիան, համարը, անձնագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի կոդը (ծածկագիրը):

8. Ø  «5. Հեռախոսահամարները» վանդակում լրացվում են հայտարարատուի այն հեռախոսների կոդերը և համարները (բնակության, ծառայողական, անհատական), որոնցով հնարավոր է կապ հաստատել հայտարարատուի հետ:

9. Ø  «6. Հաշվառման հասցեն» վանդակում լրացվում է հայտարարատուի հաշվառման հասցեն:

10. Ø  «7. Բնակության հասցեն» վանդակում լրացվում է հարկային տարում հայտարարատուի հիմնական բնակության հասցեն:

11. Ø  «8. Զբաղեցրած պաշտոնը» վանդակում լրացվում են իշխանության այն մարմնի անվանումը, որտեղ հարկային տարում պաշտոն է զբաղեցրել հայտարարատուն և իր զբաղեցրած վերջին այն պաշտոնը, որով պայմանավորված` ներկայացնում է հայտարարագիրը: Ոստիկանության ծառայության, ազգային անվտանգության և պաշտպանության հանրապետական գործադիր մարմիններում պաշտոն զբաղեցնողները «8. Զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշում են միայն իշխանության մարմնի անվանումը:

12. Ø  «9. Սկիզբը» վանդակում լրացվում է «8. Զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշված պաշտոնում հայտարարատուի նշանակման (պաշտոնավարության սկզբի) տարեթիվը:

13. Ø  «10. Ավարտը» վանդակում լրացվում է «8. Զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշված պաշտոնից հայտարարատուի ազատման (պաշտոնավարության ավարտի) տարեթիվը: Եթե պաշտոնատար անձը հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պաշտոնից չի ազատվել (պաշտոնավարությունը չի ավարտվել), ապա «10. Ավարտը» վանդակում որևէ նշում չի կատարում: Պաշտոնատար անձը հայտարարատու է նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող հինգ տարվա ընթացքում:

14. Ø  «11. Ինձ փոխկապակցված անձինք են`» կետի տվյալների 1-ին (11.1), 2-րդ (11.2), 3-րդ (11.3) և 4-րդ (11.4) վանդակներից յուրաքանչյուրում պաշտոնատար անձը նշում է մեկ հարազատի (ամուսնու, ծնողի, զավակի, քրոջ կամ եղբոր) ազգանունը, անունը և հայրանունը: Փոխկապակցված անձինք են՝

1) պաշտոնատար անձի ամուսինը, համատեղ ապրող ծնողը և համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) ու չամուսնացած զավակը.

2) պաշտոնատար անձի ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում՝ համատեղ ապրող ծնողը և համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) ու չամուսնացած քույրը և եղբայրը.

3) պաշտոնատար անձի ամուսնացած չլինելու և զավակ ունենալու դեպքում՝ համատեղ ապրող չափահաս (18 տարին լրացած) ու չամուսնացած զավակը և համատեղ ապրող ծնողը:

15. Ø  12-րդ կետի տվյալը լրացնում է միայն պաշտոնատար անձին փոխկապակցված անձը` նշելով իրեն փոխկապակցված պաշտոնատար անձանց տվյալները:

16. Ø  «12. Ինձ փոխկապակցված պաշտոնատար անձինք են`» տվյալի 1-ին (12.1, 12.2, 12.3, 12.4) և 2-րդ (12.5, 12.6, 12.7 և 12.8) տողերից յուրաքանչյուրում փոխկապակցված անձը նշում է իրեն փոխկապակցված մեկ պաշտոնատար անձի տվյալները`

1) «12.1. ազգանունը, անունը» վանդակում նշում է իրեն փոխկապակցված առաջին պաշտոնատար անձի ազգանունը և անունը.

2) «12.2. զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշում է «12.1. ազգանունը, անունը» վանդակում նշված անձի զբաղեցրած այն վերջին պաշտոնը, որով պայմանավորված` հայտարարագիր է ներկայացնում: Ոստիկանության ծառայության, ազգային անվտանգության և պաշտպանության հանրապետական գործադիր մարմիններում պաշտոն զբաղեցնող փոխկապակցված պաշտոնատար անձանց պաշտոնները լրացնելիս` «12.2. զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշվում է միայն իշխանության մարմնի անվանումը.

3) «12.3. սկիզբը» վանդակում նշում է «12.1. ազգանունը, անունը» վանդակում նշված անձի «12.2. զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշված պաշտոնում նշանակման (պաշտոնավարության սկզբի) տարեթիվը.

4) «12.4. ավարտը» վանդակում նշում է «12.1. ազգանունը, անունը» վանդակում նշված անձի «12.2. զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշված պաշտոնից ազատման (պաշտոնավարության ավարտի) տարեթիվը: Եթե փոխկապակցված պաշտոնատար անձը հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պաշտոնից չի ազատվել (պաշտոնավարությունը չի ավարտվել), ապա «12.4. ավարտը» վանդակում որևէ նշում չի կատարվում.

5) «12.5. ազգանունը, անունը» վանդակում նշում է իրեն փոխկապակցված երկրորդ պաշտոնատար անձի ազգանունը և անունը.

6) «12.6. զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշում է «12.5. ազգանունը, անունը» վանդակում նշված անձի զբաղեցրած այն վերջին պաշտոնը, որով պայմանավորված` հայտարարագիր է ներկայացնում: Ոստիկանության ծառայության, ազգային անվտանգության և պաշտպանության հանրապետական գործադիր մարմիններում պաշտոն զբաղեցնող փոխկապակցված պաշտոնատար անձանց պաշտոնները լրացնելիս` «12.6. զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշվում է միայն իշխանության մարմնի անվանումը.

7) «12.7. սկիզբը» վանդակում նշում է «12.5. ազգանունը, անունը» վանդակում նշված անձի «12.6. զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշված պաշտոնում նշանակման (պաշտոնավարության սկզբի) տարեթիվը.

8) «12.8. ավարտը» վանդակում նշում է «12.5. ազգանունը, անունը» վանդակում նշված անձի «12.6. զբաղեցրած պաշտոնը» վանդակում նշված պաշտոնից ազատման (պաշտոնավարության ավարտի) տարեթիվը: Եթե փոխկապակցված պաշտոնատար անձը հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պաշտոնից չի ազատվել (պաշտոնավարությունը չի ավարտվել), ապա «12.8. ավարտը» վանդակում որևէ նշում չի կատարվում։

17. Ø  «13. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» վանդակում լրացվում է հարկային մարմնի կողմից անհատ ձեռնարկատիրոջը տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

18. Ø  «14. Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը» վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարը:

19. Ø  «15. Խնամարկյալիս ազգանունը, անունը, հայրանունը» վանդակում խնամակալը լրացնում է իր խնամարկյալի ազգանունը, անունը և հայրանունը:

20. Ø  «16. Սոցիալական քարտի համարը» վանդակում խնամակալը լրացնում է իր խնամարկյալի սոցիալական ապահովության քարտի համարը, եթե նրա խնամարկյալը սոցիալական ապահովության քարտ ունի:

21. Ø  «17. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը» վանդակում խնամակալը լրացնում է իր խնամարկյալի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:

22. Ø  «18. Հայտարարագիրը բաղկացած է» վանդակում թվերով և տառերով նշվում է հայտարարագրի լրացված էջերի թիվը, որում ներառվում են հայտարարագրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ էջերը, հայտարարագրի լրացման կարգի 24-րդ կետում նշված նույնօրինակ (պատճենված) էջը (էջերը), 31-րդ կետում նշված` հայտարարագրին կցվող առանձին էջը (էջերը), ինչպես նաև ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի էջերը:

23. Ø  «19. Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» վանդակում թվերով նշվում են հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը: Հայտարարագիրը պատվիրված նամակով ուղարկելիս` «19. Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» վանդակը կարող է չլրացվել:

24. Ø  «20. Համաձայն եմ, որ հայտարարագիրս հրապարակվի» վանդակում նշվում է «այո» բառը, եթե հայտարարատուն համաձայն է, որ իր հայտարարագիրն ամբողջությամբ հրապարակվի:

 

Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց

 

1. Ø  Պաշտոնատար անձինք, նրանց փոխկապակցված անձինք և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք հայտարարագրի 2-րդ էջի «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժինը լրացնում են, եթե հարկային տարում իրականացրել են անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ:

2. Ø  Որպես պաշտոնատար անձ կամ փոխկապակցված անձ հայտարարագիր ներկայացնողներն առաջին հայտարարագրում արտացոլում են նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

3. Ø  1-ին կետում չնշված ֆիզիկական անձինք «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժինը լրացնում են, եթե հարկային տարում իրականացրած անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 50 միլիոն դրամը:

4. Ø  «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են հարկային տարում հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ձեռքբերումների և օտարումների մասին տվյալները:

5. Ø  I` «NN/ը/կ» սյունակում լրացվում է հայտարարագրվող անշարժ գույքի հերթական համարը:

6. Ø  II.` «Գույքի կոդը» սյունակում լրացվում են հայտարարագրվող անշարժ գույքի հետևյալ կոդերը.

 

Անշարժ գույքը

Կոդը

Հողամաս

111

Ընդերքի մաս

121

Մեկուսի ջրային օբյեկտ

131

Անտառ

141

Բազմամյա տնկի

151

Շենք և շինություն

161

Հողին ամրակայված այլ անշարժ գույք

171

 

7. Ø  III` «Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն» սյունակում լրացվում է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող` համապատասխան տողում նշված անշարժ գույքի լրիվ հասցեն:

8. Ø  IV` «Առկա է հարկային տարվա սկզբին» սյունակի համապատասխան տողի առանձնացված վանդակում նշվում է լատինատառ «X» կամ «V», եթե նշված անշարժ գույքը հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ սեփականության իրավունքով պատկանել է հայտարարատուին:

9. Ø  V` «Ձեռք է բերվել հարկային տարում` գինը (արժեքը)» սյունակի համապատասխան տողում նշվում է անշարժ գույքի ձեռքբերման գինը (արժեքը), եթե այն ձեռք է բերվել հարկային տարվա ընթացքում:

10. Ø  VI` «Ձեռք է բերվել հարկային տարում` արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է V սյունակի համապատասխան տողում նշված գումարի արժույթի` ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգի 28-րդ կետում նշված ԻՍՕ-ի կոդը (այսուհետ` հայտարարագրում` ԻՍՕ-ի կոդ):

11. Ø  VII` «Օտարվել է հարկային տարում` գինը (արժեքը)» սյունակի համապատասխան տողում նշվում է անշարժ գույքի օտարման գինը (արժեքը), եթե այն օտարվել է հարկային տարվա ընթացքում:

12. Ø  VIII` «Օտարվել է հարկային տարում` արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է VII սյունակի համապատասխան տողում նշված գումարի արժույթի ԻՍՕ-ի կոդը:

13. Ø  IX` «Առկա է հարկային տարվա վերջին» սյունակի առանձնացված վանդակում նշվում է լատինատառ «X» կամ «V», եթե համապատասխան տողում նշված անշարժ գույքը հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ սեփականության իրավունքով պատկանել է հայտարարատուին:

14. Ø  Պաշտոնատար անձինք, նրանց փոխկապակցված անձինք և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք հայտարարագրի 2-րդ էջի «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժինը լրացնում են, եթե հարկային տարում իրականացրել են շարժական գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ:

15. Ø  Որպես պաշտոնատար անձ կամ փոխկապակցված անձ հայտարարագիր ներկայացնողներն առաջին հայտարարագրում արտացոլում են նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող շարժական գույքը` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

16. Ø  14-րդ կետում չնշված ֆիզիկական անձինք «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժինը լրացնում են, եթե հարկային տարում իրականացրած շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը:        

17. Ø  «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են հարկային տարում հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի ձեռքբերումների և օտարումների մասին տվյալները:

18. Ø  I` «NN/ը/կ» սյունակում լրացվում է հայտարարագրվող շարժական գույքի հերթական համարը:

19. Ø  II` «Գույքի կոդը» սյունակում լրացվում են հայտարարագրվող շարժական գույքի հետևյալ կոդերը.

 

Շարժական գույքը

Կոդը

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոց

201

Անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ

202

Կցորդ, կիսակցորդ

203

Օդային փոխադրամիջոց

204

Ջրային փոխադրամիջոց

205

 

20. Ø  III` «Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող` համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան:

21. Ø  IV` «Առկա է հարկային տարվա սկզբին» սյունակի համապատասխան տողի առանձնացված վանդակում նշվում է լատինատառ «X» կամ «V», եթե նշված շարժական գույքը հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ սեփականության իրավունքով պատկանել է հայտարարատուին:

22. Ø  V` «Ձեռք է բերվել հարկային տարում` գինը (արժեքը)» սյունակի համապատասխան տողում նշվում է շարժական գույքի ձեռքբերման գինը (արժեքը), եթե այն ձեռք է բերվել հարկային տարվա ընթացքում:

23. Ø  VI` «Ձեռք է բերվել հարկային տարում` արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է V սյունակի համապատասխան տողում նշված գումարի արժույթի ԻՍՕ-ի կոդը:

24. Ø  VII` «Օտարվել է հարկային տարում` գինը (արժեքը)» սյունակի համապատասխան տողում նշվում է շարժական գույքի օտարման գինը (արժեքը), եթե այն օտարվել է հարկային տարվա ընթացքում:

25. Ø VIII` «Օտարվել է հարկային տարում` արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է VII սյունակի համապատասխան տողում նշված գումարի արժույթի ԻՍՕ-ի կոդը:

26. Ø  IX` «Առկա է հարկային տարվա վերջին» սյունակի առանձնացված վանդակում նշվում է լատինատառ «X» կամ «V», եթե համապատասխան տողում նշված շարժական գույքը հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ սեփականության իրավունքով պատկանել է հայտարարատուին:

27. Ø  Բոլոր հայտարարատուները «ՈՒԹ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻՑ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻՑ ԱՎԵԼԻ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԳՈՒՅՔ» բաժինը լրացնում են, եթե հարկային տարում ձեռք են բերել կամ օտարել են 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք` բացառությամբ անշարժ գույքի, շարժական գույքի, դրամական միջոցի, արժեթղթի և այլ ներդրման, փոխառության (այսուհետ` թանկարժեք գույք):

28. Ø  Որպես պաշտոնատար անձ կամ փոխկապակցված անձ հայտարարագիր ներկայացնողներն իրենց առաջին հայտարարագրում չեն արտացոլում սեփականության իրավունքով իրենց պատկանող թանկարժեք գույքը` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

29. Ø  Թանկարժեք գույքի կազմում կարող են ընդգրկվել, մասնավորապես, թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորները, մշակութային առարկաները, հնաոճ իրերը, թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված արտադրանքը, թանկարժեք կահույքը և այլն:

30. Ø  I` «NN/ը/կ» սյունակում լրացվում է հայտարարագրվող թանկարժեք գույքի հերթական համարը:

31. Ø  II` «Գույքի անվանումը» սյունակում լրացվում են հայտարարատուին պատկանող թանկարժեք գույքի անվանումը, համառոտ հատկանիշը և այլն: Օրինակ, «Ոսկու բանկային (ստանդարտացված) ձուլակտոր, 2 կիլոգրամանոց, 5 հատ, հարգը` 996», «Գեղանկար` Մ. Սարյան, 1949 թ.», «Գորգ` պարսկական` XIX դար», «Բրոնզաձույլ արձանիկների համակազմ` XVIII դար, Հնդկաստան», «Հյուրասրահի կահույք «Լյուդովիկոս XIV»:

32. Ø  III` «Առկա է հարկային տարվա սկզբին» սյունակի համապատասխան տողի առանձնացված վանդակում նշվում է լատինատառ «X» կամ «V», եթե նշված թանկարժեք գույքը հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ պատկանել է հայտարարատուին:

33. Ø  IV` «Ձեռք է բերվել հարկային տարում` գինը (արժեքը)» սյունակի համապատասխան տողում նշվում է թանկարժեք գույքի ձեռքբերման գինը (արժեքը), եթե այն ձեռք է բերվել հարկային տարվա ընթացքում:

34. Ø  V` «Ձեռք է բերվել հարկային տարում` արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է IV սյունակի համապատասխան տողում նշված գումարի արժույթի ԻՍՕ-ի կոդը:

35. Ø  VI` «Օտարվել է հարկային տարում` գինը (արժեքը)» սյունակի համապատասխան տողում նշվում է թանկարժեք գույքի օտարման գինը (արժեքը), եթե այն օտարվել է հարկային տարում:

36. Ø  VII` «Օտարվել է հարկային տարում` արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է VI սյունակի համապատասխան տողում նշված գումարի արժույթի ԻՍՕ-ի կոդը:

37. Ø  VIII` «Առկա է հարկային տարվա վերջին» սյունակի առանձնացված վանդակում նշվում է լատինատառ «X» կամ «V», եթե համապատասխան տողում նշված թանկարժեք գույքը հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պատկանել է հայտարարատուին:

 

Հայտարարագրի 3-րդ էջի լրացման ուղեցույց

 

1. Ø  Հայտարարագրի 3-րդ էջի «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ» բաժինը լրացնում են միայն պաշտոնատար անձինք, նրանց փոխկապակցված անձինք և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք:

2. Ø  1-ին կետում չնշված ֆիզիկական անձինք հայտարարագրի 3-րդ էջի «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ» բաժինը չեն լրացնում:

3. Ø  1-ին կետում նշված անձինք օրենքի համաձայն ներկայացվող առաջին տարվա «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ» բաժնում դրամական միջոցներն արտացոլում են ամբողջ ծավալով` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ: Հետագա տարիներին «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ» բաժինը լրացվում է, եթե հարկային տարում դրամական միջոցների կազմում փոփոխություններ են կատարվել:

4. Ø  I` «NN/ը/կ» սյունակում առանձին տողերով լրացվում է հայտարարագրվող դրամական միջոցի (Հայաստանի Հանրապետության դրամի կամ արտարժույթի տվյալ տեսակի) հերթական համարը: Ընդ որում, դրամական միջոցի յուրաքանչյուր արժույթի մասին տվյալներն արտացոլելու համար առանձնացվում է մեկ հերթական համար:

5. Ø  II` «Արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում արտացոլվում է հայտարարատուի դրամական միջոցի ԻՍՕ-ի կոդը: ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների գումարն արտացոլելիս` III սյունակում նշվում է «ԽՄՌ» հապավումը:

6. Ø  III` «Չափը հարկային տարվա սկզբին» սյունակի համապատասխան տողում արտացոլվում է II սյունակում նշված դրամական միջոցի (այդ թվում` բանկերում ունեցած) մեծությունը (գումարը)` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ:

7. Ø  IV` «Չափը հարկային տարվա վերջին» սյունակի համապատասխան տողում արտացոլվում է II սյունակում նշված դրամական միջոցի (այդ թվում` բանկերում ունեցած) մեծությունը (գումարը)` հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

8. Ø  Պաշտոնատար անձինք, նրանց փոխկապակցված անձինք և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք հայտարարագրի 3-րդ էջի «ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» էջը լրացնում են, եթե հարկային տարում իրականացրել են արժեթղթի և (կամ) այլ ներդրման ձեռքբերման կամ օտարման գործարքներ:

9. Ø  Որպես պաշտոնատար անձ կամ փոխկապակցված անձ հայտարարագիր ներկայացնողներն առաջին հայտարարագրում արտացոլում են նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

10. Ø  1-ին կետում չնշված ֆիզիկական անձինք «ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժինը լրացնում են, եթե հարկային տարում իրականացրած արժեթղթերի և (կամ) այլ ներդրման ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը:

11. Ø  «ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժնում լրացվում են հարկային տարում հայտարարատուի ձեռք բերած և օտարած արժեթղթերի (պարտատոմսի, չեկի, մուրհակի, բաժնետոմսի և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթղթի` բացառությամբ բանկային վկայագրի) և այլ ներդրումների (բաժնեմասի, փայաբաժնի) մասին տվյալները: III, IV, V և VI սյունակներում նշվում է արժեթղթի և այլ ներդրման գումարի չափը` ձեռքբերման գնով, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող արժեքը: Այդ արժեքի հետագա փոփոխությունը չի արտացոլվում հաջորդ տարիների հայտարարագրերում:

12. Ø  I` «NN/ը/կ» սյունակում լրացվում է հայտարարագրվող արժեթղթի կամ այլ ներդրման հերթական համարը:

13. Ø  II` «Արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում լրացվում է արժեթղթի կամ այլ ներդրման ձեռքբերման կամ ներդրման արժույթի ԻՍՕ-ի կոդը:

14. Ø  III` «Գինը (արժեքը) հարկային տարվա սկզբին» սյունակի համապատասխան տողում նշվում է հայտարարատուին պատկանող` միևնույն արժույթով արժեթղթի կամ այլ ներդրման ընդհանուր գումարի չափը` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ:

15. Ø  IV` «Ձեռքբերման գինը (արժեքը) հարկային տարում» սյունակի համապատասխան տողում նշվում է հարկային տարում հայտարարատուի ձեռք բերած` միևնույն արժույթով արժեթղթի կամ իրականացրած այլ ներդրման ընդհանուր գումարի չափը:

16. Ø  V` «Օտարման գինը (արժեքը) հարկային տարում» սյունակի համապատասխան տողում նշվում է հարկային տարում հայտարարատուի օտարած` միևնույն արժույթով արժեթղթի կամ այլ ներդրման ընդհանուր գումարի չափը:

17. Ø  VI` «Գինը (արժեքը) հարկային տարվա վերջին» սյունակի համապատասխան տողում նշվում է հայտարարատուին պատկանող` միևնույն արժույթով արժեթղթի կամ այլ ներդրման ընդհանուր գումարի չափը` հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: VI սյունակի համապատասխան տողում արտացոլված ցուցանիշը պետք է հավասար լինի III և IV սյունակներում արտացոլված ցուցանիշների գումարի և V սյունակում արտացոլված ցուցանիշի տարբերությանը (սVI=սIII+սIV-սV):

18. Ø  «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առումով փոխառություն է համարվում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի (փոխառության գումարի) կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնումը` միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույքի վերադարձման պայմանով:

19. Ø  Պաշտոնատար անձինք, նրանց փոխկապակցված անձինք և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք «ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ» բաժինը լրացնում են, եթե հարկային տարում փոխառություն են հանձնել այլ սուբյեկտի, կամ հարկային տարում նրանց է վերադարձվել կամ նրանց կողմից զիջվել է այլ սուբյեկտի հանձնած փոխառությունը:

20. Ø  Որպես պաշտոնատար անձ կամ փոխկապակցված անձ հայտարարագիր ներկայացնողներն առաջին հայտարարագրում արտացոլում են նաև այլ սուբյեկտին իրենց հանձնած, սակայն հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ չվերադարձված փոխառության գումարները (չափերը):

21. Ø 19-րդ կետում չնշված ֆիզիկական անձինք «ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ» բաժինը լրացնում են, եթե հարկային տարում այլ սուբյեկտներին իրենց հանձնած փոխառությունների ընդհանուր գումարը (չափը) կամ այլ սուբյեկտների կողմից իրենց վերադարձված կամ այլ սուբյեկտներին զիջված փոխառությունների ընդհանուր գումարը (չափը) գերազանցել է 8 միլիոն դրամը:

22. Ø «ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ» բաժնում լրացվում են հարկային տարում հայտարարատուի կողմից այլ սուբյեկտներին հանձնված փոխառության կամ նախկինում (այդ թվում` հարկային տարում) հանձնված փոխառության վերադարձի կամ զիջման մասին տվյալները: Ընդ որում, նախկինում հանձնած փոխառության վերադարձը հայտարարատուի համար եկամուտ չի համարվում:

23. Ø I` «NN/ը/կ» սյունակում լրացվում է հայտարարագրվող փոխառության հերթական համարը: Ընդ որում, միևնույն պարտապանի նկատմամբ տարբեր արժույթներով կամ բնամթերքով փոխառությունը լրացնելու համար օգտագործվում են առանձին տողեր:         

24. Ø II` «Պարտապանի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը» սյունակում լրացվում են պարտապան կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը:

25. Ø III` «Պարտապանի հասցեն» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված պարտապանի լրիվ հասցեն:

26. Ø IV` «Արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում լրացվում է փոխառության արժեքը բնորոշող արժույթի ԻՍՕ-ի կոդը: Բնամթերքով փոխառության դեպքում IV սյունակում լրացվում է «ԲՄԹ»:

27. Ø «ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ» բաժնի V, VI, VII, VIII և IX սյունակներում բնամթերքով փոխառության արժեքը հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող արժեքով: Բնամթերքով փոխառության հայտարարագրած արժեքի հետագա փոփոխությունը չի արտացոլվում հաջորդ տարիների հայտարարագրերում:

28. Ø V` «Փոխառության գումարը (չափը) հարկային տարվա սկզբին» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված պարտապանին հանձնած փոխառության գումարը (չափը)` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ, IV սյունակում նշված արժույթով, իսկ 27-րդ կետում նշված դեպքում` Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

29. Ø VI` «Հանձնվել է հարկային տարում» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարատուի կողմից հարկային տարում պարտապանին հանձնած կամ նախկինում հանձնածին ավելացած փոխառության գումարը (չափը)` IV սյունակում նշված արժույթով, իսկ 27-րդ կետում նշված դեպքում` Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

30. Ø VII` «Վերադարձվել է հարկային տարում» սյունակի համապատասխան տողում լրացվում է պարտապանի կողմից հարկային տարում հայտարարատուին վերադարձրած փոխառության գումարը (չափը)` IV սյունակում նշված արժույթով, իսկ 27-րդ կետում նշված դեպքում` Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

31. Ø VIII` «Զիջվել է հարկային տարում» սյունակի համապատասխան տողում լրացվում է հարկային տարում հայտարարատուի կողմից պարտապանին զիջված փոխառության գումարը (չափը)` IV սյունակում նշված արժույթով, իսկ 27-րդ կետում նշված դեպքում` Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

32. Ø IX` «Փոխառության գումարը (չափը) հարկային տարվա վերջին» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված պարտապանին հանձնած փոխառության գումարը (չափը)` հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, IV սյունակում նշված արժույթով, իսկ 27-րդ կետում նշված դեպքում` Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: IX սյունակում արտացոլված ցուցանիշը պետք է հավասար լինի V ու VI սյունակներում արտացոլված ցուցանիշների գումարի և VII ու VIII սյունակներում արտացոլված ցուցանիշների տարբերությանը (սIX=սV+սVI-սVII-սVIII):

 

Հայտարարագրի 4-րդ էջի լրացման ուղեցույց

 

1. Ø Հայտարարագրի 4-րդ էջի «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են 3-րդ կետում նշված` հարկային տարում հայտարարատուի ստացած եկամուտների մասին տվյալները:

2. Ø I` «NN/ը/կ» սյունակում լրացվում է հայտարարագրվող եկամտի հերթական համարը:

3. Ø II` «Եկամտի կոդը» սյունակում նշվում են հայտարարագրվող եկամտի հետևյալ կոդերը.

 

Եկամուտը

Կոդը

Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ

21

Ռոյալթիներ և հեղինակային վարձատրություն

22

Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց տոկոս և այլ հատուցում

23

Շահաբաժիններ

24

Խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտներ (շահումներ)

25

Մրցույթների և մրցությունների իրային կամ դրամական շահումներ (մրցանակներ)

26

Վիճակախաղերի իրային կամ դրամական շահումներ (մրցանակներ)

27

Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք, դրամական միջոցներ (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած)

28

Ապահովագրական հատուցումներ

29

Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտ

30

Վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում

31

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ

32

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ

33

Ժառանգության կարգով ստացված գույք (այդ թվում՝ դրամական միջոցներ)

34

Փոխառություններ (վարկեր)

35

Միանվագ վճարներ

36

Գույքային իրավունքներից ստացված եկամուտ

37

 

«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում 33 կոդը (ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ) լրացվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում: Ընդ որում, այդ դեպքում III` «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը» և IV` «Եկամուտ վճարողի հասցեն» սյունակները չեն լրացվում, իսկ V` «Եկամտի չափը (գումարը)» սյունակում արտացոլում է ձեռնարկատիրական գործունեությունից ստացած փաստացի եկամտի և փաստացի կատարած ծախսերի դրական տարբերությունը:

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առումով ձեռնարկատիրական գործունեությունից ստացած փաստացի եկամուտը դրամարկղային մեթոդով որոշվող ակտիվների ներհոսքն է, այսինքն` հաշվեգրված, սակայն փաստացի չհատուցված եկամուտները հաշվի չեն առնվում:

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առումով փաստացի կատարած ծախսը դրամարկղային մեթոդով ակտիվների արտահոսքն է, այսինքն` փաստացի կատարված հատուցումը որևէ ստացված կամ ստացվելիք ակտիվի դիմաց: Մասնավորապես, ծախս չեն համարվում հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները, փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածությունը, ոչ նյութական ակտիվների մաշվածությունը և այլն: Հիմնական միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման դեպքում` դրանց ձեռքբերման ամբողջ արժեքը ձեռքբերման հարկային տարում, «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առումով, ծախս է համարվում:

«Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առումով հայտարարատուի կողմից տրված փոխառության վերադարձը եկամուտ չի համարվում, «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում չի արտացոլվում:

4. Ø III` «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը» սյունակում լրացվում է հայտարարատուին եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:

5. Ø IV` «Եկամուտ վճարողի հասցեն» սյունակի համապատասխան տողում լրացվում է նշված եկամուտ վճարած կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը:

6. Ø V` «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից` հարկային տարում հայտարարատուին Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով և (կամ) բնամթերային (ոչ դրամական ձևով) վճարված համապատասխան եկամտի տեսակի (միևնույն կոդով) չափը:

Բնամթերային (ոչ դրամական ձևով) ստացված եկամուտներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Գույքի փոխանակման գործարքների դեպքում V սյունակում նշվում է ստացված գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով որոշվող արժեքը:

V սյունակում նշվում է III սյունակի համապատասխան տողում նշված եկամուտ վճարողի կողմից հայտարարատուին առձեռն վճարած կամ նրա հաշվին փոխանցած գումարը կամ բնամթերքով ստացված եկամտի` Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված արժեքը: Այսինքն` օրենքով սահմանված դեպքերում հարկերը կամ պարտադիր վճարները եկամուտ վճարողի կողմից պահված լինելու դեպքում` V սյունակում նշվող գումարը չի ներառում պահված հարկերը և պարտադիր վճարները: Այն դեպքերում, երբ եկամուտ վճարողը հարկի կամ պարտադիր վճարի պահում չի կատարել` V սյունակում նշվում է ամբողջ ստացած գումարը:

Ժառանգության կարգով գույք (այդ թվում` դրամական միջոցներ) ստացած լինելու դեպքում (կոդ 34)` IV` «Եկամուտ վճարողի հասցեն» սյունակում լրացվում է ժառանգատուի վերջին հաշվառման հասցեն:

7. Ø VI` «Արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակի համապատասխան տողում նշվում է V սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի ԻՍՕ-ի կոդը: Բնամթերային (ոչ դրամական ձևով) ստացված եկամտի դեպքում VI սյունակում նշվում է «ԲՄԹ» հապավումը:

8. Ø Հայտարարագրի 4-րդ էջի «ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են 3-րդ կետում

չնշված` հարկային տարում հայտարարատուի ստացած եկամուտների մասին տվյալները: «ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում չեն կարող լրացվել այնպիսի եկամուտներ, որոնք պետք է լրացվեն «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում:

9. Ø I` «NN/ը/կ» սյունակում լրացվում է հայտարարագրվող եկամտի հերթական համարը:

10. Ø II` «Այլ եկամտի տեսակը» սյունակում նշվում է հայտարարագրվող եկամտի` 3-րդ կետում

չնշված տեսակը (անվանումը): Մասնավորապես, II սյունակում կարող է նշվել` «Մեղվաբուծությունից», «Սեփական գյուղատնտեսական մթերքների իրացումից», «Դոնորությունից» և այլն:

11. Ø III` «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը» սյունակում լրացվում են հայտարարատուին եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:    

12. Ø IV` «Եկամուտ վճարողի հասցեն» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարող կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը:

13. Ø V` «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից հայտարարատուին վճարված եկամտի գումարը: Բնամթերային (ոչ դրամական ձևով) ստացված եկամուտներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: V սյունակում նշվում է եկամուտ վճարողի կողմից հայտարարատուին առձեռն վճարված կամ նրա հաշվին փոխանցված գումարը: Այսինքն` օրենքով սահմանված դեպքերում հարկերը կամ պարտադիր վճարները եկամուտ վճարողի կողմից պահված լինելու դեպքում` V սյունակում նշվող գումարը չի ներառում պահված հարկերը և պարտադիր վճարները: Այն դեպքում, երբ եկամուտ վճարողը հարկի կամ պարտադիր վճարի պահում չի կատարել` V սյունակում նշվում է ամբողջ ստացած գումարը:

14. Ø VI` «Արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակի համապատասխան տողում նշվում է V սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի ԻՍՕ-ի կոդը: Բնամթերային (ոչ դրամական ձևով) ստացված եկամտի դեպքում` VI սյունակում նշվում է «ԲՄԹ» հապավումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1038-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բ ա ժ ի ն  I

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն, դրան հավասարեցված այլ վճարումներ

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտներ            

[1]  

Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով անհրաժեշտ ծախսեր`

 

- նյութական ծախսեր                       

[2]  

- վարձակալական վճարներ                      

[3]  

- չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

[4]  

- բանկային ծառայությունների համար վճարներ

[5]  

- դատական ծախսեր

[6]  

- գործուղման ծախսեր

[7]  

- պատճառած վնասի հատուցում

[8]  

- տույժեր, տուգանքներ և գույքային այլ սանկցիաներ

[9]  

- աուդիտորական, իրավաբանական, խորհրդատվական, տեղեկատվական ծախսեր

[10]  

- այլ ծախսեր

[11]  

Ընդամենը` ծախսեր

[12]  

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

[13]  

Այլ նվազեցումներ  

[14]  

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունք            

[15]  

 

 [1] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից (բացառությամբ II բաժնում նշվածի) եկամուտները, ընդ որում, ռեզիդենտները հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, ոչ ռեզիդենտները հաշվի են առնում հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները, իսկ նվազեցվող եկամուտները հաշվի չեն առնվում։

 [2]…[11] տողերում նշվում են քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով եկամուտներից նվազեցվող ծախսերը: Ընդ որում, [4] տողում չեն նշվում գույքահարկը և հողի հարկը, [9] տողում չեն նշվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները։

 [12] տողում նշվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով կատարված ծախսերի հանրագումարը (տող [2]+…+տող [11])։

[13] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերից աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ (այդ թվում՝ նյութական օգնության գումարները), ընդ որում, ռեզիդենտները հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները։

[14] տողում նշվում են աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովության վճարները։

[15] տողում նշվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը ((տող [1] - տող [12]) + (տող [13] - տող [14])), որը տեղափոխվում է [50] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերում)։

 

Բ ա ժ ի ն  II

 

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներ

 

Եկամուտների տեսակը

Եկամտի

գումարը [16]

Դրույքա-

չափը

[17]

Եկամտա-

հարկը

[18]

Ռոյալթի

[19]

     

Տոկոս

[20]

     

Վարձակալության դիմաց վճար (վարձավճար)

[21]

     

Գույքի օտարման դիմաց եկամուտ

[22]

     
 

Ընդամենը [23]

 

 

[16] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից` ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը, ընդ որում, ռեզիդենտները հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները։

[17] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար հարկի սահմանված դրույքաչափերը։

[18] սյունակում նշվում են [19], [20], [21] և [22] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ [16] x սյունակ [17])։

[23] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմաց եկամտից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [19]/սյունակ [18] + տող 20/սյունակ [18] + տող 21/սյունակ [18] + տող 22/սյունակ [18])

 

Բ ա ժ ի ն  III

 

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ

 

Ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ  

[24]  

Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսեր`

 

- նյութական ծախսեր  

[25]  

- ամորտիզացիոն մասհանումներ  

[26]  

- վարձակալական վճարներ  

[27]  

- ապահովագրական և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

[28]  

- չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

[29]  

- վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ

[30]  

- բանկային ծառայությունների համար վճարներ

[31]  

- գովազդային ծախսեր

[32]  

- ներկայացուցչական ծախսեր

[33]  

- դատական ծախսեր

[34]  

- գործուղման ծախսեր

[35]  

- պատճառած վնասի հատուցում

[36]  

- տույժեր, տուգանքներ և գույքային այլ սանկցիաներ

[37]  

- աուդիտորական, իրավաբանական, խորհրդատվական, տեղեկատվական ծախսեր

[38]  

- նախորդ 3 տարում պակաս ցույց տրված ծախսեր

[39]  

- այլ ծախսեր

[40]  

 Ընդամենը` ծախսեր  

[41]  

Նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը  

[42]  

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք  

[43]  

 

[24] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, ընդ որում, ռեզիդենտները հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները։

[25]…[40] տողերում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով եկամուտներից նվազեցվող ծախսերը: Ընդ որում, [37] տողում չեն նշվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, իսկ [39] տողում նշվում են հաշվետու տարում հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող 3 տարում պակաս ցույց տրված ծախսերը։

[41] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերի հանրագումարը (տող [25] +..+ տող [40])։

[42] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը։

 [43] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող [24] - տող [41] - տող [42]), ընդ որում, եթե արդյունքը բացասական է, ապա [43] տողում գումարը նշվում է փակագծերում, և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (սույն հայտարարագրի հետագա հաշվարկում հաշվի չի առնվում), իսկ եթե արդյունքը դրական է, ապա այն տեղափոխվում է տող [51]։

 

Բ ա ժ ի ն  IV

 

Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների ԵՎ քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտները

 

Ամիսը

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

[44]

                       

[45]

                       

[46]

                       

[47]

                       

[48]

                       

 Ընդամենը

[49]  

 

●  [44] տողում լրացվում են հարկային գործակալների հետ ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կնքած քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտների, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում՝ նյութական օգնության), ինչպես նաև նվազեցվող եկամուտների գումարները (ըստ ամիսների)։

●  [45] տողում նշվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցումների ամսական մեծությունը։

●  [46] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)։

[47] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [44] - տող [45] - տող [46])։

[48] տողում նշվում է ամսական հարկվող եկամտից ([47] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը։

[49] տողում նշվում է [48] տողում ըստ ամիսների հաշվարկված հարկի հանրագումարը։

 

Բ ա ժ ի ն  V

 

Տարեկան եկամտահարկի հաշվարկ

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունք

[50]  

Ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունք

[51]  

Տարեկան եկամուտների ստացման ամիսներ

[52]  

Անձնական նվազեցումների տարեկան մեծություն

[53]  

Հարկվող եկամուտ

[54]  

Բարեգործական և այլ անհատույց հատկացումներ

[55]  

Տարեկան հարկվող եկամուտ

[56]  

Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկ

[57]  

Տարվա համար հաշվարկված եկամտահարկ

[58]  

Նվազագույն եկամտահարկի տարեկան գումար

[59]  

 Ընդամենը` տարվա համար հաշվարկված եկամտահարկի գումար

[60]  

Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկ

[61]  

Տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները

[62]  

Հարկային գործակալների կողմից պահված հարկի գումարը

[63]  

Այլ պետություններում պահված հարկի գումարը

[64]  

Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մասը

[65]  

Հարկային արտոնությունների գումարը

[66]  

 Ընդամենը` նվազեցման ենթակա տարեկան եկամտահարկի գումարը

[67]  

Ենթակա է վճարման կամ վերադարձման (հաշվանցման)

[68]  

 

  [50] տողում նշվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (բաժին I)։

  [51] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը (բաժին III)։

  [52] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերում են I և III բաժիններում նշված եկամուտները։

  [53] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող[52]x/անձնական նվազեցումների ամսական մեծությունը/)։

  [54] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [50] + տող [51]) - տող [53]}։

  [55] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [54] - տող [54]/1,05)։

  [56] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող [54] - տող [55])։

 [57] տողում նշվում է [56] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը։

 [58] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող [23] + տող [49] + տող [57])։

 [59] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար։

 [60] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող [58] և տող [59] առավելագույնը)։

 [61] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը)։

 [62] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները։

 [63] տողում նշվում է (հարկային գործակալների կողմից տրված տեղեկանքների հիման վրա) եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) եկամտահարկի գումարը։

 [64] և [65] տողերում նշվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը։

 [66] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը։

 [67] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող [62 ]+ տող [63] + տող [65] + տող [66])։

  [68] տողում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող [60] - տող [67]` բացասական արդյունքները նշվում են փակագծերում)։

 

Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ եռամսյակների)

 

Եռամսյակը

I

II

III

IV

Ընդամենը

Գումարը

         

 

Հաշվարկը ներկայացնողի ստորագրությունը

 

(Հավելվածը փոփ. 09.07.09 N 766-Ն)   

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1038-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն հայտարարագիր ներկայացնող համարվող ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտարարատու) կողմից գույքի և եկամուտների հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) լրացման կարգը:

2. Հայտարարագրում շարժական գույքի մակնիշը լրացվում է հայերենով, իսկ սերիան` դրանց փաստաթղթերի բնագրերում արտացոլված լեզվով: Օրինակ, «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Ինֆինիտի QX 35», «Տոյոտա RAV 4»:

3. Անձնագրի սերիան և համարն արտացոլվում են փաստաթղթի բնագրում արտացոլված տվյալներին համապատասխան:

4. Արժույթների անվանումները նշվում են լատինատառ` ստանդարտների միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻՍՕ) կողմից հաստատված կոդերով: Օրինակ, «USD», «EUR», «AMD»:

5. Հայտարարագրի մյուս տվյալները լրացվում են հայերենով: Օրինակ, հասցեն` «ԱՄՆ, Կալիֆոռնիայի նահանգ, 90028, քաղ. Լոս Անջելես, Քարլթոն ուեյ փող., 5545 շ., բն. 211», կազմակերպության անվանումը` «Ջեներալ Մոթորս»:

6. Հասցեները պետք է լրացվեն ամբողջությամբ: Հասցեն լրացնելիս` անհրաժեշտ է նշել երկիրը, մարզը, նահանգը (այլ վարչատարածքային միավորը), քաղաքը (գյուղը կամ այլ բնակավայր), փողոցը (եթե տվյալ բնակավայրում կան փողոցի անվանումներ կամ համարներ), շենքը կամ բնակարանը: Օրինակ, «ՀՀ, Վայոց ձորի մարզ, գ. Աղավնաձոր, Քուչակի փող., տուն 5», «ՀՀ, քաղ. Երևան, Երվանդ Քոչարի 1 շ., բն. 127», «ՌԴ, քաղ. Կալինինգրադ, Իվան Կուպալայի փող., 105 շ., բն. 165»:

7. Հայտարարագրերում գրանցումները կատարվում են մեքենագրական տեքստով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով, կապույտ կամ սև գույնի գնդիկավոր գրիչով:

8. Հայտարարագրում կարելի է ուղղում կատարել միայն այն դեպքում, երբ սխալ լրացված տեղեկության (տվյալի) զբաղեցրած տողերում սխալ լրացված տեղեկությունից (տվյալից) հետո նույն տողի դեռևս չլրացված մասը բավարարում է ճիշտ տեղեկության (տվյալի) լրացման համար: Այդ դեպքում սխալ լրացված տեղեկության (տվյալի) վրա գրչով գիծ է քաշվում, և լրացվում է ճիշտ տեղեկությունը (տվյալը): Հայտարարատուն ուղղման դիմաց՝ աջ լուսանցքում ստորագրում է:

9. Հայտարարագրում լրացված թվային ցուցանիշների վերջին թվի վերջին թվանշանից անմիջապես հետո դրվում է «-» նշանը:

10. Յուրաքանչյուր լրացված էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը:

11. 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերից յուրաքանչյուրը լրացնելիս`

«

 

թվականի հայտարարագրի»

վանդակում լրացվում է հարկային տարին արտահայտող տարեթիվը:

12. Գույքի և եկամուտների արժեքային (գումարային) ցուցանիշները հայտարարագրում արտացոլվում են տվյալ արժույթի մեկ ամբողջի ճշտությամբ, այսինքն` թվի տասներորդական և հարյուրերորդական մասերը (մանրադրամը) անտեսվում են:

13. Գույքի անհատույց ձեռքբերման կամ օտարման դեպքում հայտարարագրի 2-րդ և 3-րդ էջերի համապատասխան սյունակում արտացոլվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլելու կարգով որոշվող արժեքը, և «արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է «ԲՄԹ»:

14. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականատերերի համաձայնությամբ, հայտարարագրում է սեփականատերերից մեկը:

15. Ընդհանուր համատեղ սեփականատերերից յուրաքանչյուրը հայտարարագրում արտացոլում է եկամտի այն մասը, որը փաստացի ստացել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումից կամ օգտագործումից (այդ թվում` որպես արտադրության միջոց օգտագործումից):

16. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գույք ունենալու դեպքում յուրաքանչյուր հայտարարատու հայտարարագրում նշում է իր բաժնեմասը:

17. Խնամակալն առանձին հայտարարագրում է իր խնամարկյալին սեփականության (այդ թվում` ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային) իրավունքով պատկանող գույքը և նրա եկամուտները: Խնամարկյալի հայտարարագրի լրացված էջերն ստորագրում է խնամակալը:

18. Եթե ֆիզիկական անձը հարկային տարվա ընթացքում թեկուզ մեկ օր զբաղեցրել է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի երկրորդ մասի 1-10-րդ կետերում նշված պաշտոն (այսուհետ` պաշտոնատար անձ) կամ պաշտոնատար անձին օրենքով սահմանված փոխկապակցված անձ (այսուհետ` փոխկապակցված անձ) է կամ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող է, ապա հարկային տարվա համար ներկայացնում է հայտարարագիր:

19. Սույն կարգի 18-րդ կետում չնշված ֆիզիկական անձը հարկային տարվա համար հայտարարագիր չի ներկայացնում, եթե հարկային տարում`

1) անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ oտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) չի գերազանցել 50 միլիոն դրամը.

2) շարժական գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ oտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) չի գերազանցել 8 միլիոն դրամը.

3) արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ oտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) չի գերազանցել 8 միլիոն դրամը.

4) փոխառության հանձնման գործարքների ընդհանուր գումարը (չափը) կամ վերադարձման գործարքների ընդհանուր գումարը (չափը) չի գերազանցել 8 միլիոն դրամը.

5) սույն կետի 1-4-րդ ենթակետերում չնշված գույքի ձեռքբերման գործարքի գինը (արժեքը) կամ օտարման գործարքի գինը (արժեքը) չի գերազանցել 8 միլիոն դրամը.

6) հայտարարատուի հայտարարագրման ենթակա դրամական եկամուտը (Հայաստանի Հանրապետության դրամով կամ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքով) և գույքի տեսքով բնամթերային եկամուտները չեն գերազանցել 8 միլիոն դրամը: Սույն կետի առումով` արտարժույթի դրամով արտահայտված փոխարժեքը որոշվում է` ելնելով հարկային տարվա դեկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

20. Սույն կարգի 18-րդ կետում նշված հայտարարատուները հայտարարագրում են նաև իրենց դրամական միջոցները (այդ թվում` բանկերում ունեցած), իսկ 19-րդ կետում նշված հայտարարատուներն իրենց դրամական միջոցները չեն հայտարարագրում:

21. Օրենքով սահմանված դեպքերում հայտարարագիր ներկայացնելիս` եկամուտները հայտարարագրվում են փաստացի ստացված ամբողջ ծավալով` անկախ նրանից, թե հարկային տարում հայտարարատուի հայտարարագրման ենթակա եկամուտը գերազանցել է օրենքով սահմանված սահմանը, թե` ոչ:

22. Սույն կարգի 18-րդ կետում նշված հայտարարատուներն իրենց առաջին հայտարարագրի 3-րդ էջի «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ» բաժինը լրացնում են ամբողջ ծավալով` հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

23. Սույն կարգի 18-րդ կետում նշված հայտարարատուները հետագա տարիներին իրենց հայտարարագրի 3-րդ էջի «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑ» բաժինը լրացնում են, եթե դրանց կազմում հարկային տարում փոփոխություններ են կատարվել:

24. Եթե հայտարարագրի էջերից որևէ մեկում որևէ բաժնի տողերի թիվը բավարար չէ` հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա դրանք լրացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթի վրա:

25. Հայտարարագրում գույքի և եկամուտների` արտարժույթով արժեքային (գումարային) ցուցանիշները Հայաստանի Հանրապետության դրամի չեն փոխարկվում, այլ արտացոլվում են այն արտարժույթով, որով կան կամ որով ստացվել են: Հայտարարագրի 2-րդ էջում`

1) միևնույն գույքը մեկից ավելի արժույթներով ձեռք բերած կամ օտարած լինելու դեպքում` համապատասխան սյունակներում գույքի արժեքն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության դրամով` հաշվարկված գործարքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով.

2) գույքը մեկ այլ գույքի հետ փոխանակելու դեպքում` համապատասխան սյունակներում նշվում է գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլելու կարգով որոշվող արժեքը, և «արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում նշվում է «ԲՄԹ».

3) գույքի դիմաց մեկ այլ գույք և գումար ստանալու կամ հանձնելու դեպքում գործարքը լրացվում է երկու տողով` մի տողի համապատասխան սյունակում նշելով գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլելու կարգով որոշվող արժեքը և «ԲՄԹ»` «արժույթի ԻՍՕ-ի կոդը» սյունակում, մյուս տողի համապատասխան սյունակներում` գումարը և արժույթի համապատասխան ԻՍՕ-ի կոդը: Այս դեպքում «NN/ը/կ» սյունակում արտացոլվում է գույքի միևնույն հերթական համարը:

26. Բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

27. Հայտարարագրում օգտագործվում են հայտարարագրման ենթակա անշարժ գույքի և շարժական գույքի ծածկագրեր (կոդեր), հայտարարագրման ենթակա եկամուտների ծածկագրեր (կոդեր), արժույթների ԻՍՕ-ի կոդեր (այսուհետ` սույն կարգում և հայտարարագրի ձևում «ծածկագիր (կոդ)» արտահայտության փոխարեն օգտագործվելու է «կոդ» բառը):

28. Արժույթների ԻՍՕ-ի կոդերը (այսուհետ` ԻՍՕ-ի կոդ) են, մասնավորապես.

 

Արժույթը

ԻՍՕ-ի կոդը

Հայկական դրամ

AMD

ԱՄՆ-ի դոլար

ՍSD

Անգլիական ֆունտ ստեռլինգ

GBP

Ավստրալիական դոլար

AՍD

Արգենտինական պեսո

ARS

Դանիական կրոն

DKK

Եգիպտական ֆունտ

EGP

Եվրո

EՍR

ՍԴՌ

XDR

Նոր թուրքական լիրա

TRY

Հին թուրքական լիրա

TRL

Իրանական ռիալ

IRR

Իսրայելական շեքել

ILS

Լեհական զլոտի

PLN

Լիբանանյան ֆունտ

LBP

Կանադական դոլար

CAD

Հնդկական ռուփի

INR

Հունգարական ֆորինտ

HՍF

Ճապոնական իեն

JPY

Նորվեգական կրոն

NOK

Շվեդական կրոն

SEK

Շվեյցարական ֆրանկ

CHF

Չեխական կրոնա

CZK

Չինական յուան

CNY

Սինգապուրյան դոլար

SGD

Սլովակյան կրոնա

SKK

Հարավկորեական վոն

KRW

Բրազիլական ռեալ

BRL

Մեքսիկական պեսո

MXN

Սաուդ. արաբական ռիալ

SAR

Սիրիական ֆունտ

SYP

ՄԱԷ դիրխամ

AED

Քուվեյթյան դինար

KWD

Բուլղարական լև

BGN

Ռումինական լև

ROL

Իսլանդական կրոն

ISK

Էստոնական կրոն

EEK

Լատվիական լատ

LVL

Լիտվական լիտ

LTL

Ղրղզական սոմ

KGS

Ղազախական տենգե

KZT

Մոլդովական լեյ

MDL

Ռուսական ռուբլի

RՍB

Ուկրաինական գրիվնյա

ՍAH

Ուզբեկական սում

ՍZS

Բելոռուսական ռուբլի

BYR

Տաջիկական սոմոնի

TJS

Թուրքմենական մանաթ

TMM

Վրացական լարի

GEL

Կիպրոսի ֆունտ

CYP

 

29. Հայտարարագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերից յուրաքանչյուրի բաժինների լրացված վերջին տողին հաջորդող չլրացված տողի կամ որևէ չլրացված բաժնի 1-ին տողի 2-րդ սյունակում դրվում է հորիզոնական գծիկ:

30. Հայտարարագրում, առանց դրանց նշանակության մասին ծանուցման, կարող են օգտագործվել հանրահայտ հապավումներ և կարճ անուններ: Օրինակ.

 

Բառը (բառերը) ամբողջությամբ

Հապավման կամ կարճ անունների թույլատրելի ձևերը

Հայաստանի Հանրապետություն

ՀՀ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիա կամ Անգլիա

Իրանի Իսլամական Հանրապետություն

Իրան

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ

մարզ

մ.

քաղաք

ք. կամ քաղ.

գյուղ

գ.

թաղամաս

թաղ.

փողոց

փ. կամ փող.

պողոտա

պող.

նրբանցք

նրբ.

շենք

շ.

բնակարան

բն.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

ՀՀ ԿԱ

նախարարություն

նախ.

պետական

պետ.

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

ՍՊԸ

փակ բաժնետիրական ընկերություն

ՓԲԸ

բաց բաժնետիրական ընկերություն

ԲԲԸ

անհատ ձեռնարկատեր

ԱՁ

 

31. Եթե սույն կարգով սահմանված հապավումների և կրճատ նշագրումների օգտագործման դեպքում հայտարարագրի համապատասխան տողերի թիվը չի բավարարում անհրաժեշտ տվյալներն ամբողջությամբ գրառելու համար, ապա հայտարարատուն կարող է օգտագործել նաև այլ հապավումներ կամ կրճատ նշագրումներ: Հապավումները և կրճատ նշագրումներն այդպիսի դեպքերում պետք է ծանուցվեն (բացատրվեն) հայտարարագրին կցվող առանձին էջում` ազատ տեքստով: Օրինակ, հայտարարատուն հարկային տարում շահաբաժնի տեսքով եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական N 4 լաբորատորիայից: Հայտարարագրի 4-րդ էջում` «ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնի III` «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը» սյունակի տողը չի բավարարի եկամուտ վճարող կազմակերպության լրիվ անվանումը լրացնելու համար: Այդ դեպքում հայտարարատուն կարող է եկամուտ վճարող կազմակերպության անվանումը լրացնել համառոտ` «ՀՀ ԳԱԱ ՆՕՔԳՀԻ փորձարարական N 4 լաբորատորիա»` միաժամանակ հապավումների բացատրությունները նշելով հայտարարագրին կցվող առանձին էջում` «ԳԱԱ` գիտությունների ազգային ակադեմիա», «ՆՕՔԳՀԻ` նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ»: Նույն կարգով հայտարարագրում կարող են օգտագործվել այլ հապավումներ և կրճատ նշագրումներ, որոնց նշանակությունը պետք է ծանուցվի հայտարարագրին կցվող առանձին էջում: Օրինակ, «տարածքային հարկային տեսչություն» բառերի փոխարեն` «ՏՀՏ», «մաքսային պետական կոմիտե» բառերի փոխարեն` «ՄՊԿ»: Հայտարարագրին կցվող առանձին էջում կարող են լրացվել նաև 1-4-րդ էջերում արտացոլված տվյալներին վերաբերող լրացուցիչ տեղեկություններ։ Հայտարարագրին կցվող` սույն կետում նշված առանձին էջը համարվում է հայտարարագրի բաղկացուցիչ մաս:

32. Սույն կարգում ներկայացված օրինակները պայմանական են:

33. Գույքի ֆիզիկական չափերի ավելացման կամ նվազման դեպքում հայտարարագրի 2-րդ և 3-րդ էջերի համապատասխան սյունակում նշվում է ավելացած կամ նվազած գույքի արժեքը: Գույքի ֆիզիկական չափերի ավելացման կամ նվազման դեպքում գույքի արժեքը կարող է որոշվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը հայտարարագրում արտացոլելու կարգով:

34. Պաշտոնատար անձինք և նրանց փոխկապակցված անձինք օրենքի համաձայն ներկայացվող առաջին հայտարարագրում արտացոլում են նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքը, շարժական գույքը, արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, փոխառությունը և դրամական միջոցները (այդ թվում` բանկերում ունեցած) հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ և դեկտեմբերի 31-ի դրությամբ:

35. Հայտարարատուն կարող է հայտարարագիրը ներկայացնել անձամբ (այդ թվում` հարկային մարմնում տեղակայված արկղերի միջոցով) կամ ուղարկել փոստով, էլեկտրոնային ստորագրության սահմանման դեպքում` էլեկտրոնային փոստի, սահմանված կարգով լիազորագիր ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով:

36. Հայտարարագիրը փոստով հարկային մարմին ուղարկվում է միայն պատվիրված նամակով: Պատվիրված նամակով ուղարկելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հայտարարատուն: Պատվիրված նամակի վրա նշվում է «Գույքի և եկամուտների հայտարարագիր» բառակապակցությունը:

37. Հայտարարագիրը փոստի միջոցով հարկային մարմին ներկայացվում է հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու համար սահմանված ընթացակարգով:

38. Հայտարարագիրը փոստով կամ այլ անձի միջոցով ուղարկվելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի պատճենը՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով: Սույն կետում նշված դեպքերում հայտարարատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը հայտարարագրին կից չներկայացվելու դեպքում հարկային մարմնի կողմից այն չի ընդունվում:

39. Օրենքին համապատասխան հայտարարատու չհանդիսացող անձինք, ովքեր սակայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտավոր են ներկայացնել ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկ, հաշվարկին կցում են նաև հայտարարագրի 1-ին էջը:

40. Անհատ ձեռնարկատերն իր հայտարարագիրը բոլոր դեպքերում ներկայացնում է անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հարկային մարմին:

41. Հարկային մարմինը հայտարարագիրը ներկայացնող անձի պահանջով տրամադրում է տեղեկանք հայտարարագիրն ընդունելու մասին: 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1038-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՇՎԱՐԿ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

 

Բ ա ժ ի ն  I

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն ԵՎ դրան հավասարեցված այլ վճարումներ

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտները  [1]

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով անհրաժեշտ ծախսերը   [2]

 

Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ  [3]

 

Այլ նվազեցումներ  [4]
                                                      

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը  [5]

 

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից
ստացված եկամուտների տեսակը

Եկամտի գումարը [6]

Դրույքա-չափը [7]

Եկամտա-հարկը [8]

Ռոյալթի    [9]
       

 

 

 

Տոկոս [10]

 

 

 

Վարձակալության դիմաց վճար (վարձավճար) [11]

 

 

 

Գույքի օտարման դիմաց եկամուտ  [12]

 

 

 

 

Ընդամենը [13]

 

 

 [1] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից (բացառությամբ II բաժնում նշվածի) եկամուտները (բացառությամբ ռոյալթիների, տոկոսների, վարձավճարների, գույքի օտարման դիմաց եկամուտների և նվազեցվող եկամուտների)

 [2] տողում նշվում են [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով նվազեցվող ծախսերը

 [3] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերից աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ (այդ թվում` նյութական օգնությունը)

 [4] տողում նշվում են [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովության վճարները

 [5] տողում նշվում է [1] տողում նշված քաղաքացիաիրավական պայմանագրերի, [3] տողում նշված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը (տող[1]-տող[2])+(տող[3]-տող[4]), որը տեղափոխվում է [24] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերում)

 [6] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից` ռոյալթիները, տոկոսները, վարձավճարները և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կառուցապատողի կողմից անշարժ գույքի` օրենքով սահմանված չափը գերազանցող տարածքների օտարումից եկամուտը

 [7] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար եկամտահարկի սահմանված դրույքաչափերը

 [8] սյունակում նշվում են [9], [10], [11] և [12] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ[6]xսյունակ[7])

 [13] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից, վարձավճարներից և գույքի օտարման դիմած եկամտից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[9]/սյունակ[8]+տող10/սյունակ[8]+տող11/սյունակ[8]+տող12/սյունակ [8])

 

Բ ա ժ ի ն  II

 

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները

 

Ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները [14]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսերը [15]

 

Նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը  [16]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը [17]

 

 

 14] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված

եկամուտները

  [15] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերը

  [16] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը

  [17] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող[14]-տող[15]-տող[16]), ընդ որում, եթե արդյունքը բացասական է, ապա [17] տողում գումարը նշվում է փակագծերի մեջ և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (հետագա հաշվարկում հաշվի չի առնվում), իսկ եթե դրական է, ապա այն տեղափոխվում է տող[25]

 

Բ ա ժ ի ն  III

 

Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի եկամուտները

 

Ամիս

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

[18]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[19]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[20]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[21]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[22]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

[23]

 

 

  [18] տողում լրացվում են հարկային գործակալներից ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացած եկամուտները, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային գումարները, ինչպես նաև նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

  [19] տողում նշվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման ամսական մեծությունը

 [20] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների)

  [21] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող[18]-տող[19]-տող[20])

  [22] տողում նշվում է ամսական հարկվող եկամտից ([21] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը

  [23] տողում նշվում է [22] տողում ըստ ամիսների հաշվարկված եկամտահարկի հանրագումարը

 

Բ ա ժ ի ն  IV

 

Տարեկան եկամտահարկի հաշվարկը

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունքը [24]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը [25]

 

Տարեկան եկամուտների ստացման ամիսները [26]

 

Անձնական նվազեցումների տարեկան մեծությունը [27]

 

Հարկվող եկամուտը [28]

 

Բարեգործական և այլ անհատույց հատկացումներ [29]

 

Տարեկան հարկվող եկամուտը [30]

 

Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը [31]

 

Տարվա համար հաշվարկված եկամտահարկը [32]

 

Նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը [33]

 

Ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկի գումարը [34]

 

Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը  [35]

 

Տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները  [36]

 

Հարկային գործակալների կողմից պահված հարկի գումարը [37]

 

Այլ պետություններում պահված հարկի գումարը [38]

 

Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մասը [39]

 

Հարկային արտոնությունների գումարը [40]

 

Ընդամենը նվազեցման ենթակա տարեկան եկամտահարկի գումարը  [41]

 

Ենթակա է վճարման կամ վերադարձման (հաշվանցման) [42]

 

 

  [24] տողում նշվում է քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի գծով արդյունքը (տող[5])

  [25] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունքը (տող[17])

  [26] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերվում են [1], [3] և [14] տողերում նշված եկամուտները

  [27] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող[26]x/անձնական նվազեցման ամսական մեծությունը/)

  [28] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [24]+տող [25])-տող[27]}

  [29] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [28]-տող[28]/1,05)

  [30] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող[28]-տող[29])

  [31] տողում նշվում է [30] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը

  [32] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[13]+տող[23]+տող[31])

  [33] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար

  [34] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող[32] և տող[33] առավելագույնը)

  [35] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը)

  [36] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները

  [38] և [39] տողերում նշվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը

  [40] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը

  [41] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող[36]+տող[37]+տող[39]+տող[40])

  [42] տողում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող[34]-տող[41]` բացասական արդյունքը նշվում է փակագծերի մեջ)

  սույն հաշվարկում ռեզիդենտները ներառում են Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացվող եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտները` հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտները

 

Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները
(ըստ եռամսյակների
)

 

Եռամսյակը

I

II

III

IV

Ընդամենը

Գումարը

 

 

 

 

 

 

            Հաշվարկը ներկայացնողի ստորագրությունը

(Հավելվածը լրաց. 09.07.09 N 766-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 1421-Ն 01.01.2012, N 1038-Ն
18.03.2011, N 255-Ն 09.04.2011, N 1038-Ն
09.07.2009, N 766-Ն 01.08.2009, N 1038-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան