ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2013 թվականի N 128-Ա
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել 2013 թվականին Գյումրիում «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովին` մշակել «Գյումրին` 2013 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2013 թ. փետրվարի 15 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. փետրվարի 15 -ի N 128-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Գևորգյան |
-ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Հ. Պողոսյան | -ՀՀ մշակույթի նախարար |
| Պ. Սաֆարան | -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Վ. Տերտերյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
| Կ.Հարությունյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
| Ա. Պողոսյան | -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
| Շ. Քոչարյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Ա. Գիզիրյան | -ՀՀ Շիրակի մարզպետ |
| Ս. Բալասանյան | -Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ) |
| Հ. Կիրակոսյան | -ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական |
| Ս. Մուրադյան | -ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ |
| Ն.Տեր-Վարդանյան | -ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական |
| Ս. Սահակյան | -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Ա. Գիլոյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
| Ա. Մկրտչյան | -«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) |
| Ն. Ծատուրյան | -Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) |
| Հ. Խաչատրյան |
-«Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |