«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 38-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 20-ի N 91 հրամանով սահմանված կարգով հաշվարկված գներով.
բ) մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:
3. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի |
Արտադրանքի բնութագիրը |
1 |
2 |
0202 |
Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած |
0203 21 - 0203 29 |
Խոզի միս` սառեցրած |
0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36 |
Ընտանի թռչունների միս և ենթամթերք` սառեցրած |
0209 00 110 |
Խոզի ճարպ |
0210 |
Միս և մսից ենթասննդամթերք` աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած |
0303, 0304 20 |
Ձուկ, ձկան ֆիլե և ձկան միս` սառեցրած |
0401, 0402, 0403, 0405 10, 0405 90, 0406 |
Կաթ և կաթնամթերք |
0407 00 |
Թռչնի ձու |
0713 - 0713 40 |
Սիսեռ, նուտ, ոսպ |
0802 50 000, 0804 10 000, 0806 20, 0813 |
Պիստակ, արմավ, չորացրած խաղող և մրգեր |
0901, 0902 |
Սուրճ, թեյ |
1006 |
Բրինձ |
1101 00, 1103 |
Ալյուր, ձավար |
120600 | Սերմեր արևածաղկի մանրատված և չմանրատված |
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 |
Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ) |
1516, 1517 |
Կենդանական և բուսական ճարպեր, հիդրոգենիզացված յուղեր, մարգարին |
1601 00 - 1605 |
Պատրաստի սննդամթերք` մսից, ձկից և խեցգետնանմաններից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից |
1701, 1702 90, 1703, 1704 |
Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն կակաո չպարունակող |
1805 00 000, 1806 |
Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո պարունակող այլ սննդամթերք |
1901 10 000 |
Մանկական սնունդ |
1902-1905 (բացի 1905 90 300-ից) |
Մակարոնային արտադրանք, ալրային հրուշակեղեն |
2001 - 2009 00 |
Մթերք` ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բուսերի այլ մասերի վերամշակումից |
2101-2105 00, 2106 90 100, 2106 90 980 |
Տարբեր սննդամթերք, հալած պանիր, բուսասերուցքային և սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային յուղի պարունակությամբ |
2201 - 2209 00 |
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
2401 - 2403 |
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
2501 00 91 |
Կերակրի աղ |
2523 21 000, 2523 90 300 |
Սպիտակ ցեմենտ` արհեստական ներկված կամ չներկված(պորտլանցեմենտ), պուզոլան-ցեմենտ |
2707, 2710, 2711 |
Նավթամթերք |
3102 - 3105 |
Պարարտանյութեր |
3208, 3209 |
Ներկեր և լաքեր |
3303 00 - 3306, 3307 10 000, 3307 20 000 |
Օծանելիք և հարդաջուր, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտնքային միջոցներ և հոտազերծիչներ |
3401, 3402 20, 3402 90 |
Օճառ, լվացող և մաքրող միջոցներ |
3819 00 000 3820 00 000 |
Արգելակային հեղուկներ Անտիֆրիզներ բացի հակասառցապատման պատրաստի հեղուկներից |
3917 21 100, 3917 22 100, 3917 23 100 |
Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և կցամասեր (oրինակ` միացքներ, ծնկեր, կցաշուրթեր) |
3923 10 000 - 3923 30, 3924 10 000 |
Պլաստմասսայե իրեր` փաթեթավորման, փոխադրման և խոհանոցային ու ճաշի սպասքների |
4011 10 000, 4011 20 |
Դողեր` օդաճնշական` մարդատար, բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար |
4012 (բացի 4012 90 900-ից) |
Դողեր` օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված |
4014 10 000, 4014 90 100 |
Հակաբեղմնավորիչներ, մանկական ծծակներ |
4818 10, 4818 20, 4818 40, 5601 10 |
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր` թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից, բամբակից |
6810 91 |
Երկաթբետոնե շինարարական կրող կոնստրուկցիաներ, բետոնից պատրաստվածքներ` ամրանավորված կամ չամրանավորված |
7007 11 10, 7007 21 910 |
Անվտանգության ապակի` ներառյալ ամրացված ապակի (մխած) կամ բազմաշերտ, որոնք չափերով կամ ձևաչափերով թույլատրվում են դրանք օգտագործել վերգետնյա տրանսպորտի համար |
7213 91 100 |
Ձողեր` շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով` բետոնի ամրանավորման համար |
7214 99 100 |
Ամրան ձողավոր` շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար |
7321 11, 7321 81 | Վառարաններ ջեռուցման, ջեռուցման-եփման և վառարաններ ուտելիք պատրաստելու համար գազային վառելիքով |
8403 10 8403 10 | Կենտրոնական ջեռուցման կաթսաներ գազային վառելիքով |
8419 11 000 | Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ |
8311 10 900 |
Էլեկտրոդներ` էլեկտրաաղեղային եռքի համար |
8509 (բացի 8509 90-ից) |
Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր |
8516 (բացի 8516 80-ից, 8516 90-ից) |
Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ |
8517 30 000 |
Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային կապի համար |
8517 50 |
Ապարատներ կրող հաճախությամբ հաղորդալարային կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի համար |
8525 10 500, 8525 10 800, 8525 20 910, 8525 20 990 |
Ռադիոյի և հեռախոսային, ռադիոհեռագրային կապի, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ |
8536 20 100, 8536 41, |
Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, |
9018 31 100 |
Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ առանց ասեղի |
9302 00 |
Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 կամ 9304 ապրանքախմբերում ընդգրկվածներից) |
9303 20 950-ից |
Ողորկափող որսորդական և սպորտային հրազեն, այդ թվում` համակցված հրազեն |
9303 30 000-ից |
Ակոսափող որսորդական և սպորտային հրազեն |
9303 90 000-ից |
Ազդանշանային զենք |
9304 00 000-ից |
Օդաճնշիչ և գազային զենք |
9306 10 000-ից |
Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ կենդանիների արդյունագործական սպանդի համար նախատեսված կարճ,դուրս թռչող ձողով ատրճանակների փամփուշտներ |
9306 21 000-ից |
Ողորկավոր հրազենի փամփուշտներ |
9306 29 700-ից, |
Ակոսափող հրազենի փամփուշտներ |
9306 30 980-ից |
Գազային, ազդանշանային զենքի փամփուշտներ և հրթիռներ |
9405 (բացի 9405 10 100-ից, 9405 50 000-ից, 9405 60-ից, 9405 91-ից, 9405 92-ից, 9405 99-ից) |
Էլեկտրական լուսավորման սարքավորումներ |
9502, 9503 (բացի |
Խաղալիքներ |
(Ցանկը խմբ. 23.12.04 N 1829-Ն, խմբ., լրաց. 02.02.06 N 238-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ծառայության ծածկագիրն |
Ծառայության անվանումը |
122101-122106, 122200, 122201, 122400, 122403, 122404 |
Հանրային սննդի ծառայություններ |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.06.2012, N 769-Ն | 14.07.2012, N 1149-Ն | |
22.12.2011, N 1932-Ն | 31.03.2012, N 1149-Ն | |
09.12.2010, N 1599-Ն | 23.12.2010, N 1149-Ն | |
08.07.2010, N 847-Ն | 22.07.2010, N 1149-Ն | |
28.08.2008, N 976-Ն | 20.09.2008, N 1149-Ն | |
19.10.2006, N 1454-Ն | 09.11.2006, N 1149-Ն | |
02.02.2006, N 238-Ն | 21.04.2006, N 1149-Ն | |
23.12.2004, N 1829-Ն | 20.01.2005, N 1149-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|