ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2013 թվականի N 128-Ա
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել 2013 թվականին Գյումրիում «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովին` մշակել «Գյումրին` 2013 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք» ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2013 թ. փետրվարի 15 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. փետրվարի 15 -ի N 128-Ա որոշման  | 
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Գևորգյան | 
 -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)  | 
| Հ. Պողոսյան | -ՀՀ մշակույթի նախարար | 
| Պ. Սաֆարան | -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | 
| Վ. Տերտերյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ | 
| Կ.Հարությունյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | 
| Ա. Պողոսյան | -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | 
| Շ. Քոչարյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | 
| Ա. Գիզիրյան | -ՀՀ Շիրակի մարզպետ | 
| Ս. Բալասանյան | -Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ) | 
| Հ. Կիրակոսյան | -ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական | 
| Ս. Մուրադյան | -ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ | 
| Ն.Տեր-Վարդանյան | -ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական | 
| Ս. Սահակյան | -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | 
| Ա. Գիլոյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ | 
| Ա. Մկրտչյան | -«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) | 
| Ն. Ծատուրյան | -Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ) | 
| Հ. Խաչատրյան | 
 -«Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |