ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2008 թվականի N 1015-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթացիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները և չափերը սահմանելու մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը «Սահմանել, որ» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների» բառերով.
2) «ա» կետը «10 տոկոսը» բառերից հետո լրացնել «` այդ չափը գերազանցող մասով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|