ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2008 թվականի N 596-Ա
Վ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության, 15-րդ հոդվածի 21 -րդ մասի առաջին պարբերության և 33-րդ հոդվածի 1-ին մասի «ի» կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2008 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացված ծառայողական քննության արդյունքների մասին» N 497-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վարդան Ոստանիկի Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|