Գլխավոր տեղեկություն
Համար
N 862
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.11.2001-06.02.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.739
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2001

040.0862.17.09.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2001 թվականի N 862
քաղ. Երևան 

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ (ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ) ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ՀԵՌԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ (ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ) ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ՀԵՌԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 25-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 389 որոշման 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ինֆորմատիկա» կրթահամալիրի ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման ու վերապատրաստման ինստիտուտի կազմում ստեղծել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառման ազգային ցուցադրական կենտրոն.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մարզերում ազգային ցուցադրական կենտրոնին տարածքներ տրամադրելու մասին:

2. Հավանություն տալ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառման ազգային ցուցադրական ծրագրին (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) 2001 թվականից սկսած զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի զբաղվածության պետական ծրագրերով նախատեսված գումարների հաշվին հաշմանդամների և գործազուրկների` տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառմամբ մասնագիտությունների ուսուցումն իրականացնել ազգային ցուցադրական կենտրոնում.

բ) 2001 թվականին ազգային ցուցադրական կենտրոնում և դրա մասնաճյուղերում իրականացնել 500 գործազուրկի և հաշմանդամի ուսուցումը:

(3-րդ կետը լրաց. 13.11.01 N 1095) 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 


Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ց ՈՒ Ց Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ (ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ) ԵՎ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈՒ ՀԵՌԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

Միջազգային հանրության զարգացման կարևորագույն խնդիրներից մեկը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) սոցիալական վերականգնման հնարավոր ապահովումն է: Այս խնդիրն արդիական է նաև գործազուրկների համար, որոնց մասնագիտական փորձն ու գիտելիքները ցածր պահանջարկ ունեն:

Այդ առումով, ինֆորմատիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները դիտարկվում են ոչ միայն որպես մասնագիտական առարկաներ, այլև կրթության ժամանակակից միջոց:

Սույն ծրագրի նպատակն է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության համար ստեղծել մեթոդաբանական, տեխնիկական և ծրագրային միջոցներ:

Ցուցադրական ծրագիրն իրականացվում է ՍNESCO-ի կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի (քաղ. Մոսկվա) ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ինֆորմատիկա» կրթահամալիրի համագործակցությամբ:

Ազգային ցուցադրական ծրագիրը համահունչ է ՍNESCO-ի գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի նպատակներին, խնդիրներին և ընդունած որոշումներին, կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններին, մասնավորապես, ազգային ցուցադրական ծրագրերի ստեղծման, ներդրման և արդյունքներն այլ երկրների փոխանցելու խնդիրներին:

Ծրագրի կատարման արդյունքները կարող են երաշխավորվել ՍNESCO-ի անդամ պետություններում ներդնելու, որոնց հիման վրա կձևավորվեն միջազգային տարածաշրջանային համագործակցության առաջարկություններ:

Ծրագրի շրջանակներում ենթադրվում է`

ա) ուսումնասիրել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) ուսուցման միջազգային փորձը և նրանց աշխատանքային գործունեության հնարավոր ոլորտները.

բ) մշակել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության ու աշխատանքի տեղավորման հայեցակարգի հիմնադրույթները, կրթական ծրագրեր, ուսուցման, դասախոսական կազմի և տեխնիկական անձնակազմի պատրաստման մեթոդիկաներ, առկա (ստացիոնար) և շարժական համակարգչային դասարանների նմուշներ համակարգչային կենտրոնների հանրապետական և ՍNESCO-ի ցանցերի ինտեգրման մեխանիզմը, հեռակա ուսուցման հայեցակարգը.

գ) կազմակերպել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների կրթության գործում տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռակապի կիրառմանը նվիրված միջազգային սեմինար-խորհրդակցություն:

Ծրագրի ղեկավարումն իրականացվում է համակարգող խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկվում են ՍNESCO-ի կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի (քաղ. Մոսկվա), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, «Ինֆորմատիկա» կրթահամալիրի, ազգային ցուցադրական կենտրոնի մասնաճյուղերի ներկայացուցիչներ:

Ծրագրի ֆինանսավորման հնարավոր աղբյուրներ են ՍNESCO-ի կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը (քաղ. Մոսկվա), միջազգային մի շարք կազմակերպություններ` USAID, IREX, TACIS-ի «DELPHI» ծրագիրը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Մանկական հիմնադրամը (UNICEF), Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, «Եվրասիա» հիմնադրամը և Համաշխարհային բանկը:

Հայաստանի Հանրապետությունը, որպես ծրագիրն իրականացնող երկիր, ներդնում է 550 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ գույք («Ինֆորմատիկա» կրթահամալիրի Երևանի և Դիլիջանի մասնաշենքերը):

 

Ծրագրի կատարման ժամանակացույց

 

1. Անհրաժեշտ փաստաթղթերի հավաք և փաթեթի ձևավորում

01.08.2001 թ.

2. UNESCO-ի ԿՏՏ  ինստիտուտի (քաղ. Մոսկվա) հետ պայմանագրի կնքում

05.08.2001 թ.

3. «Ծրագիրն իրականացնող երկրի ներդրումը» ցանկի հաստատում

20.08.2001 թ.

4. Ծրագրի ստեղծման համար ֆինանսական աջակցության հավաքագրման սկիզբ

01.08.2001 թ.

5. Գործազուրկների մասնագիտական ուսուցման ցուցադրական կենտրոնի ստեղծում

30.09.2001 թ.

6. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով երեխաների ուսուցման ցուցադրական կենտրոնի ստեղծում

10.09.2001 թ.

7. Միջազգային սեմինարի և փորձագետների խորհրդակցության  անցկացում

11.10-14.10
2001 թ.

8. Միջազգային սեմինարի նյութերի հրատարակում

20.12.2001 թ.

 

Անհրաժեշտ ֆինանսական ներդրում

 

1. Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով անձանց (հաշմանդամների) և գործազուրկների ուսուցման կենտրոններ

Թիվը

Գումարը

20

(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ)

4.700.000

- առկա (ստացիոնար) կենտրոններ

17

4.250.000

- շարժական կենտրոններ

3

450.000

 

2. Ծրագրի կատարման աշխատանքային և տեխնիկական խմբեր

 

23.000

 

3. Միջազգային սեմինար և փորձագետների խորհրդակցություն

 

25.000

 

4. Միջազգային սեմինարի նյութերի հրատարակում

 

10.000

Ծրագրի ընդհանուր արժեքը

 

4.758.000