ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2007 թվականի N 185-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կազմում «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերով.
2) խորհրդի կազմում ընդգրկել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Այդ կապակցությամբ խորհրդի կազմը «ՀՀ պաշտպանության նախարար» տողից հետո լրացնել «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար» տողով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|