ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2008 թվականի N 143-Ն
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. փետրվարի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի N 143-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ
1. Տեսողության սրության իջեցում` լավ տեսնող աչքում 0,03 և ցածր
2. Դժվարալսության երրորդ և բարձր աստիճան
3. Խոսքի արտահայտված խանգարում և համրություն
4. Ձևախախտումային խանգարումներ` դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին այլանդակություն, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ, գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն
II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ
2. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ
3. Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ` կապված հոգեմետ նյութերի օգտագործման հետ
4. Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ
5. Տրամադրության խանգարումներ` գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ` մանիակալ դեպրեսիվ փսիխոզ
6. Նևրոտիկ և մարմնաձևային (սոմատորֆոմ) խանգարումներ (նևրոզներ, այլ փսիխոգեն և սթրեսների (գերհույզերի) հետ կապված խանգարումներ)
7. Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ
8. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում
9. Մտավոր հետամնացություն
10. Հոգեբանական զարգացման խանգարումներ
11. Հոգեկան չճշտված խանգարումներ
12. Թմրամոլություն
13. Ալկոհոլամոլություն
14. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին անոմալիաներ` պրոգրեսիվող օրգանական և դեգեներատիվ փոփոխություններով
15. Միոպաթիա ու միասթենիա
16. Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա
17. Գլխուղեղի անոթների հիվանդություններ (այդ թվում` ինսուլտ)` կայուն մնացորդային երևույթներով
18. Էպիլեպսիա
19. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` հավասարակշռության խանգարումով կամ Մինյերի հիվանդության հաճախակի նոպաներով
20. Պալարախտ ակտիվ շրջանում
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.04.2015, N 350-Ն | 16.04.2015, N 143-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|