«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2000 թվականի N 341
քաղ. Երևան
«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկության գործունեության զարգացումը խթանելու նպատակով և ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև` ընկերություն):
2. «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհուրդն անվանել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային խորհուրդ» (այսուհետև` խորհուրդ):
3. Խորհրդի նախագահ նշանակել Վահագն Հովնանյանին:
4. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 50 մլն. դրամ:
5. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8 հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված լիազորությունները վերապահել խորհրդին:
6. Խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ընկերության կանոնադրությունը և խորհրդի կազմը:
7. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` պետական գրանցում ստանալուց հետո 10-oրյա ժամկետում Երևանի Չարենցի փողոցի N 7 հասցեում գտնվող շենքից 6 սենյակ անհատույց oգտագործման հանձնել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 23-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |