Գլխավոր տեղեկություն
Համար
N 263-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 263-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 94-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Ռոբերտ Մարգարյանին` 60.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ, Լևոն Ամիրխանյանին` 30.0 հազ. դրամ, Հենրիկ Մարտիկյանին` 30.0 հազ. դրամ, Մայիս Հայրապետյանին` 30.0 հազ. դրամ, Բելլա Հակոբյանին` 30.0 հազ. դրամ, Սեթ Խաչատրյանին` 30.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 30.0 հազ. դրամ և Ջանիբեկ Դավթյանին` 30.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին 2008 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին գումար հատկացնելու մասին» N 94-Ա որոշման մեջ «Սեյրան Աբրահամյանին» բառերը փոխարինել «Ստեփան Աբրահամյանին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան