«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60308054
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
5 փետրվարի 2008 թ. |
N 01-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 12-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Հաշվետվություն արդյունաբերական կազմակերպության արտադրանքի մասին» ձև թիվ 1-արտ (ամսական), Հաշվետվություն արդյունաբերական կազմակերպության արտադրանքի մասին» ձև թիվ 1-արտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 12-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. որոշմամբ հաստատված հաշվետվությունների ձևերից ուժը կորցրած ճանաչել «Սպառողական ապրանքների արտադրություն» 3-րդ բաժինը.
2. որոշմամբ հաստատված մեթոդական ցուցումներից ուժը կորցրած ճանաչել 32-րդ կետը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |