«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2003 թվականի N 784-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 589,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 588,2 հեկտարը, որից 44,5 հեկտար վարելահող, 4 հեկտար բազմամյա տնկարկ, 6 հեկտար խոտհարք, 225,5 հեկտար արոտ, 308,2 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 5,7 հեկտարը, որից 0,15 հեկտար վարելահող, 4 հեկտար բազմամյա տնկարկ, 5.23 հեկտար արոտ` աճուրդով օտարելու համար.
բ) 1,3 հեկտարը, որից 1 հեկտար վարելահող, 0,3 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար, այդ թվում` 0,3 հեկտար այլ հողերը` հասարակական կառուցապատման համար:
(1-ին կետը փոփ. 24.02.05 N 215-Ն)
11 . Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 7.1 հեկտար վարելահողերը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ խառը կառուցապատման համար:
(11-ին կետը լրաց. 24.02.05 N 215-Ն)
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել եզրակացություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պատմական հուշարձաններով զբաղեցված հողատարածքների օգտագործման սահմանափակումների, ինչպես նաև այդ հողամասերը Ղազարավանի գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու նպատակահարմարության մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(հավելվածը խմբ. 24.02.05 N 215-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Տարեթիվը | Հողերի կատեգորիան (նպատակային նշանակությունը) |
Պայմանական նշանը | Ընդամենը | այդ թվում՝ | |||||
վարելահող |
բազմամյա տնկարկներ |
խոտ-հարք |
արոտ |
բնակա-վայրերի հողեր |
այլ հողեր | ||||
2003 թ. | Գյուղատնտեսական նշանակության | Գ |
5.7 |
0.15 | 4.0 |
1.55 |
|||
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական | Բ | 1.3 | 1.0 |
0.3 | |||||
Հ |
0.3 |
0.3 | |||||||
Արդյունաբերության և ընդերքօգտա-գործման | Ա | ||||||||
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուց-վածքների | Կ | ||||||||
Ջրային հողեր | Ջ | ||||||||
Հատուկ պահպանվող տարածքներ | Պ | ||||||||
Ընդամենը | 7.0 | 1.15 | 4.0 |
1.55 |
0.3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.02.2005, N 215-Ն | 02.04.2005, N 784-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|