«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 547-Ն
ԳՈՐԻՍՈՒՄ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գորիսում ստեղծել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղ:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
ա) ապահովել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի բնականոն գործունեությունն սկսելը.
բ) Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի 2004/2005 ուսումնական տարվա անվճար և վճարովի ընդունելությունը կազմակերպել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2004/2005 ուսումնական տարվա ընդունելության տեղերի հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 20 |