Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1560-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 311-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային գույք նվիրաբերելու մասին» N 311-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում` «նվիրաբերելու», 1-ին և 2-րդ կետերում` «նվիրաբերել» և «նվիրաբերության» բառերը համապատասխանաբար փոխարինել «նվիրելու», «նվիրել» և «նվիրատվության» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|