Գլխավոր տեղեկություն
Համար
N 401
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
14 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 14 հուլիսի 2000 թվականի N 401
քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով և 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի, վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

(1-ին կետը խմբ. 29.12.01 N 1303)

2. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

(2-րդ կետը լրաց. 29.12.01 N 1303)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 14-ից:

(համարակալումը փոփ. 29.12.01 N 1303)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան