Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.11.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.233
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605266

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ընտրողների ցուցակների էջերը ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ քվեարկության ծրարները ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց., փոփ. 01.02.07 N 10-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Քվեարկության նախորդ օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում հաշվում են քվեաթերթիկները և հարյուր քվեաթերթիկ՝ հերթական համարներով, քվեաթերթիկների վրա առկա անցքերի մասով կապում:

2. Հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները սույն կարգի 1-ին կետով սահմանված կարգով կապելուց հետո քվեաթերթիկներ ստորագրող հանձնաժողովի երեք անդամներ ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների բոլոր էջերը:

(2-րդ կետը լրաց. 01.02.07 N 10-Ն, փոփ. 24.11.07 N 176-Ն)

3. Ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում: Քվեաթերթիկները ստորագրվում են քվեաթերթիկի հատման գծից ներքև, այնպես որ քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարելու ժամանակ ստորագրությունների ամբողջականությունը պահպանվի:

(3-րդ կետը խմբ. 01.02.07 N 10-Ն)

4. Ստորագրելու ժամանակ հանձնաժողովը ստուգում է քվեաթերթիկների համարների հերթականությունը:

5. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը կապից հանվում է, քվեաթերթիկի վրա նշվում է «խոտան» բառը՝ ինչի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում արձանագրվում է նաև հանձնաժողովին հատկացված տպագրական խոտանի պատճառով քվեաթերթիկների՝ ըստ համարների հերթականության խախտումը:

6. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը (քվեաթերթիկները) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարվում են: Խոտանված` մարված, քվեաթերթիկները դրվում են քվեարկության օրը մարված քվեաթերթիկների վրա, հաշվարկվում են մարված քվեաթերթիկների հետ և փաթեթավորվում նույն փաթեթում (ծրարում):

61. Տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում է քվեարկության ծրարները և հարյուրական փաթեթով կապում:

(61 կետը լրաց. 01.02.07 N 10-Ն)

7. Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը մինչև քվեարկության ծրարը կնքելը, իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով, կարող է համոզվել ընտրողի` տվյալ ընտրական տեղամասն ընդգրկող տարածքում հաշվառված լինելու մեջ:

Քվեարկության ծրարի վրա կնիքը կարող է դրվել ցանկացած կողմում:

(7-րդ կետը խմբ. 01.02.07 N 10-Ն, 24.11.07 N 176-Ն)


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2011, N 75-Ն 25.11.2011, N 18-Ն
24.11.2007, N 176-Ն 28.11.2007, N 18-Ն
01.02.2007, N 10-Ն 11.03.2007, N 18-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան