Գլխավոր տեղեկություն
Համար
N 1871-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.72
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1871-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ և 23-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`

ա) եկամուտների գումարն ավելացնել 6,036.9 հազ. դրամով,

բ) ծախսերի գումարն ավելացնել 6,036.9 հազ. դրամով:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 2 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

4. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել վերաբաշխում ու փոփոխություններ` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» 2001 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Բելվնեշէկոնոմբանկում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվեհամարին վճարված գումարից 539854 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով գումարը հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին, իսկ 16604 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը՝ ոչ հարկային եկամուտների հաշվառման գծով բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների հաշվին.

բ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշման 7-րդ կետում նշված շենքի ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գնում է, պայմանագրի ֆինանսավորումն իրականացնել պայմանագրի հիման վրա:

7. Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի Նագորնայա 12 հասցեում գտնվող շենքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 556,458.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

ա) սույն որոշման 7-րդ կետով նախատեսված ծախսերի դրամարկղային կատարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Ազգային բանկի միջև 1992-1994 թվականների ընթացքում պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» 2001 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունների կատարման նպատակով Բելվնեշէկոնոմբանկում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվեհամարին կատարված փոխանցումների արդյունքում գոյացած միջոցների հաշվին` հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա.

բ) սույն որոշման 7-րդ կետով նախատեսված գումարը փոխանցել սույն որոշման 6-րդ կետով սահմանված բյուջետային մուտքերի համապատասխան գանձապետական հաշիվներին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 30
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1871-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամներով)

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Ցուցանիշների
փոփոխությունը (մուտքերի
ավելացումը և ելքերի
նվազեցումը նշված են
դրական նշանով, իսկ
մուտքերի նվազեցումը`
փակագծերում)

տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -

այդ թվում`

 

Ա. Ներքին աղբյուրներ

196 280.1

այդ թվում`

  
1. 2006 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ 196 280.1

Բ. Արտաքին աղբյուրներ

(196280.1)  

այդ թվում`

 

ա) վարկերի ստացում

(196280.1)

(Հավելվածը խմբ. 28.12.06 N 1927-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1871-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Եկամտատեսակը

Ցուցանիշների
փոփոխությունը
(գումարի ավելացում)
տարի
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 6036.9

այդ թվում`

 

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

6036.9

որից`

 
3. Ոչ հարկային եկամուտներ 6036.9

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1871-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթա-
խումբը

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի
անվանումները

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)

տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 6036.9
   

այդ թվում`

 
01  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(196280.1)
   

այդ թվում`

 
 

07

Ընդհանուր բնույթի պետական այլ
ծառայություններ
(196280.1)

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

  202317.0
 

 

այդ թվում`

 
 

06

Այլ ծրագրեր 202317.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1871-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
հոդվածների անվանումները

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)

տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

6036.9
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

202,317.0
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
202,317.0

այդ թվում`

 
Այլ ծախսեր

այդ թվում`

202,317.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 202,317.0

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

(196,280.1)

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

(196,280.1)
ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ (196,280.1)

այդ թվում`

 
Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր (196,280.1)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան
         

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1871-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթա-
խումբը

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման հոդվածների,
ֆինանսավորվող ծրագրերի և դրանք
իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)

տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 6036.9
 

 

այդ թվում`

 
01

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(196,280.1)
 

 

այդ թվում`

  

 

07

Ընդհանուր բնույթի պետական այլ
ծառայություններ
(196,280.1)
   

այդ թվում`

 

 

 

05. Համաշխարհային բանկի աջակցությամբ
իրականացվող Պետական հատվածի
բարեփոխումների ծրագիր
(196,280.1)

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (196,280.1)

 

 

այդ թվում`

 

 

 

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր (196,280.1)

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 202,317.0

 

 

այդ թվում`

 

 

06

Այլ ծրագրեր 202,317.0

 

 

այդ թվում`

  

 

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

202,317.0 

 

 

ՀՀ կառավարություն 202317.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1871-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խում-
բը

Ենթա-
խում-
բը

NN
ը/կ

ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ
ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական
նշանով, իսկ նվազեցումները`
փակագծերում)

տարի

ընդամենը

վարկային
միջոցներ

համա-
ֆինան-
սավորում

      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐԵՐՈՎ

(196,280.1)

(196,280.1)

-

01

07

1

Համաշխարհային բանկի
աջակցությամբ իրականացվող
Պետական հատվածի
բարեփոխումների ծրագիր
(196,280.1) (196,280.1)

-

 

այդ թվում`

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
(196,280.1) (196,280.1)

-

որից`

Սարքերի և սարքավորումների
ձեռքբերման ծախսեր
(196,280.1) (196,280.1)

-

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 28-ի N 1871-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

NN
ը/կ
Եկամտատեսակը Պետական
կառավարման մարմնի
անվանումը
Ցուցանիշների
փոփոխությունը
(ավելացումները
նշված են դրական,
իսկ նվազեցումները`
բացասական
նշանով)

տարի

Ոչ հարկային եկամուտներ   6036.9
3. Տոկոսավճարներ և շահաբաժիններ   -393963.1
3.1. Բանկերում և այլ ֆինանսավարկային
հաստատություններում բյուջեի
ժամանակավոր ազատ միջոցների
տեղաբաշխումից և դեպոզիտներից
ստացվող տոկոսավճարներ
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի
նախարարություն
-393963.1
6. Իրավախախտումների համար
գործադիր, դատական մարմինների
կողմից կիրառվող պատժամիջոցներից
մուտքեր
  400000.0
    ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային
պետական
ծառայություն
170000.0
    ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն
230000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2006, N 1927-Ն 01.03.2007, N 1871-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան