ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2010 թվականի N 442-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 28
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 442-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ազգային անվտանգության և բարեկեցության ապահովման հիմնական գործոններից է արդյունավետ և մրցունակ գիտակրթական քաղաքականությունը: Սույն ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հետևյալ նպատակադրումների իրագործմանը`
1) Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը,
2) գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին,
3) ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը,
4) գիտական արտադրանքի ապրանքայնացումը,
5) գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
2. Հայաստանի կրթության և գիտության զարգացման գերակայությունները պայմանավորված են ազգային անվտանգության ապահովման հետևյալ հիմնական թիրախների հաղթահարման մարտահրավերներով`
1) կայուն տնտեսական աճի ապահովում,
2) միջազգային և տարածաշրջանային համագործակցություն,
3) անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում,
4) բարեկեցության ապահովում և աղքատության հաղթահարում,
5) հայապահպանություն:
3. Հայաստանի շարունակական զարգացման կայուն տեմպերի ապահովման անհրաժեշտությունը թելադրում է գիտելիքահենք տնտեսության և հասարակության ձևավորում: Կրթությունը և գիտությունը, որպես կադրային ներուժի ձևավորման հիմնական գործոն, կենտրոնական դերակատարում ունեն այս խնդրում: Գիտակրթական համակարգը բարձր մտավոր և ստեղծագործական ունակություններով օժտված, միջազգային մակարդակում մրցունակ գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառի կադրերի պատրաստման երաշխավորն է:
4. Հայաստանի գիտակրթական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի. այն ռեսուրսների նպատակային ուղղորդման միջոցով պետք է ձևավորի տնտեսության և հասարակության պահանջներին համահունչ կրթության ճկուն և արդյունավետ մեխանիզմներ:
5. Գտնվելով մշակույթների և քաղաքակրթությունների հատման սահմանագծում` Հայաստանն ու հայությունը պատմականորեն ձեռք են բերել կարևորագույն հատկանիշներ` դարեր շարունակ յուրօրինակ «կամրջի» դեր խաղալով տարբեր քաղաքակրթությունների միջև: Այն այսօր ոչ միայն չի կորցրել իր արդիականությունը, այլև կարող է դառնալ մեր պետության ու հասարակության զարգացման կարևորագույն ազդակ` ապահովելով մեր ուրույն տեղն ու դերը հարափոփոխ աշխարհում:
6. Միաժամանակ, գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ խաչվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահեր, Հայաստանը որդեգրել է միջազգային ակտիվ ներգրավման ռազմավարություն: Սա մի կողմից ենթադրում է կրթության բնագավառի ակտիվ մասնակցությունը գլոբալ և տարածաշրջանային գիտակրթական գործընթացներին, մյուս կողմից` խնդիր է առաջադրում կրթությանը` զարգացնել նման մասնակցության ներուժը, ապահովել լեզվական և միջմշակութային շփումների դժվարությունների հաղթահարումը:
7. Ամրագրելով կրթական և գիտական եվրոպական ստանդարտներ և ապահովելով բարձրորակ կրթություն, Հայաստանի գիտակրթական համակարգը կարող է բավականին գրավիչ դառնալ հարևան երկրների համար ինչպես կրթական ծառայությունների ձեռքբերման, այնպես էլ կրթության ոլորտում ներդրումների առումով: Նման դերակատարում ունենալու ձգտում ունեն նաև տարածաշրջանի մեզ հարևան որոշ երկրներ, որոնք նույնպես հռչակել են եվրաինտեգրման քաղաքականություն և ակտիվորեն քայլեր են ձեռնարկում իրենց գիտակրթական համակարգերը զարգացնելու եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս խնդրում ունենալով որոշակի մրցակցային առավելություններ, Հայաստանը պետք է որդեգրի առավել ինտենսիվ բարեփոխումների քաղաքականություն` հատկապես մասնագիտական կրթության ոլորտում:
8. Հայաստանի Հանրապետությունն անցնում է պետականության կայացման և քաղաքացիական հասարակության կառուցման դժվարին ճանապարհ: Այս գործընթացում հսկայական է նոր սերնդի դաստիարակության կարևորությունը: Կրթության համակարգի խնդիրն ակտիվ քաղաքացու ձևավորումն է, որը կրում է ազգային արժեքները, դրանք համադրելով քաղաքացիական հասարակության առաջադիմական մշակույթի հետ:
9. Պետականության կայացման ճանապարհին Հայաստանը ստիպված է լուծել մի շարք սոցիալական խնդիրներ` նպատակ ունենալով ապահովել քաղաքացիների հարատև բարեկեցությունը: Առավել առաջնային է հանդիսանում աղքատության հաղթահարումը, որտեղ կրթությունը դիտարկվում է հիմնական գերակայությունների շարքում: Նկատի ունենալով Հայաստանի տնտեսական զարգացման միտումները, այս բնագավառում ևս առաջնային է դառնում որակյալ մասնագիտական կրթության հնարավորությունների ընդլայնումը` սոցիալական անհավասարությունն ու տարածքային անհամաչափ զարգացումը մեղմելու հրամայականով:
10. Հայաստանի կարևոր հիմնախնդիրների շարքին է դասվում հայապահպանության խնդիրը: Ունենալով աշխարհասփյուռ հայություն, Հայաստանը ջանում է ներգրավել Սփյուռքի առկա ներուժը` միաժամանակ ստանձնելով պարտականություն աջակցելու նրան դիմակայելու ուծացմանը և լեզվամշակութային ինքնության կորստի կանխմանը: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության գիտակրթական համակարգը կոչված է համակողմանիորեն սատարելու սփյուռքահայ կրթօջախների գործունեությանը, ապահովելու արդյունավետ համագործակցություն գիտակրթական ոլորտում` դրանով իսկ պայմաններ ձևավորելով համահայկական ներուժի համախմբման և ռացիոնալ օգտագործման նպատակային խնդիրների լուծման համար:
11. Այսպիսով, պետության զարգացման և ազգային անվտանգության ապահովման համատեքստում մրցունակ գիտակրթական քաղաքականության իրականացման մարտահրավերը պահանջում է Հայաստանի գիտակրթական բնագավառի առաջանցիկ զարգացում, որն ուղղված է կրթության որակի և մատչելիության բարձրացմանը և գիտության ու տնտեսության արդյունավետ կապի ապահովմանը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
12. Հայաստանի գիտակրթական համակարգի գլխավոր նպատակներն են համակարգի արդիականացումը և կրթության մատչելիության ապահովումը: Սույն նպատակների իրականացման համար առաջնահերթ են`
1) Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը.
2) գիտակրթական համակարգի վերակառուցումն ու համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին.
3) ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը.
4) գիտական արտադրանքի ապրանքայնացումը և գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր ոլորտներում:
13. Հեռանկարային գիտակրթական քաղաքականության իրականացումը
1) հեռանկարային գիտակրթական քաղաքականության իրականացումն առաջին հերթին պայմանավորված է գիտության և կրթության կառավարման արդյունավետ համակարգի ձևավորմամբ: Այն նախատեսում է`
ա. կառավարման մարմինների կառուցվածքային և ֆունկցիոնալ օպտիմալացում,
բ. կառավարման մարմինների մասնագիտական ներուժի հզորացում, հատկապես` ռազմավարական պլանավորման և բարեփոխումներն առաջնորդելու ոլորտներում,
գ. որոշումների կայացման արդյունավետ` արդյունքի և գիտական հետազոտությունների վրա հիմնված, մասնակցային աշխատաոճի որդեգրում,
դ. գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում.
2) միջազգային տնտեսական, հասարակական, մասնագիտական և այլ ցանցերում մասնակցությունը կարևոր պայման է շարունակաբար նորացվող գիտելիքի համաշխարհային շտեմարանից օգտվելու, առկա գիտելիքը, փորձն արագորեն տեղայնացնելու, իսկ տեղական գիտելիքն ու նորարարությունը միջազգայնացնելու համար: Միջազգային ցանցերում մասնակցության անհրաժեշտությունը կնպաստի Հայաստանի կրթության որակի և վարկանիշի, ինչպես նաև ընդհանուր մրցունակության բարձրացմանը: Այս տեսանկյունից առաջնային է համարվում`
ա. անդամակցումը միջազգային, հատկապես` եվրոպական, գիտակրթական կազմակերպություններին,
բ. մասնակցությունը միջազգային գնահատումների, գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի,
գ. սովորողների և հաստատությունների միջազգային համագործակցության կարողությունների զարգացումը,
դ. սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը,
ե. մասնագետների նպատակային պատրաստումն արտասահմանյան բարձրակարգ կրթօջախներում (նպատակային ուսուցում, փոխանակման ծրագրեր).
3) մտավոր ներուժի զարգացմանը միտված քաղաքականությունը ենթադրում է այնպիսի ռազմավարական մոտեցումների որդեգրում, որոնք ապահովում են բարեփոխումների առավել նպատակայնություն և արդյունավետություն, նպաստավոր պայմաններ են ստեղծում նորարարական զարգացումների համար: Այս առումով նախարարության գործունեությունն ուղղված է լինելու`
ա. առաջավոր գիտակրթական կենտրոնների ձևավորմանն ու զարգացմանը,
բ. բացառիկ նվաճումները խթանող ներդրումային քաղաքականության իրականացմանը,
գ. նորարարական մշակումներին ուղղված գիտական հետազոտությունների ծավալի մեծացմանը,
դ. գիտական կադրերի երիտասարդացմանը:
14. Գիտակրթական համակարգի վերակառուցում
1) կրթության զարգացման գլխավոր նպատակների իրականացումը պահանջում է արդիականացնել կրթության բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունն արդի պահանջներին: Հայաստանի կրթության բնագավառում ներկայումս ընթացող բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները: Դրանք միտված են կրթության որակի և մատչելիության ապահովմանը.
2) բարեփոխումների հետագա փուլը նախատեսում է`
ա. բարձրագույն կրթության համակարգի վերակառուցում բոլոնյան գործընթացի սկզբունքներին և չափանիշներին համապատասխան,
բ. նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի համապատասխանեցում եվրոպական չափանիշներին` համաձայն կոպենհագենյան գործընթացի սկզբունքներին,
գ. գիտակրթական հաստատությունների և տնտեսության արդյունավետ երկխոսության և համագործակցության խթանում, գործուն մեխանիզմների մշակում և ներդրում,
դ. մասնագիտական կրթության մատչելիության բարձրացում և հավասար հնարավորությունների ստեղծում:
15. Ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրում
1) կրթության ոլորտի բարեփոխումներում բովանդակային և կազմակերպական խնդիրներին զուգընթաց կարևորվում է նաև ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը որպես կրթության որակի ապահովման հիմնական գործոն: Այս ոլորտում նախարարության առաջնահերթություններն են`
ա. կրթության բնագավառում ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը,
բ. մասնագիտական կրթության ոլորտում համընդհանուր անցումն արդյունքահեն չափանիշների և կրեդիտային համակարգի,
գ. սովորողների ներգրավումը գիտական հետազոտություններում:
15. Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ռազմավարական խնդիր համարելով գիտության զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը` անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, որը կապահովի Հայաստանի տնտեսության վերընթաց զարգացում: Գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումն է, որում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը: Առաջիկա տարիների համար գիտության ոլորտի բարեփոխումների իրականացման շրջանակներում, ելնելով Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարության սկզբունքներից, կարևորվում է այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են Հայաստանի մտավոր ներուժի զարգացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացմանը, գիտակրթական համակարգի վերակառուցմանը և համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին:
III. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հ/հ |
Միջոցառումը |
Նպատակը և ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետները |
Ֆինանսական աղբյուրները |
Կատարողը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կադրային և ինստիտուցիոնալ զարգացման կարողությունների ուսումնասիրում, ռացիոնալացում |
կառավարման արդյունավետ համակարգի ձևավորում |
2011թ. |
Դոնոր կազմակեր-պություններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
2. |
Բարեփոխումներն առաջնորդող թիմի ձևավորում և վերապատրաստումների իրականացում ՝ ծրագրերի կառավարման, ֆինանսական վերլուծության, ռեսուրսների մոբիլիզացման և դոնորների հետ տարվող աշխատանքների համակարգման ոլորտներում |
նախարարության` բարեփոխումներն առաջնորդելու մասնագիտական ներուժի զարգացում |
2011-2012թթ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
3. |
Զարգացման ծրագրի մոնիթորինգի մեխանիզմների, ցուցանիշների համակազմի, արդյունքների հանրայնացման համակարգի մշակում և ներդրում |
հաշվետվողականության և թափանցիկության ապահովում |
2010թ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
4. |
Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ուսումնադաստիարակչական գործունեության նկատմամբ պետական վերահսկողության` միջազգային չափանիշներին համապատասխան մեխանիզմների մշակում և ներդրում |
կրթական քաղաքականության իրականացման ապահովում |
2011-2012թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
5. |
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում և ամբողջականացում |
կրթության ոլորտի վարչական վիճակագրության բարելավում |
2010-2012թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
6. |
ՄԿՈՒ-ի համակարգի բարեփոխումներ կոպենհագենյան հռչակագրի սկզբունքներին համապատասխան |
ՄԿՈՒ-ի համակարգի ինտեգրում եվրոպական կրթական տարածքին |
2010-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
7. |
Արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցության ապահովում միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին և մրցույթներին |
կրթական նվաճումների խրախուսում |
2010-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
8. |
Սփյուռքահայ մասնագետների մասին տեղեկատվական բազայի ստեղծում, համագործակցությունը խրախուսող մեխանիզմների ներդրում |
սփյուռքահայ մասնագետների ներուժի ներգրավում |
2010-2011թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
9. |
Բարձրակարգ կրթական նվաճումներին միտված, նորարարական ծրագրերի մրցույթի կարգի մշակում և ներդրում |
նվաճումներին միտված քաղաքականության իրականացում |
2012թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության և գիտության նախարարու- թյուն |
10. |
Սովորողների ստեղծագործական, հետազոտական և նորարարական աշխատանքների խրախուսման մեխանիզմների ներդրում |
կրթական նվաճումների խրախուսում |
2011թ. |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
11. |
Միջին և բարձրագույն մասնագիտական, հետբուհական կրթության համալիր վերակառուցման ռազմավարության, միջոցառումների պլանի և ժամանակացույցի մշակում |
մասնագիտական կրթության համալիր բարեփոխում |
2011թ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
12. |
Եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան որակավորումների ազգային շրջանակի մշակում և ներդրում |
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին, որակավո-րումների ազգային շրջանակի գործարկում |
2010-2012թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
13. |
Որակի ապահովման ազգային համակարգի ձևավորում |
կրթության որակի ապահովում, Որակի ապահովման ազգային ծառայության գործարկում |
2010-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
14. |
Ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման միասնական չափանիշների մշակում և ներդրում |
կրթության որակի ապահովում |
2011-2012թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
15. |
Կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրում |
սովորողների շարժունության ապահովում |
2010-2011թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
16. |
Անցում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի |
կանոնակարգվող մասնագիտությունների համար վարութային դաշտի ապահովում, անցում եռաստիճան համակարգին |
2010-2012թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
17. |
Բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանաչման և համարժեքության ապահովում |
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքին, ավարտական փաստաթղթի միասնական հավելվածի հաստատում |
2010-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
18. |
Գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի ներդրում, գնահատման համակարգի հայեցակարգի մշակում և հաստատում |
գնահատման միասնական չափանիշների և հավասար պայմանների ապահովում, անցում գնահատման նոր համակարգին |
2010-2011թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
19. |
Ըստ կրթական աստիճանների` մասնագիտական չափորոշիչների և մասնագետների (բակալավր, մագիստրոս և հետազոտող) պատրաստման մոդելների մշակում |
կրթության որակի ապահովում, մասնագիտական չափորոշիչների և մասնագետների պատրաստման մոդելների հաստատում |
2010-2011թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
20. |
Միջբուհական համատեղ կրթական ծրագրերի մշակում և իրականացում` ընդհանուր ծրագրային չափորոշիչներին համապատասխան և ընդհանուր որակավորման շնորհումով |
շարժունության ապահովում, համատեղ ծրագրերի իրականացում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
21. |
Մանկավարժական կրթության, այդ թվում` մանկավարժների շարունակական վերապատրաստման, մասնագիտական զարգացման համակարգի արդիականացման ծրագրի մշակում և իրականացում |
մանկավարժների պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորում |
2010-2014թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
22. |
Կրթական հաստատությունների համակարգչային ապահովվածության բարձրացում և ապահովում ինտերնետային կապով |
մեկ համակարգչին բաժին ընկնող սովորողների թիվը հասցնել 20-ի, դպրոցների 90%-ն ապահովել ինտերնետային կապով |
2010-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ, մասնավոր ներդրումներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
23. |
Ժամանակակից ուսումնական էլեկտրոնային ռեսուրսների մշակում |
բոլոր դպրոցներն ապահովել էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներով |
2010-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
24. |
Գիտության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում |
գիտության առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
25. |
Գիտական կենտրոնների, հետազոտական համալսարանների ստեղծում |
պետական գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում, գիտաարտադրական համալիրների կազմակերպում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
26. |
Գիտության ոլորտում բարեփոխումների համար օրենսդրական դաշտի բարելավում |
Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման համար օրենսդրական հենքի ապահովում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
27. |
Գիտության հիմնադրամի ստեղծում |
գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացում, համաֆինանսավորման մեխանիզմի ներդրում |
2011թ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
28. |
Գիտության ոլորտի զարգացման 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի մշակում |
գիտության առաջընթաց զարգացման ապահովման համար ծրագրային հենքի ստեղծում |
2010թ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
29. |
Միջազգային այլ կազմակերպությունների հետ գիտության ոլորտի համալիր բարեփոխումների օժանդակության համատեղ ծրագրերի իրականացում` համաֆինանսավորման սկզբունքով |
գիտական համագործակցության զարգացում, եվրոպական գիտական տարածք ինտեգրում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
30. |
Գիտության ոլորտի ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում |
գիտության ոլորտի առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
31. |
Միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար հատուկ դրամաշնորհային համակարգի ստեղծում |
միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար առավել բարձր վարձատրության պայմանների ապահովում |
2012-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
32. |
Գիտության երիտասարդացման լուծմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում |
գիտական ներուժի վերարտադրության ապահովում՝ տվյալ տարվա պետական բյուջեով գիտության ծախսերի համար նախատեսվող ընդհանուր գումարների սահմաններում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
33. |
Միասնական գիտատեղեկատվական ցանցի զարգացմանը և գիտահրատարակչական գործունեության միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպում |
միասնական գիտատեղեկատվական ցանցի զարգացման, գիտահրատարակչական գործունեության միջազգային չափանիշներին համապատասխանեցման ապահովում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
34. |
Գիտական արտադրանքի ապրանքայնացման արդյունավետ մեխանիզմների ստեղծում |
գիտական արտադրանքի արտաքին և ներքին շուկա դուրսբերման հնարավորությունների ստեղծում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
35. |
Կիրառական բնույթի պետական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում |
գիտական արդյունքի առևտրայնացման պայմանների ապահովում |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
36. |
Գիտական նորամուծությունների կենտրոնների ստեղծում |
գիտական նորամուծությունների ռիսկերի մեխանիզմների ապահովում |
2012-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-պություններ և ձեռնարկություններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
37. |
Հայագիտության բնագավառում հետազոտությունների խրախուսում, միջազգային համագործակցությունը խթանող մեխանիզմների ձևավորում |
հայագիտության առաջընթաց զարգացման ապահովում |
2012-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-պություններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
38. |
Գիտության կառավարման տեղեկատվական համակարգի զարգացում |
գիտության ոլորտում վարչական վիճակագրության ներդրում |
2011-2012թթ. |
ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպու-թյուններ |
ՀՀ կրթության և գիտության նախարարու-թյուն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |