ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 օգոստոսի 2007 թ. |
թիվ 253-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 597 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երիցյան Նունե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի հուլիսի 19-ի դիմումը՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 41 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 597) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Երիցյան Նունե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 597 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Երիցյան Նունե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 37 շ., բն. 10) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|