Գլխավոր տեղեկություն
Համար
N 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.10.1997-26.12.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.11.27/17(59)
Ընդունող մարմին
Էներգետիկայի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.08.1997
Ստորագրող մարմին
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 1997 թ. N 6

քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Էներգետիկայի մասին» օրենքով և հաշվի առնելով Էներգետիկայի բնագավառի սուբյեկտների անվտանգ և արդյունավետ շահագործման, պահպանման, հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, հիմնանորոգման և կապիտալ ներդրումների ծախսերի, վարկերի սպասարկման ծախսերի փոխհատուցման և շահույթի ապահովման անհրաժեշտությունը.

 

1. Սահմանել էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման հետևյալ սակագները ներառյալ ԱԱՀ`

 

ա) Որոտանի ՀԷԿ-երի համալիր 1.37 դրմ/կՎտժ
բ) Էներգահամակարգի սեփականաշնորհված փոքր ՀԷԿ-եր 13 դրամ/կՎտժ
գ) Հրազդանի ՋԷԿ 15.48 դրամ/կՎտժ
դ) Երևանի ՋԷԿ 16.26 դրամ/կՎտժ
ե) ՀԱԷԿ 12.37 դրամ/կՎտժ
զ) «Հայէներգո» ՊՁ կողմից բաշխիչ ցանցերին վաճառք (միջինացված) 15.34 դրամ/կՎտժ
է) 35 կՎ և բարձր լարման սպառողներին վաճառք 16 դրամ/կՎտժ
ը) 6 (10) կՎ լարման անմիջական սպառողներին վաճառք 20 դրամ/կՎտժ
թ) 0.4 կՎ լարման սպառողներին վաճառք`
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական մինչև 100 կՎտժ օգտագործված էլեկտրաէներգիայի համար 15 դրամ/կՎտժ
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 100-ից 250 կՎտժ օգտագործված յուրաքանչյուր կՎտժ էլեկտրաէներգիայի համար 22 դրամ/կՎտժ
- բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառած և 6(10) ու 0,4 կՎ լարման այլ սպառողների յուրաքանչյուր կՎտժ
էլեկտրաէներգիայի համար
25 դրամ կՎտժ սակագին, ներառյալ ԱԱՀ

 

Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակչությունից բացի բոլոր սպառողներին, անկախ լարումից, դասել այլ սպառողների խմբին:

Ընդունել, որ բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերի և տրանսֆորմատորների էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները հաշվի են առնված այլ սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնում:

Ընդունել ի գիտություն, որ Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի սակագինը` 4.21 դրամ/կՎտժ սահմանվել է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. հունիսի 30-ին կայացած նիստի որոշմամբ (արձանագրություն թիվ 4):

(1-ին կետը խմբ., լրաց. 22.08.97 N 10)

 

2. Մասնավոր փոքր ՀԷԿ-երի սակագների մասին որոշումը կկայացվի լրացուցիչ ուսումնասիրություններից հետո` մինչև ս/թ օգոստոսի 20-ը:
 
3. Սույն որոշումով սահմանված սակագները ուժի մեջ են մտնում 1997 թ. սեպտեմբերի 1-ից: Փոքր ՀԷԿ-երի սակագների գործողության ժամկետն է մինչև 1998 թ. հուլիսի 1-ը:
 
4. Սահմանել բարձր լարման սպառողներին ժ. 23.00 - 7.00 էլեկտրաէներգիայի սպառման համար զեղչ սակագին` 12 դրամ/կՎտժ
 
5. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովին` երկամսյա ժամակետում վերանայել ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էներգահամակարգի բեռի գրաֆիկի հարթեցման նպատակով բարձր լարման սպառողների համար օրվա ժամերով տարբերակված էլեկտրաէներգիայի սակագնի անցման կարգը» և կայացնել համապատասխան որոշում:

ՀՀ էներգետիկայի
հանձնաժողովի նախագահ

Վ. Մովսեսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան